Կատվի թանգարան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրՌուբլյովկա
Հիմնադրվել է1993
Քարտեզ
Քարտեզ

Կատվի թանգարան (ռուս.՝ Московский музей кошки), 1993 թվականին Մոսկվայում ստեղծված թանգարան, որն անդրադառնում է կատուներին կյանքում և արվեստում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի մայիս-հունիս ամիսներին Անդրեյ Աբրամովը կազմակերպել է «Կատվի աչք» խորագրով կատուներին նվիրված կտավների, քանդակների ցուցադրություն[2][3]։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել, որից հետո Անդրեյը 1993 թվականին Մոսկվայում ստեղծել է Կատվի թանգարան, որտեղ ներկայացված են կատուներին առնչվող արվեստի գործեր, բատիկաներ, լուսանկարներ, գրքեր, խաղալիքներ, հագուստ[2][4][5]։ Թանգարանն ավելի ուշ տեղափոխվել է Ռուբլյովսկոե պողոտա, քանի որ կենդանիների սննդի հարցով զբաղվող ընկերությունը հրաժարվել է թանգարանի ֆինանսավորումից։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներառում է այն ամենը, ինչն առնչվում է կատուներին և Երկիր մոլորակի վրա մարդու կյանքում կատուների դերին։ Հավաքածուի համար հիմք է ծառայել «Կատվի աչք» ցուցահանդեսը։

Գլխավոր ցուցահանդեսային ծրագրեր՝

  • «Կատվի աչք»
  • «Կանայք և կատուներ»
  • «Կատուների մագիա»
  • «Կատուների զարմանալի աշխարհը»
  • «Սերն առ կատու հավերժ է»
  • «Կատուների դիմանկարներ»

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ներկայացվել է տարբեր երկրներում՝ Նիդեռլանդներում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Գերմանիայում, Ավստրիայում։ Մոսկվայի «Կատվի թանգարանը» 1996 թվականից պարբերաբար մասնակցել է կատուների համաշխարհային FIFe շոուին, որն ամեն տարի անցկացվում է եվրոպական որևէ երկրում։ 1996 թվականից թանգարանը համարվում է կատուների անգլիական ազգային շոուի մշտական մասնակից (Լոնդոն, «Օլիմպիա»)։ 2001 թվականից «Столица» հեռուստաալիքում ամեն շաբաթ եթեր է դուրս գալիս «Կատուների զարմանալի աշխարհը» ծրագիրը, որը ստեղծված է թանգարանի նյութերի հիման վրա։ 2004 թվականից Մոսկվայի կատուների թանգարանը «Շունն ու կատուն» հանդեսի հետ համատեղ նախաձեռնել են կատուներին նվիրված նոր փառատոն։

Մարտի 1-ը համարվում է կատուների համաշխարհային օրը։ Այն նշվում է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև այլ երկրներում։

Նախագծեր, մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային հատուկ նախագծեր

  • «Կատուների աշխարհ» շրջիկ ցուցահանդես, ուղևորությունների ձևաչափով լինում է տարբեր երկրներում
  • «CAT AROUND THE MAP» («Աշխարհի կատուները») տարբեր երկրների արվեստագետների կատուներին նվիրված ստեղծագործություններ
  • «Կին և կատու» գեղեցկության ամենամյա մրցույթ
  • «Մանուկները նկարում են կատուներ» ամենամյա մրցույթ

Կատվի թանգարաններ այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 O'Flynn, Kevin (1999 թ․ սեպտեմբերի 3). «Weird Moscow». The Moscow Times.
  3. «Take The Kids». The Moscow Times. 1999 թ․ փետրվարի 25.
  4. «Moscow Cat Museum». Baysider.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «Moscow Museums». Budget Moscow. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]