Կատյա Պասկալևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատյա Պասկալևա
բուլղար․՝ Катя Паскалева
Ծնվել էսեպտեմբերի 18, 1945(1945-09-18)
ԾննդավայրՊետրիչ, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 23, 2002(2002-07-23) (56 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա կամ Սոֆիա, Բուլղարիա[1]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Georgi Bozhilov?[2] և Ivan Rosenov?

Կատյա Պասկալևա (բուլղար․՝ Катя Кирилова Паскалева, սեպտեմբերի 18, 1945(1945-09-18), Պետրիչ, Բուլղարիայի թագավորություն - հուլիսի 23, 2002(2002-07-23), Սոֆիա, Բուլղարիա և Սոֆիա, Բուլղարիա[1]), թատրոնի և կինոյի բուլղարացի դերասանուհի, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Վաստակավոր արտիստուհի (1974)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 18-ին Բուլղարիայի Պետրիչ քաղաքում։

1967 թվականին ավարտել է Թատերական արվեստի ազգային «Кръстьо Сарафов» ակադեմիան, սովորել է Մետոդի Անդոնովի դերասանական արվեստի դասարանում։

Նկարահանվել է բազմաթիվ բուլղարական ֆիլմերում։ Նաև աշխատել է Բուլղարիայի դրամատիկական թատրոններում՝ Տոլբուխինի (այժմ՝ Դոբրիչ), Պազարջիկի, Պլովդիվի, Սոֆիայի։ 1985 թվականից եղել է Ալեկո Կոնստանտինովի անվան սատիրայի պետական թատրոնի դերասանուհի։

Եղել է Բուլղարացի կինոգործիչների խորհրդի անդամ, արժանացել է տարբեր մրցանակների և պարգևների։

Մահացել է 2002 թվականի հուլիսի 23-ին Սոֆիայում կոկորդի քաղցկեղից, որն առաջացել էր երկար տարիներ ծխելու հետևանքով։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
Հայերեն անվանում Բուլղարերեն անվանում Տառադարձում
1966 Երկուշաբթի առավոտ Понеделник сутрин Ponedelnik sutrin Վելիկոյի կին կոմունիստական գրաքննության պատճառով թողարկվել է 1988 թվականին
1967 Շեղում
1971 Երգի ավարտը Краят на песента Krayat na pesenta Նայմե
1972 Այծի եղջյուրը Козият рог Koziyat rog Մարիա ռեժիսոր՝ Մետոդի Անդոնով
1973 Առանց աշխատանքի մարդիկ Мъже без работа Mazhe bez rabota Հրիստինա
1975 Վիլլա զոնա Вилна зона Vilna zona Ստեֆկա ռեժիսոր՝ Էդուարդ Զահարիև
1977 Մայրիշխանություն Матриархат Matriarhat Տանա Ռեժիսոր՝ Լյուդմիլ Կիրկով
Աստղերը նրա մազերի մեջ, արցունքները նրա աչքերում Звезди в косите, сълзи в очите Zvezdi v Kosite, Salzi v Ochite Լիզա Ստրեզովա
1982 Էլեգիա Елегия Elegiya Զդրավկայի պանդոկապանուհի ռեժիսոր՝ Էդուարդ Զահարիև
1987 Եվան երրորդ հարկում Ева на третия етаж Eva na tretiya etazh Նաումովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատյա Պասկալևա Internet Movie Database կայքում
  • Gencheva, Galina (2008). Bulgarian Feature Films encyclopedia. Sofia: Publishing house "Dr Ivan Bogorov". ISBN 978-954-316-069-3.
  • Kovachev, Pencho (2008). 50 Golden Bulgarian Films. Sofia: Publishing house "Zahariy Stoyanov". ISBN 978-954-09-0281-4.