Կատեգորիայի քննարկում:Տաղաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն, Chaojoker, տաղաչափությունը ռուսերեն метрика-ն է, որքան գիտեմ անգլերենում էլ նույն արմատով է բառը կազմվում։ Ashot Gabrielyan 13:09, 14 Նոյեմբերի 2009 (UTC)

Ողջույն, Ashot Gabrielyan, բառը վերանայել եմ երկու բառարաններում, առցանց և Ասմանգուլյանի, և ըստ երկուսի էլ prosody-ն տաղաչափություն է թարգմանվում: Իսկ հակառակ կողմից գնալով՝ ըստ առցանց թարգմանիչի, տաղաչափությունը կարող է անգլերենում լինել versification, metric, prosody: Հիմա նայում եմ Բարաթյանի հայերեն-անգլերեն բառարանում, և այնտեղ տրված է versification, metrics (տաղաչափական արվեստ). prosody (գրականագիտության բաժին): Անգլերենում en:category:versification-ը գոյություն չունի, իսկ en:category:metrics-ը ըստ երևույթի նվիրված է նրա երկրորդ իմաստին՝ չափականության: Կա մի այլ տարբերակ՝ անգլերեն en:category:Poetic form կատեգորիան, որը համապատասխանում է ռուսերեն ru:Категория:Стихосложение-ին: Ինչ եք կարծու՞մ, պահենք ներկա կատեգորիան, թե մյուս տաբերակն է ավելի գերադասելի: Chaojoker 13:51, 14 Նոյեմբերի 2009 (UTC)
Գիտական տերմիները այնքան փոխներթափանցված են այս դեպքում, որ այժմ չեմ կարողանում կողմնորոշվել։ Հայերեն տաղաչափությունը շատ ընդգրկուն է և իր մեջ ներառում է և բանաստեղծական չափերի մասին գիտությունը և ընդհանրապես չափածո ստեղծագործությունների տեսակները։ Ռուսները, օրինակ, строфика եզրի ներքո ուսումնասիրում են բանաստեղծության տան կառուցվածքը, իսկ մենք համապատասխան տերմին չունենք, որը ցույց կտա գիտության այն ճյուղը, որը սոսկ զբաղված է բանաստեղծական տան կառուցվածքով։ Այս պատճառով ես չափածո ստեղծագործությունների ձևի ու չափի մասին ամբողջ հոդվածները ներառել եմ «Տաղաչափություն» ընդգրկուն կատեգորիայի մեջ։ Առայժմ անգլերեն կատեգորիան թող մնա, հետագայում, երբ բավականին շատ հոդվածներ ունենանք, «Տաղաչափություն» կատեգորիան ենթակատեգորիաների կբաժանենք, օրինակ, «Բանաստեղծության կայուն ձևեր», որոնցից են «Տրիոլետն» ու «Սոնետը»։ Ashot Gabrielyan 14:06, 14 Նոյեմբերի 2009 (UTC)