Կատեգորիայի քննարկում:1997 ֆիլմեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ ոչ թե այս կատեգորիան է սխալ անվանված, այլ մյուսները։ «1997 ֆիլմեր» հայերենում միայն մեկ բան կարող է նշանակել՝ «հազար ինն հարյուր իննսուն յոթ հատ ֆիլմ»։ Եթե նկատի ունենք «հազար ինն հարյուր իննսուն յոթ թվականի ֆիլմեր», ապա կամ պետք է լինի «1997 թ. ֆիլմեր» կամ «1997-ի ֆիլմեր»։ --vacio 18:51, 22 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի Vacio զուտ կարդալու տեսանկյունից համաձայն եմ Քեզ հետ, բայց Վիքիփեդայի տեսանկյունից կարծում եմ կարդացողին պարզ է 1997 ֆիլմեր, թերևս ավելի մոտ է 1997 թվականին քան հազար ինն հարյուր իննսուն յոթ հատ ֆիլմին: Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է հանդիպում կամ կարե՞լի է օգտագործել հազար ինն հարյուր իննսուն յոթ հատ ֆիլմեր բառակապակցությունը: Համ էլ կարճ է ու հեշտ գրել, չես փորձում ենթադրել թե ի՞նչ գրես 1997-ից հետո, թ., թվական, -ի, թ.-ի և այլն: Մանավանդ, որ ֆիլմերի թվականները միայն քառանիշ թվեր են, այսինքն քառանիշ թվականից սկսած են, ու դրա հետ կապված կարծում եմ պետք է որ չխառնվի ոչինչ ընթերցողի կամ հոդված գրողի մոտ:

Սպասում եմ արձագանքիդ: ERJANIK 14:20, 20 Փետրվարի 2012 (UTC)
Ներկա տարբերակը պարզապես անգլիաբանություն է, թեև անշուշտ բոլորն էլ կհասկանան, որ խոսքը ոչ թե քանակի, այլ տարեթվի մասին է։ Նույն տրամաբանությամբ սխալ են անվանված նաև հոդվածները, այսինքն 1997 փոխարեն պետք է լիներ 1997 թ. - սա նորից անգլերենին կուրորեն հետևելու արդունքն է։ Ցավոք այս կարգի «ներելի» սխալներ շատ կան ՎՊ-ում, սակայն դրանք բոլորը միասին նախագիծը մարդկանց մեծամասնության համար դարձնում են խորթ ու վրդովվեցուցիչ։ Այդ մե՛նք ենք, որ ամեն օր խմբագրումներ անելով հարմարվում ենք ու նույնիսկ չենք նկատում։ Ինչևէ, այս հարցերը պետք է բոլորը միասին քննարկել Տերմինների քննարկման էջում։ Մինչև ընդհանուր լուծում գտնելը, կարծում եմ կարելի է օգտագործել Կատեգորիա:1997 ֆիլմեր կատեգորիան քանի որ բոլոր կատեգորիաները այդ տրամաբանությամբ են ստեղծված, իսկ երբ փոփոխության որոշում լինի, ամբողջը միանգամից բոտով կուղղեմ։ --vacio 17:31, 20 Փետրվարի 2012 (UTC)

Կարծում եմ հասկացանք իրար Vacio ջան, համաձայն եմ ընդհանուր լուծում գտնելը խոսքիդ, պարզապես շատ աշխատանք կառաջանա: ERJANIK 18:46, 20 Փետրվարի 2012 (UTC)

Բարեբախտաբար, բուլդոզերովբոտով զգալիորեն հեշտանում է այդ աշխատանքը :) --vacio 19:59, 20 Փետրվարի 2012 (UTC)