Կատյուլ Մենդես
Կատյուլ Մենդես ֆր.՝ Catulle Mendès | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1841[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորդո[4] |
Վախճանվել է | փետրվարի 8, 1909[5][6] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Սեն Ժերմեն ան Լե[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, լիբրետիստ, դրամատուրգ և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ամուսին | Ժուդիթ Գոթիե, Augusta Holmès? և Jeanne Mette? |
Համատեղ ապրող | Marguerite Moreno? և Augusta Holmès? |
Զավակներ | Jeanne Huguette Olga Mendès?, Hélyonne Mendès? և Marie Anne Claudine Mendès? |
![]() | |
![]() |
Կատյուլ Մենդես (ֆր.՝ Catulle Mendès, մայիսի 22, 1841[1][2][3][…], Բորդո[4] - փետրվարի 8, 1909[5][6], Սեն Ժերմեն ան Լե[4]), ֆրանսիացի բանաստեղծ, գրող և դրամատուրգ, Պառնասյան դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բորդո քաղաքում պորտուգալացի հրեաների ընտանիքում։ Վաղ իրեն լավ է դրսևորել Փարիզում և կարճ ժամանակահատվածում դարձել է հանրահայտ «Revue fantaisiste» (1861) ամսագրում իր «Մի գիշերվա սիրավեպ» ամսագրի հրապարակումից հետո։ Լ. Լարշեն Մենդեսի և Գի դե Բինոյի առիթով հեգնանքով նկատել է, որ գրողների նոր սերունդը նախընտրում է հնչեղ արիստոկրատական կեղծանուններ[8]։ Ստեղծագործությունը համարվել է անբարոյական, Մենդեսը դատապարտվել է 1 ամսվա ազատազրկման և 500 ֆրանկ տուգանքի[9]։
Մենդեսը եղել է «Ժամանակակից Պառնաս»-ի հիմնադիրներից, որտեղ նա տպագրել է խիստ դասական ոգով պոեմներ։ Մենդեսը պատմել է Պառնասյան շարժման պատմությունը, դրա նպատակներն ու իր դերը «La légende du Parnasse contemporain» (1884) գրքում[10]։
Մենդեսի ավելի ուշ ստեղծագործություններն իրենցից ներկայացրել են տարբեր բանաստեղծների ոճերի նմանակում[11]։ Որպես դրամատուրգ նա ավելի հաջողակ է եղել․ նրա բոլոր պիեսները բեմադրվել են փարիզյան թատրոններում և լավ են ընդունվել քննադատների կողմից[9]։ Մենդեսի գործերից կրել են անպարկեշտ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բնույթի։
Մենդեսի քննադատական և դրամատիկական գործերը, Մասնեի և Շաբրիեի օպերաների լիբրետոները, բազմաթիվ վիպակներ և պատմվածքներ ցույց են տալիս նրա բազմակողմանի տաղանդը։ Նրա ժամանակակից կոմպոզիտորներից շատերը` Պադերևսկին, Իբերը, Բիզեն, Սեն-Սանսը, Ֆորեն, Ռեյնալդո Անը և այլք երաժշտություն են գրել նրա բանաստեղծությունների համար[12]։
1866 թվականին Մենդեսն ամուսնացել է Ժյուդիթ Գոթյեի՝ բանաստեղծ Թեոֆիլ Գոթյեի կրտսեր դստեր հետ, սակայն նրանք հետագայում բաժանվել են։
Մահացել է 1909 թվականին, նրա դին հայտնաբերել են փետրվարի 8-ի վաղ առավոտյան Սեն-Ժերմենի երկաթուղային թունելում։ Ըստ հետաքննության՝ նա Փարիզից հեռացել է փետրվարի 7-ի կեսգիշերին և, ենթադրաբար, բացել է իր խցիկի դուռը թունելում՝ կարծելով, որ ինքն արդեն ժամանել է կայարան։
Թաղվել է Մոնպառնասի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ 1er quinzaine de Février // Revue anecdotique des excentricités сontemporaines, Tome III (nouvelle série), No. 3, p. 51.
- ↑ 9,0 9,1 Jewish Encyclopedia
- ↑ «Мендес, Катулл»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Catulle Mendès»։ Britannica։ Վերցված է 2018-01-28
- ↑ «Author: Catulle Mendès»։ The LiederNet Archive։ Վերցված է 2018-01-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Isidore Singer, Frederick T. Haneman։ «Mendès, Catulle»։ Jewish Encyclopedia (1906) (անգլերեն)։ Վերցված է 2018-01-28
|
- Մայիսի 22 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Բորդո քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 1909 մահեր
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի գրողներ
- Երկաթուղային պատահարներից մահացածներ
- Հրեա բանաստեղծներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- 20-րդ դարի գրողներ
- 19-րդ դարի գրողներ
- Ֆրանսալեզու գրողներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով