Կատրին Սոֆյա Կեյն
Կատրին Սոֆյա Կեյն | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1811[1] Լիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 25, 1886[1] (74 տարեկան) Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Գերեզման | Գլասնևին գերեզմանատուն[1] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բուսաբան, ճանապարհորդ հետազոտող և գրող |
Անդամակցություն | Botanical Society of Scotland?[1] |
Ազդվել է | Walter Wade? |
Ամուսին(ներ) | Ռոբերտ Ջոն Կեյն[1] |
Երեխա(ներ) | Ռոբերտ Ռումնի Կեյն և Հենրի Կոեյ Կեյն |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Kane |
Կատրին Սոֆյա Կեյն (անգլ.՝ Katherine Sophia Kane, ծննդյան անունը՝ Բեյլի, մարտի 18, 1811[1], Լիմերիկ, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 25, 1886[1], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), իռլանդացի բուսաբան, որը հայտնի է իր իռլանդական ծաղկող բույսերի մասին «Իռլանդական ֆլորան» (1833) գրքով[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատրին Սոֆյա Բեյլին ծնվել է 1811 թվականի մարտի 11-ին՝ Հենրիի և Բրիջիթ Բեյլիի (ծննդյան անունը՝ Օ'Քելլի) ընտանիքում։ Եղել է նրանց միակ երեխան[2]։ Նրա հայրը Անգլիայի Բերքշիրից էր և Լիմերիկ էր տեղափոխվել աշխատանքի համար՝ որպես խմիչք արտադրող[3]։ Հորեղբայրը՝ Ֆրենսիս Բեյլին, եղել է թագավորական միության փոխնախագահ և աստղագետ[2]։ Կատրինը ծնողներին կորցրել է փոքր տարիքում և մեծացել է քեռու՝ Մատիաս Օ'Քելլիի մոտ Կիլինում, Դուբլին[2]։
1838 թվականին Կատրինն ամուսնացել է քիմիկոս Ռոբերտ Կեյնի հետ[4]։ Նա Ռոբերտ Կեյնին հանդիպել է այն բանից հետո, երբ նրա «Իռլանդական ֆլորան» գիրքը սխալմամբ ուղարկվել է Ռոբերտ Կեյնին[5]։ Երբ ամուսինն ընտրվեց նոր կազմավորված Կորկ համալսարանական քոլեջի նախագահ, Լեդի Կեյնը հրաժարվեց տեղափոխվել այնտեղ՝ նախընտրելով մնալ Դուբլինում և հոգ տանել իր էկզոտիկ բույսերի հավաքածուի համար[5]։
Կեյնների ընտանիքի զավակներից ողջ են մնացել յոթ երեխաներ, այդ թվում` Ռոբերտ Ռոմնի Կեյնը և Հենրի Կոեյ Կեյնը։ Կատրին Սոֆյա Կեյնը մահացել է 1886 թվականի փետրվարի 25-ին Դուբլինում[2]։
Բուսաբանական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1833 թվականի անանուն հրատարակությամբ Լինեևյան բուսաբանական աշխատանքը՝ վերնագրված «Իռլանդական ֆլորան», վերագրվում է նրան[6][7]։ Առաջին հրապարակման ժամանակ Կեյնը 22 տարեկան էր, չնայած ոչ մեծ աշխատանքին, այն առաջիններից էր և արժեվորվեց իր ճշգրտությամբ[4]։ Գիրքը դարձավ հանձնարարվող բուսաբանության տեքստ Դրուբլինի Թրինիթի քոլեջում, քանի որ այն պարունակում էր առաջին գրառումները բազմաթիվ բույսերի մասին[3]։ Գրքի կազմման աշխատանքներում նրան օգնել է Իռլանդիայի բուսաբանական այգիներից Ջոն Ուայթը[2], իսկ դոկտոր Վալտեր Վեյդերը խրախուսել է նրան այդ աշխատանքում[8]։ 1836 թվականին այն ժամանակ 25-ամյա Կատրինը դարձավ առաջին կինը, որն ընտրվեց Էդինբուրգի բուսաբանական ընկերության անդամ, և նրա հերբարիումը տեղակայված է Կորկի համալսարանական քոլեջում[6]։ Նա հետաքրքրված էր ծառերի մշակման գործով և այդ թեմային անդրադարձել է «Իռլանդացի ֆերմերների և այգեպանների ամսագրում»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Nelson E. C. Katherine Sophia Baily (Lady Kane) and The Irish Flora (1833) // Arch. Nat. Hist. — EUP, 2019. — Vol. 46, Iss. 1. — P. 44—57. — ISSN 0260-9541; 1755-6260 — doi:10.3366/ANH.2019.0552
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Byrne, Patricia M. (2009). «Kane, Katherine Sophia». In McGuire, James; Quinn, James (eds.). Dictionary of Irish Biography. Cambridge: Cambridge University Press.
- ↑ 3,0 3,1 Cullen, Clara (2009). «Laurels for fair as well as manly brows». In Mulvihill, Mary (ed.). Labcoats and Lace. Dublin: WITS. էջեր 9–21.
- ↑ 4,0 4,1 Praeger, Robert Lloyd (1949). Some Irish Naturalists: A Biographical Note-Book. Dundalk: Dundalgan Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 5,0 5,1 Synnott, Donal (1997). «Botany in Ireland». In Wilson Foster, John; Chesney, Helena C. G. (eds.). Nature in Ireland: A Scientific and Cultural History. Dublin: The Lilliput Press. էջ 169. ISBN 9780773518179.
- ↑ 6,0 6,1 Desmond, Ray (1994). Dictionary Of British And Irish Botantists And Horticulturalists. London: Taylor & Francis Ltd. էջ 393. ISBN 9780850668438.
- ↑ Keenan, Desmond (2014). Eighteenth Century Ireland 1703–1800 Society and History. Xlibris Corporation. ISBN 9781499080827.
- ↑ Keenan, Desmond (2000). Pre-Famine Ireland: Social Structure. United States: Xlibris Corporation. էջ 421. ISBN 9781465318664.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրին Սոֆյա Կեյն» հոդվածին։ |
|