Կատվեի թագուհին (ֆիլմ)
«Կատվեի թագուհին», ամերիկյան կենսագրական սպորտային դրամա[9], որը նկարահանվել է 2016 թվականին Միրա Նաիրի կողմից։ Սցենարի հեղինակը Ուիլյամ Ուիլերն է[10]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Դեյվիդ Օյելովոյը, Լյուպիտա Նիոնգոն և Մադինա Նալվանգան: Ֆիլմը ներկայացնում է Ֆիոնա Մութեսիի՝ Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի աղքատ թաղամասում ապրող մի աղջկա կյանքը։ Նա սովորում է շախմատ խաղալ և շախմատի համաշխարհային օլիմպիադաներում տարած հաղթանակներից հետո դառնում է կանանց սպորտի վարպետի թեկնածու[11]։
Ստեղծվել է ESPN ամսագրի հոդվածի և Թիմ Քրոզերսի գրքի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է Walt Disney Pictures-ի և ESPN Films-ի կողմից։ «Կատվեի թագուհին» ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին[12]։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ֆիլմը Միացյալ Նահանգներում ներկայացվել է սահմանափակ ցուցադրման, իսկ սեպտեբերի 30-ին՝ վարձույթի[13]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամպալա քաղաքի Կատվե ետնախորշում ապրելը մեծ պայքար է 10-ամյա Ֆիոնայի (Մադինա Նալվանգա), նրա մոր՝ Նակու Հարիեթի (Լյուպիտա Նիոնգո) և նրանց ընտանիքի կրտսեր անդամների համար։ Ֆիոնան և նրա եղբայրը օգնում են մորը շուկայում վաճառել եգիպտացորեն։ Նա նաև զբաղվում է իր փոքր եղբոր խնամքով։ Ֆիոնայի կյանքը փոխվում է, երբ միսսիոներական ծրագրի ժամանակ հանդիպում է Ռոբերտ Կատենդեին (Դևիդ Օյելոուո)։ Կատենդեն ֆուտբոլի մարզիչ էր, նաև հատուկ կենտրոնում սովորեցնում էր երեխաներին խաղալ շախմատ։ Ֆիոնան ուսումնասիրում և սովորում է խաղը։ Նա հրապուրվում է խաղով և շուտով դառնում Կատենդեի խմբի լավագույն խաղացողը։
Մարզիչը, չնայած տեղական շախմատային իշխանությունների նախնական դիմադրությանը, նրան և թիմին տանում է տեղական հեղինակավոր դպրոցում ազգային դպրոցական մրցաշարի։ Խումբը սկզբում իրեն լավ չի զգում այլ անդամների և ավելի հարուստների միջավայրում։ Այնուամենայնիվ, նրանց տաղանդը հաղթում է, և Ֆիոնան զբաղեցնում է առաջին տեղը։
Հաջորդիվ ֆիլմում ներկայացվում են Ֆիոնայի և նրա ընկեր պիոներների վերելքներն ու վայրէջքները տարբեր մրցումներում և մրցաշարերում։ Կատվեում կյանքի դժվարությունները միշտ առկա էին, և Ֆիոնան հուսով էր, որ շախմատը Կատվեից փախչելու միջոց կլինի իր և իր ընտանիքի համար։
Ֆիոնան գլխավորում է Ուգանդայի հավաքականը Ռուսաստանի շախմատային օլիմպիադայում, վստահ է, որ իրեն կհաջողվի դառնալ գրոսմայստեր՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսներ, որպեսզի դուրս բերի իր ընտանիքին աղքատությունից։ Սակայն մրցակցությունը չափազանց թեժ է, և նա զիջում է կանադացի մրցակցին։
Ֆիոնան վերադառնում է Կատվե ճնշված և կասկածում իր ունակությունների վրա։ Սակայն մարզիչ Կատենդեի և Կատվեի մարդկանց աջակցության շնորհիվ նա վերադառնում է շախմատի ոլորտ և, ի վերջո, հաջողության հասնում։ Արդյունքում կարողանում է տուն գնել իր ընտանիքի համար։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մադինա Նալվանգան՝ Ֆիոնա Մութեսիի դերում
- Դևիդ Օյելոուոն՝ Ռոբերտ Կատենդեի դերում
- Լյուպիտա Նիոնգոն՝ Նակու Հարիեթի դերում
- Մարտին Կաբանզան՝ Մուգաբի Բրիանի դերում
- Տարին Քյազը՝ Նայթի (Ֆիոնայի մեծ քրոջ) դերում
- Ռոնալդ Սեմագանդան՝ Իվանի դերում
- Էթան Նազարիո Լուբեգան՝ Բենջամինի դերում
- Նիկիտա Փիրլ Վալիգվան՝ Գլորիայի (Ֆիոնայի ընկերոջ) դերում[14]
- Էդգար Կանյիկը՝ Ջոզեֆի դերում
- Էսթեր Տեբան՝ Սարա Կատենդեի դերում
- Պիտեր Օդեկը՝ միստր Բարումբայի դերում
- Շիբահ Կարունգին՝ Շակիրայի դերում
- Ջոանիտա Բևուլիրա-Վանդերան՝ տիկին Գալիի դերում Մաուրս Կիրյան և Նթարե Մվինը, համապատասխանաբար, կատարել են Թեոյի և Թենդոյի դերերը[15]։ Իսկ Գլեդիս Օյենբոթն ու Ռեհեմա Նանֆուկան խաղացել են վաճառողի և բուժքույրի երկրորդական դերերում։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատական արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կատվեի թագուհին» ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ընդ որում՝ Դեյվիդ Օյելոուոյի և Լյուպիտա Նիոնգոյի կատարումները միաձայն գովեստի են արժանացել[16][17]։ Գրախոսությունների զանգվածային «Rotten Tomatoes» կայքը ֆիլմին տվել է 93% հավանության վարկանիշ՝ հիմնված 184 ակնարկի և 7,42/10 միջին գնահատականի վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է․ «Կատվեի թագուհին հաճելի ֆիլմ է, որը լի է արտասովոր խելքով և կրքով, իսկ Լյուպիտա Նիոնգոյի և Դեյվիդ Օյելոուոյի հիանալի կատարումները օգնում են ֆիլմը վեր բարձրացնել իր կլիշեներից»[18]։ Metacritic-ում ֆիլմն արժանացել է 73/100 միջինացված գնահատականի, որը հիմնված է 40 քննադատական ակնարկի վրա՝ նշելով «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ»[19]։ CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը ֆիլմին տվել է «A+» միջին գնահատական՝ A+-ից F սանդղակով[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Busch A. Disney Slots Mira Nair’s ‘Queen Of Katwe’ For September 2016 // Deadline Hollywood — 2016.
- ↑ Sefa-Boakye J. Lupita Nyong’o Is Filming Disney’s ‘Queen Of Katwe’ Chess Biopic In Uganda With David Oyelowo // OkayAfrica — 2015.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 3,49 3,50 3,51 3,52 3,53 3,54 3,55 3,56 3,57 3,58 3,59 3,60 3,61 3,62 3,63 3,64 3,65 3,66 3,67 3,68 3,69 3,70 3,71 3,72 3,73 3,74 3,75 3,76 The Walt Disney Company Queen of Katwe Press Kit
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Mike Fleming Jr. David Oyelowo & Lupita Nyong’o In Talks To Star In ‘Queen Of Katwe’ For Disney // Deadline Hollywood — 2015.
- ↑ Sperling N. Queen of Katwe trailer: Lupita Nyong'o and David Oyelowo star in Disney film // Variety — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
- ↑ http://www.tiff.net/films/queen-of-katwe/
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=queenofkatwe.htm
- ↑ Carissimo, Justin (2016 թ․ մայիսի 10). «Lupita Nyong'o and David Oyelowo star in the new trailer for Queen of Katwe». The Independent. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ McNary, Dave (2015 թ․ հունվարի 9). «David Oyelowo, Lupita Nyong'o in Talks for Disney's 'Queen of Katwe'». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Robinson, Joanna (2015 թ․ օգոստոսի 16). «Why Lupita Nyong'o, Not Superheroes, Represents the Future of Disney». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Toronto To Open With 'The Magnificent Seven'; 'La La Land', 'Deepwater Horizon' Among Galas & Presentations». Deadline Hollywood. 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Siegel, Tatiana (2016 թ․ ապրիլի 8). «Disney's David Oyelowo Drama, 'Queen of Katwe,' Gets Release Date». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Uganda's Queen of Katwe star Nikita Pearl Waligwa dies aged 15». BBC News. 2020 թ․ փետրվարի 16.
- ↑ Gitau, Elly (2015 թ․ մայիսի 11). «Uganda: Maurice Kirya to Star Alongside Lupita Nyong'o in Queen of Katwe». The Star. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Lawson, Richard (2016 թ․ սեպտեմբերի 11). «Queen of Katwe Is a Bright and Inspiring Success – Mira Nair has returned to form with this piquant Disney movie». Vanity Fair. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Berkshire, Geoff (2016 թ․ սեպտեմբերի 10). «Toronto Film Review: 'Queen of Katwe'». Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Queen of Katwe (2016)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Queen of Katwe Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2016 թ․ սեպտեմբերի 27). «'Magnificent Seven' Lassos $59.3M Worldwide & Record $34.7M U.S. Opening For Antoine Fuqua – Monday Final B.O.». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվեի թագուհին (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2016 դրամա ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Աֆրիկա
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Շախմատ
- Ֆեմինիստական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2012 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2011 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2010 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2009 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2008 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2007 թվականին
- Ֆիլմեր մայր-դուստր հարաբերությունների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- 2016 ֆիլմեր