Jump to content

Կատյա (ֆուտբոլիստուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատյա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1977(1977-02-18) (49 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 1,75 ± 0,001 մետր[1]
Քաշ 70 կգ[2]
Դիրք հարձակվող

Կատյա Սիլենե Տեյշեյրա դա Սիլվա (պորտ.՝ Kátia Cilene Teixeira da Silva, փետրվարի 18, 1977(1977-02-18), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Կատյա, բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է եկել Բրազիլիայի հավաքականում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին ֆուտբոլից բացի զբաղվել է աթլետիկայով։ 1992-1995 թվականներին բազմիցս մասնակցել է Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնություններին ժամանակակից հնգամարտ առարկայում, դարձել հաղթող և մրցանակակիր։ Մեծահասակների մրցումներում լավագույն արդյունքը, Հարավային Ամերիկայի առաջնությունում հինգերորդ տեղն է: Բրազիլիայի վեցակի ռեկորդակիր:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլում կարիերայի սկզբում հանդես է եկել բրազիլական «Վասկո դա Գամա», «Սաադ», «Սան Պաուլու» ակումբներում։ «Սան Պաուլոյի» կազմում չորս մրցաշրջաններում խփել է մոտ 230 գոլ, բազմիցս եղել է մրցումների լավագույն ռմբարկուն՝ Սան Պաուլու նահանգի առաջնություն 1997 (35 գոլ), 1998 (42 գոլ) և 1999 (48 գոլ), Բրազիլիայի առաջնություն` 1997 (18 գոլ), 1998 (36 գոլ) և 1999/2000 (19 գոլ): 1997 թվականի Բրազիլիայի չեմպիոն[3]։

2001 թվականից հանդես է եկել նորաստեղծ ամերիկյան վուսա լիգայում «Սան Խոսե Կիբեռռեյզի» կազմում։ Առաջին մրցաշրջանում նրա թիմը կանոնավոր առաջնությունում գրավել է երկրորդ տեղը և հաղթել փլեյ-օֆֆում, իսկ մարզուհին 7 գոլով ընդգրկվել է լավագույն ռմբարկուների թոփ-10-ում: 2002 թվականին 15 գոլով խփել է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, սակայն թիմն անհաջող հանդես եկավ և չհայտնվեց փլեյ-օֆֆում։ 2002 թվականի մրցաշրջանի արդյունքներով ստացել է ամերիկյան ESPY Award մրցանակը՝ որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2003 թվականի վերջին լիգայի լուծարումից հետո վերադարձել է հայրենիք։

2005 թվականից մի քանի տարի հանդես է եկել Եվրոպայում։ 2005 թվականի փետրվարին տեղափոխվել է Իսպանիայի առաջնության հետնապահ «Էստուդիանտես Ուելվա»[4]։ Նույն թվականի հունիսին տեղափոխվել է իսպանական ուժեղագույն թիմերից մեկը՝ «Լևանտեն»[5], դարձել է 2005 թվականի թագուհու գավաթակիր և Իսպանիայի 2005/06 առաջնության երրորդ մրցանակակիր։ 2007 թվականի սկզբին տեղափոխվել է ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն», թիմում անցկացրել է երեք ու կես մրցաշրջան՝ Ֆրանսիայի առաջնությունում խաղալով 58 հանդիպում և դառնալով 57 գոլի հեղինակ։ Կրկնակի չեմպիոն (2007, 2008, 2009, 2010) և Ֆրանսիայի գավաթակիր (2008)։ 2008/09 առաջնության լավագույն ռմբարկու (27 գոլ) 2010 թվականի չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից: 2010/11 մրցաշրջանում խաղացել է ֆրանսիական մեկ այլ ակումբի՝ «Պարի Սեն Ժերմենի» կազմում[6], դարձել Է Ֆրանսիայի փոխչեմպիոն։

2011/12 մրցաշրջանում հանդես է եկել ռուսական «Զորկի» (Կրասնոգորսկ) ակումբում, դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն։ Այնուհետև հանդես է եկել շվեդական «Սունդսվալում» և բրազիլական «Վասկո դա Գամայում» և «Բոտաֆոգոյում»:

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից հանդես է եկել Բրազիլիայի ազգային հավաքականում։

Աշխարհի առաջնության չորս եզրափակիչ մրցաշարերի մասնակից: 1995 թվականի աշխարհի առաջնությունում բոլոր խաղերում մնացել է պահեստայինների նստարանին, իսկ նրա թիմը դուրս չի եկել խմբից։ 1999 թվականին դարձել է բրոնզե մեդալակիր (6 խաղ, 2 գոլ)։ 2003 թվականին դարձել է քառորդ եզրափակիչ (4 խաղ, 4 գոլ)։ 2007 թվականի առաջնությունում, որտեղ բրազիլուհիները դարձել են փոխչեմպիոններ, երկու անգամ փոխարինման է դուրս եկել խաղերի վերջնամասում, այդ թվում՝ Գերմանիայի դեմ եզրափակչում (0:2):

Մասնակցել է երկու օլիմպիական մրցաշարի՝ 1996 թվականին (1 գոլ) և 2000 թվականին (2 գոլ), երկուսում էլ Բրազիլիան զբաղեցրել է չորրորդ տեղը։ Բաց է թողել 2004 թվականի Օլիմպիական խաղերը ծնկի վնասվածքի պատճառով[7]։

1998 թվականի Հարավային Ամերիկայի առաջնության հաղթող (4 գոլ) և 2003 թվականի (երկրորդ տեղը ռմբարկուների շարքում՝ 6 գոլ, որից 5 - ը՝ Կոլումբիայի դեմ խաղում), 2007 թվականի Համաամերիկյան խաղերի հաղթող։ 2000 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչի մասնակից և լավագույն ռմբարկուն (8 գոլ) Տրինիդադ և Տոբագոյի դեմ խաղում (11:0) խփել է 6 գոլ:

Երկու անգամ առաջադրվել է ՖԻՖԱ-ի կանանց տարվա լավագույն խաղացողի կոչման համար (2002, 2003)։

2011 թվականին մասնակցել է Բրազիլիայում կայացած համաշխարհային ռազմական խաղերի ֆուտբոլային մրցաշարին[8], դարձել է հաղթող և լավագույն ռմբարկու (9 գոլ):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. ↑ Olympedia — 2006.
  3. ↑ «20 anos do primeiro título do futebol feminino». Արխիվացված օրիգինալից 2020-06-20-ին. Վերցված է 2020-06-18-ին.
  4. ↑ «El Estudiantes baila al ritmo de Andreia y Katia». Արխիվացված օրիգինալից 2020-06-20-ին. Վերցված է 2020-06-18-ին.
  5. ↑ «Katia firma por el Levante UD Femenino para la próxima temporada». Արխիվացված օրիգինալից 2020-06-21-ին. Վերցված է 2020-06-18-ին.
  6. ↑ «Katia, l'Auriverde du PSG». Արխիվացված օրիգինալից 2020-06-22-ին. Վերցված է 2020-06-18-ին.
  7. ↑ «Lesão tira Kátia Cilene de Atenas». Արխիվացված օրիգինալից 2020-06-19-ին. Վերցված է 2020-06-18-ին.
  8. ↑ «Marinheira, Kátia Cilene bate continência e conduz Seleção». Արխիվացված օրիգինալից 2020-06-18-ին. Վերցված է 2020-06-18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]