Կատվալեզու եռաբաժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատվալեզու եռաբաժակ
Կատվալեզու եռաբաժակ
Կատվալեզու եռաբաժակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Կատվալեզու (Bidens)
Տեսակ Կատվալեզու եռաբաժակ (B. tripartita)
Միջազգային անվանում
Bidens tripartita
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Կատվալեզու եռաբաժան (լատ.՝ Bidens tripartitus), հայկական տարանունները՝ երկատամնակ, կատվալեզվիկ։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 15-100 սմ բարձրության միամյա խոտաբույս է։ Բազմաթիվ տեսակներից միայն 8-ն են, որ հանդիպում են մեր հանրապետությունում և նրանցից միայն եռաբաժան տեսակն է, որ ունի բուժական նշանակություն։ Դեղաբույսն ունի կանաչ կամ բաց կարմրավուն, մերկ կամ նոսր թավիկներով, ուղղաձիգ ցողուն, մուգ կանաչ, հակադիր դասավորված, կարճ կոթուններով, եռամաս, երբեմն հանգամաս տերևներ, ծաղկաբույսերում հավաքած ծաղիկներ, տափակ սերմեր, որոնք կենսունակությունը պահպանում են 5-7 տարի։ Արմատը ճյուղավորված է։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, իսկ պտուղները օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Աճում է ջրառատ վայրերում, ճահճուտներում, աղբուտներում, խոնավ մարգագետիններում, գետեզրերին, բանջարանոցներում, ջրովի դաշտերում։ Մեր հանրապետությունում, գրեթե ամենուր։ Ցեղի «Բիդենս» անունը լատիներեն է, որը նշանակում է երկատամ, ելնելով այն բանից, որ սերմերն ունեն 2 սրածայր, ատամնավոր ելուներ, որոնց միջոցով կպչում են մարդկանց և կենդանիներին ու տարածվում։ Բույսը արտահայտված մեզոֆիլ է և ցրտադիմացկուն։ Պտղակալում է կանոնավոր։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ լրիվ տվյալներով, կատվալեզվի մեջ հայտնաբերված են ֆլավոնոիդներ, կումարիններ (ումբելիֆերոն, սկոպոլետին), C վիտամին (60-70 մգ%), մոտ 50մգ % կարոտին, մինչև 4,5% դաբաղանյութեր, պիգմենտ, դառը նյութեր, լորձ, ամիններ, ալկալոիդների և եթերայուղի հետքեր, մանգան, իսկ պտուղներում՝ մինչև 11% ճարպայուղ։

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակող օգտագործվում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են մինչև ծաղկելը կամ ծաղկման ընթացքում։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկ ունեցող տանիքում՝ թղթի կամ խսիրի վրա, 5-7 սմ հաստությամբ փռված, իսկ ավելի լավ է կախված վիճակում։ Չոր հումքի ցողունը ծալելուց պետք է դյուրաբեկ լինի։ Այն տրորելուց տալիս է յուրահատուկ հոտ, տիպ, քիչ կծու համ։ Դեղաբույսը լավ ծանոթ է ժողովրդական բժշկությանը։ Այն Չինաստանում օգտագործվում է դիզենտերիայի, ջերմային վիճակի, թոքային պալարախտի և էկզեմայի, իսկ տիբեթական բժշկության մեջ՝ հոդային ախտահարումների, սակավարյունության, աթերոսկլերոզի և սիբիրախոցի ժամանակ։ Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը ճանաչվում է որպես միզամուղ, քրտնամուղ, նյութափոխանակությունը և մարսողությունը կանոնավորող միջոց և լայնորեն կիրառվում է շնչական օրգանների ու արյան հիվանդությունների, C ավիտամինոզի, դեղնուիկի, մկնատամի և ատամնացավի ժամանակ, իսկ արմատի շփոթը դնում են կարիճի կծածի վրա։ Կան երկրներ որտեղ կատվալեզուն օգտագործում են քոսի, ֆուրունկուլյոզի, էքսուդատիվ պլերիտների, հիպերտոնիկ և խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ տերևները տրորված վիճակում դնում են դժվար ապաքինվող վերքերի և օձի կծածի վրա։

Օգտակար հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվալեզուն թույլ նեկտարատու է։ Նրա չեզոք և թթու քամուկները մետաքսը և բուրդը ներկում են տարբեր գույների՝ կրեմագույն, դարչնագույն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]