Կատյա Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատյա Գալստյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 1, 1993(1993-01-01) (31 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կատյա Գալստյան (հունվարի 1, 1993(1993-01-01), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դահուկորդ, Սոչիում կայացած օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի երկակի չեմպիոն, միակ կինն է, որը ներկայացրել է Հայաստանը 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում և 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գավաթում Գալստյանը երբեք հանդես չի եկել։ 2012 թվականին և 2014 թվականին եղել է համապատասխանաբար 5կմ և 10 կմ մրցապայքարում Հայաստանի չեմպիոն։

2014 թվականին Սոչիում կայացած օլիմպիական խաղերում դասական 10 կմ մրցավազքում զբաղեցրել է 64-րդն հորիզոնականը[4][5]։

Իր կարիերայի ընթացքում մասնակցել է աշխարհի մեկ առաջնության, 2013 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 90-րդ տեղը սպրինտում և 89-րդ տեղը 10 կմ ազատ վազքի մրցավազքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GALSTYAN Katya - Athlete Information». www.fis-ski.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  2. «Sochi 2014 10km women - Olympic Cross Country Skiing». International Olympic Committee (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  3. «Սոչի-2014. Կատյա Գալստյանն ավարտեց ելույթը». sport.news.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  4. «Սոչի-2014. Հայաստանը մասնակիցներ կունենա հավանաբար 3-4 մարզաձևերում». sport.news.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  5. «Սոչի-2014. Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան չորս ուղեգիր է հատկացրել Հայաստանին». sport.news.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]