Jump to content

Կատյա Վիներռոյթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատյա Վիներռոյթեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումֆուտբոլիստուհի
Երկիր Ավստրիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 3, 2002(2002-01-03)[1][2] (24 տարեկան)
ԾննդավայրԶալցբուրգ, Ավստրիա
Հասակ՝176 սանտիմետր

Կատյա Վիներռոյթեր (գերմաներեն՝ Katja Wienerroither. հունվարի 3, 2002(2002-01-03)[1][2], Զալցբուրգ, Ավստրիա)[3], ավստրիացի ֆուտբոլիստուհի, Գերմանիայի կանանց բունդեսլիգայում հանդես եկող RB Leipzig թիմի և Ավստրիայի կանանց ազգային հավաքականի հարձակվող[4]: Նախկինում խաղացել է USC Eugendorf (Օյգենդորֆ), FC Bergheim (Բերգհայմ) և ավստրիական Գրաց քաղաքի «Շտուրմ» ակումբի կանանց թիմերում (SK Sturm Graz, women):

Հավաքականներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցասպարեզում Կատյան իր առաջին խաղերն անց է կացրել Ավստրիայի նախ՝ մինչև 17 տարեկան աղջիկների, ապա՝ մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականների կազմում[5]։ Հայրենի երկրի մեծահասակների ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2020 թվականի մարտի 6-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ 83-րդ րոպեին փոխարինելով Վերենա Աշաուերին[6][7][8]։

Առաջին երկու գոլերը միջազգային մրցասպարեզում խփել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Լիեպայայում՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի D խմբի առաջին խաղում Լատվիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ (այդ խաղն ավարտվել է ավստրուհիների խոշոր՝ 8-1 հաշվով հաղթանակով)[9][10]։

Առաջադրումներ մրցանակների

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կատյա Վիներռոյթերը 2021 թվականին մրցանակի է առաջադրվել «Շվեյցարիայի կանանց սուպերլիգայի լավագույն խաղացող» անվանակարգում[11]:
  • 2022 թվականին առաջադրվել է Թութոսպորտի «Ոսկե աղջիկ» / Golden Girl մրցանակի՝ Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվելու համար[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 1 2 Salzburgwiki(ավստր․)
  3. Soccerdonna|33568|Abruf=2021-05-31
  4. «Kader». SK Sturm (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
  5. ÖFB|6275844|Typ=Spieler|Abruf=2021-05-31 (U-17)
  6. «Später Gegentreffer kostet ÖFB-Frauen Sieg». ORF.at. 2020-03-06. Վերցված է 2021-05-31-ին.
  7. «Freundschaftliches Länderspiel (Frauen) / Schweiz : Österreich». oefb.at. Վերցված է 2021-05-31-ին.
  8. «Katja Wienerroither erstmals im A-Teamkader». Salzburger Nachrichten. 2020-02-17. Վերցված է 2021-05-31-ին.
  9. Gerhard Öhlinger (2021-09-17). «Wienerroither-Doppelpack bei 8:1 der ÖFB-Frauen». Salzburger Nachrichten. Վերցված է 2021-09-17-ին.
  10. «ÖFB-Frauen mit Traumstart in die WM-Quali». 90minuten.at. 2021-09-18. Վերցված է 2021-09-18-ին.
  11. «Das sind die Nominierten an der Swiss Football Night». bluewin.ch. 2022-01-26. Վերցված է 2022-01-28-ին.
  12. «ÖFB-Jungstar für Golden Girl Award nominiert». laola1.at. 2022-09-29. Վերցված է 2022-09-30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]