Կատտի Մյոլլեր
Կատտի Մյոլլեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1868[1] |
Ծննդավայր | Համար, Հեդմարկ, Նորվեգիա[2] |
Մահացել է | օգոստոսի 20, 1945[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Տորսնես, Էստֆոլդ, Նորվեգիա[2] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | սեռական դաստիարակության մասնագետ, դասախոս, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և ակտիվիստ |
Ամուսին | Կայ Մյոլլեր[2][1] |
Ծնողներ | հայր՝ Հերման Անկեր, մայր՝ Միքս Անկեր |
Անդամություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Երեխաներ | Թովե Մոհր |
Katti Anker Møller Վիքիպահեստում |
Կատտի Անկեր Մյոլլեր (նորվ.՝ Katti Anker Møller, հոկտեմբերի 23, 1868[1], Համար, Հեդմարկ, Նորվեգիա[2] - օգոստոսի 20, 1945[1][2], Տորսնես, Էստֆոլդ, Նորվեգիա[2]), նորվեգացի ֆեմինիստուհի, երեխաների իրավունքների պաշտպան, ինչպես նաև առաջիններից մեկը, ով հանդես է եկել վերարտադրողական իրավունքների պաշտպանության համար[3]։
Կյանք և իրավապաշտպանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատտի Մյոլլերը ծնվել է հայտնի ուսուցիչ և կրթության մասսայականացնող Հերման Անկերի ընտանիքում։ Ուներ ինը եղբայր և քույր։ Հաճախել է ժողովրդական համալսարան, որն առաջիններից մեկն է եղել իր հայրենի քաղաքում։ Ստացել է մանկավարժական կրթություն և դրանից անմիջապես հետո մեկ տարի անցկացրել Ֆրանսիայում, որտեղ մեծ տպավորություն է ստացել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց և միայնակ մայրերի կյանքին ծանոթանալուց։ Կետտիի մայրը մահացել է 50 տարեկան հասակում բազմաթիվ հղիություններից ուժասպառ եղած, որոնք այդ ժամանակ չէին համարվում ինչ-որ արտասովոր բան[4][5]։
Մյոլլերը վաղ տարիքում սկսեց հետաքրքրվել բազմաթիվ հղիությունների վտանգների և միայնակ մայրերի և նրանց երեխաների ճակատագրով։ Այնուհետև նա սկսեց ճանապարհորդել երկրով մեկ և դասախոսություններ անցկացնել կանանց իրավունքների վերաբերյալ տեղական համայնքների հետ հանդիպումներում, ինչն այդ ժամանակ հեղափոխական մոտեցում էր[6][7]։
Կատտին հետևողականորեն պայքարում էր արտաամուսնական կապերի արդյունքում ծնված երեխաների իրավունքների մասին օրենքի ընդունման համար։ Նրա աշխատանքի արդյունքը եղավ 1915 թվականին, այսպես կոչված, «Կաստբերգի օրենքի» ընդունումը։ Այս օրենքն իր ժամանակի համար շատ առաջադիմական էր, այն ապօրինի երեխաներին տալիս էր ժառանգության, ինչպես նաև իրենց հոր անունը կրելու իրավունք[8]։
Մյոլլերն այնուհետև պայքարել է Նորվեգիայում աբորտի ապաքրեականացման համար։ Այս թեմայով նա դասախոսություններ է կարդացել «Մայրության ազատագրում» և «Երեխաների վերարտադրությունը մշակույթի շրջանակներում։ Կնոջ իրավունքը սեփական մարմնի հանդեպ» խորագրի ներքո։ Այս գաղափարը հանդիպեց լայն դիմադրության, այդ թվում նաև կանանց կողմից։ Այնուամենայնիվ, դա չկանգնեցրեց Կետտիին և նա շարունակեց պայքարը՝ ավելացնելով բեղմնականխման թեմայով դասախոսությունները։ Չնայած հասարակության ուժեղ դիմադրությանը, Մյոլլերին հաջողվեց Օսլոյում ստեղծել առաջին «Հիգիենայի գրասենյակը», որտեղ կանանց տեղեկացնում էին հակաբեղմնավորման մեթոդների մասին[5]։
1904 թվականին հիմնադրվեց «Նորվեգիայի կանանց ազգային խորհուրդը» (Norske Kvinners Nasjonalråd), որը պարզապես ապաստան էր կանանց տարբեր խմբերի համար։ Կատտի Մյոլլերը այլ ակտիվիստուհիների հետ միասին (Կարեն Գրուդ Կոհտ, Ֆրեդրիկ Մարի Քվամ, Ջինա Կրոգ, Բեթի Կյելսբերգ) եղել է այս «Խորհրդի» անդամ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Elisabeth Lønnå. «"Katti Anker Møller"».
- ↑ Oddvar Vormeland. «Herman Anker».
- ↑ 5,0 5,1 "Katti Anker Møller".
- ↑ «"History of Thorsø Herregård».
- ↑ Godal, Anne Marit "Tove Mohr // Store norske leksikon.
- ↑ Øivind Bjørnson. «"Johan Castber"».
- ↑ «Norske Kvinners Nasjonalråd».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tove Mohr: Katti Anker Møller: en banebryter. 1976. Oslo. Tiden Norsk Forlag. ISBN 82-10-01258-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Danish article on Møller
- Biography by Norwegian Broadcasting Corporation
- Biographical notes related to a statue of Møller
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատտի Մյոլլեր» հոդվածին։ |
|