Կատեգորիայի քննարկում:Հայ մարդասպաններ
Հեռացրի Հայերն ըստ մասնագիտության կատեգորիան։ Մարդասպանությունը մասնագիտություն չէ։ Իրենց մասնագիտությամբ մարդ սպանողներն էլ կամ զինվոր են կամ դահիճ, որոնք սպանության «ինդուլգենցիա» ունեն։ Եվ ոչ մի վիքիպեդիայում, մարդասպանությունը մասնագիտություն չի որակված, նման կատեգորիա չունի և եթե պատահաբար գտնեք էլ, ապա մեր օրինակով սխալ է դրված։ --BekoՔննարկում 14:23, 12 Հունվարի 2019 (UTC)
- Հարգելի Beko, կատեգորիան ես չեմ ավելացրել, սակայն նման մի հարց առաջացավ․ ինչպե՞ս թարգմանել en:Category:Murderers by nationality կատեգորիան։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:57, 12 Հունվարի 2019 (UTC)
- Պարզապես անգլերենում և վիքի նախագծերում nationality-ն ոչ թե էթնիկ խմբին պատկանելն է, այլ քաղաքացիությունը, ու մեր մոտի հայը նրանց հայաստանցին է։ Այս հարցը մեր նախագծում դեռ լուծված չէ։ Իսկ մարդասպանություն-կատեգորիայի համար, կարծես թե ոչ մեկին, որպես ավելացնող չէի նշել՝ պարզապես տեղյակ պահեցի իմ տեսակետի մասին։--BekoՔննարկում 20:46, 12 Հունվարի 2019 (UTC)