Կատվի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվի մասին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
ՀիմքԿոշկավոր կատուն
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍվյատոսլավ Չեկին
Սցենարի հեղինակԴավիդ Սամոյլով
ԴերակատարներԼեոնիդ Յարմոլնիկ
ՕպերատորԱլեքսանդր Տաֆել
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն69 րոպե[1]

«Կատվի մասին...» (ռուս.՝ «Про кота...»), խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է Սվյատոսլավ Չեկինի կողմից 1985 թվականին[2]։ Շառլ Պերոյի «Կոշկավոր կատուն» հեքիաթի թեմայով երաժշտական իմպրովիզացիա է Դավիթ Սամոյլովի բանաստեղծություններով և Վիտալի Ռոզենբերգի ու Իգոր Բրիլի երաժշտությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաղացպանի կրտսեր որդին հորից ժառանգել է միայն մի կատու։ Խորամանկ կատուն հագնում է կոշիկներ և վստահորեն շարժվում դեպի թագավորական ամրոց, որտեղ նվերների օգնությամբ հետաքրքրություն է առաջացնում իր տիրոջ նկատմամբ, որին կոչում է մարքիզ Կարաբաս։ Սակայն, ի տարբերություն բնօրինակի, ֆիլմի վերջում արքայադուստրը չի սիրում ինքնակոչ մարքիզին՝ արդարացիորեն նշելով, որ նա վատ դաստիարակություն ունի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ ՅարմոլնիկԿատու
  • Ալբերտ Ֆիլոզով – Թագավոր
  • Մարինա ԼևտովաԱրքայադուստր
  • Պյոտր Շչերբակով – Կանցլեր
  • Վալենտին ԳաֆտՄարդակեր
  • Սերգեյ Պրոխանով – Կարաբաս
  • Իգոր Սուրովցև – ավագ եղբայր
  • Վյաչեսլավ Լոգինով – միջնեկ եղբայր
  • Ալեքսանդր Ինշակով – ավագ հնձվոր
  • Ելենա Օլշանսկայա – ավագ քաղվորուհի
  • Վասիլի Կորտուկով – Մարդակերի թիկնապահը
  • Մ. Սիլաև – Մարդակերի թիկնապահը
  • Վադիմ Երմոլաև – խոհարար

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Դավիթ Սամոյլով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Սվյատոսլավ Չեկին
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Տաֆել
  • Բեմադրող նկարիչ՝ Էլեոնորա Վինիցկայա
  • Կոմպոզիտորներ՝ Վիտալի Ռոզենբերգ, Իգոր Բրիլ

Լրացուցիչ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվյատոսլավ Չեկինը շատ է զբաղվել ջազային և իմպրովիզացիոն երաժշտությամբ, աշխատել է կինոյի բնագավառում որպես կոմպոզիտոր։ Շփվել ու ընկերություն է արել մի շարք ջազային երաժիշտների հետ, նկարահանել է ջազ։ Իր միակ խաղարկային ֆիլմի հեքիաթ-մյուզիքլի վրա աշխատելու համար, որը նկարահանվել է Էստոնիայում Շառլ Պերոյի հեքիաթի մոտիվներով Դավիթ Սամոյլովի բանաստեղծությունների հիման վրա, նա որպես կոմպոզիտոր հրավիրել է դաշնակահար Իգոր Բրիլին և կիթառահար Վիտալի Ռոզենբերգին։ Դրանով Սվյատոսլավ Չեկինը հարգանքի տուրք է մատուցել իր այդքան սիրելի ջազին։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեսարաններից մեկում կատուն սուլում է «Жил да был чёрный кот за углом» մեղեդին։
  • Ժամանակակից երևույթները ֆիլմում շատ են․ արքայադուստրը զբոսանքի տեսարանում կրում է ականջակալներ, հնձվորները հագել են ժամանակակից շապիկներ և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]