Կատուն աքլորների միջև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատուն աքլորների միջև
Mačka medzi kohútmi
տեսակՅուղանկար կտավի վրա
նկարիչՀակոբ Բոգդանի
տարի1710
բարձրություն103.5
լայնություն126
ուղղությունբարոկկո նկարչություն[1]
ժանրԱնիմալիստիկա[1]
նյություղաներկ[1] և կտավ[2]
գտնվում էՍլովակիայի ազգային պատկերասրահ
հավաքածուՍլովակիայի ազգային պատկերասրահ
քաղաքԲրատիսլավա
Ծանոթագրություններ

Կատուն աքլորների միջև (սլովակերեն՝ Mačka medzi kohútmi), նկարիչ Հակոբ Բոգդանի նկարը, որը ստեղծել է 1706-1710 թվականներին[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը այն նկարել է յուղաներկով, իսկ չափսը 103.5 x 126 սմ է[4]։

Նկարը Բրատիսլավայում գտնվող Սլովակիայի ազգային պատկերասրահի հավաքածույի մասն է կազմում[3]։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը իրենից ներկայացնում է անիմալիստ տեսարան, որը բնորոշ է Եվրոպայի բարոկկո ժամանակաշրջանին՝ հատկապես 17-րդ դարի հոլանադական արվեստին։ Նկարը լի է ռեալիստական տարրերով, որտեղ ցուցադրվում է կատվի կողմից հապշտակված ձագի գոյության կռիվը։ Նկարի ներքևի ձախ մասում նկարչի ստորագրությունն է։ Նկարը ոսկե հավաքածուի մասն է կազմում, քանի որ ստեղծվել է նկարչի ստեղծագործական ժամանակաշրջանի սկզբում, երբ նա գրեթե անհայտ էր, այդ տարիներին նա ապրել է Սլովակիայի հյուսիսում։ Հակոբ Բոգդանին ծնվել է արիստոկրատ բողոքականների ընտանիքում։ 1684 թվականից նա Ամստերդամի կենտրոնում շատ է նկարել ծաղիկներ։ Հետո՝ 1689 թվականին նա տեղափոխվեց Անգլիա և դարձավ Վիլհելմ III Օրանացիի պալատի արքունական նկարիչ։ Նա հայտնի էր նրանով, որ նա շատ էր իր նկարներում պատկերում թռչուններին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.europeana.eu/portal/record/2063610/O_3.html
  2. http://www.webumenia.sk/dielo/SVK:SNG.O_3
  3. 3,0 3,1 3,2 ((en))  Mačka medzi kohútmi, Bogdan, Jakub. // europeana.eu. Посетен на 24 април 2016 г.
  4. ((sk))  Mačka medzi kohútmi. // webumenia.sk. Посетен на 24 април 2016 г.