Կատեգորիայի քննարկում:Հայաստանի կուսակցություններ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս և նման բոլոր կատեգորիաներում, ի՞նչ եք կարծում՝ նրանց անվանել օր.՝ «Կուսակցություններ Հայաստանում» թե «Հայաստանի կուսակցություններ» (մի քիչ իմաստի տարբերություն կա, թե չէ անձամբ ավելի կողմ եմ երկրորդ տարբերակին): Chaojoker 16:17, 22 Մարտի 2010 (UTC)[reply]

Ճիշտը «Հայաստանի կուսակցություններ» ձևն է, բայց, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի «Հայաստանի Հանրապետության կուսակցություններ» ձևը։ Ashot Gabrielyan 16:21, 22 Մարտի 2010 (UTC)[reply]
Համամիտ եմ Աշոտի հետ, այդպիսի անվանում կայք կա [1]։ --beko 16:23, 22 Մարտի 2010 (UTC)[reply]
Շատ շնորհակալություն, ուրեմն ուրիշ Վիքիների հետ համատեղելիությունից (որոնք նաև օգտագործում են երկրի կարճ անվանումը) ելնելով կօգտագործեմ ճիշտ տարբերակներից առաջինը՝ «Հայաստանի կուսակցություններ: Chaojoker 16:26, 22 Մարտի 2010 (UTC)[reply]
Կարծում եմ հարկավոր է նշել կուսակցության քաղաքական լինելը, քանի որ կան նաև այլ տիպի կուսակցություններ։ Եվ Դաշնակցականը քաղաքական կուսակցություն է, իսկ վետերաններինը՝ ոչ։ Այսինքն կա կուսակցություն, որը քաղաքական նպատակներ չի հետապնդում։ --beko 16:32, 22 Մարտի 2010 (UTC)[reply]

«Կուսակցություն» բառը այսօր օգտագործվում է քաղաքական իմաստով, չնայած որ` բառը ստուգաբանորեն նշանակում է «կողմնակցություն»։ Վետերանների միությունը հասարակական կազմակերպություն է։Ashot Gabrielyan 16:37, 22 Մարտի 2010 (UTC)[reply]

Այո, կուսակցությունը միայն քաղաքական իմաստով գոյություն ունի հայերենում: Պատճառը, որ «քաղաքական կուսակցություն» արտահայտությունը այսքան տարածում է գտել, անգլերեն party բառի երկիմաստությունն է, որը ուղիղ մտնելով ռուսերեն իր բոլոր իմաստներով, այնտեղ նաև առաջացրել է երկիմաստություն парти բառում, որը փարատելու համար առաջացել է Политические парти արտահայտությունը, որը շատ ուրիշ արտահայտությունների և բառերի նման, ուղիղ ռուսերենից թարգմանվել է հայերեն առանց նկատի առնելու ավելի հարմար արդեն գոյություն ունեցող բառը: Այսօր նաև բացատրվեց այդ մասին «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարում: Chaojoker 17:57, 22 Մարտի 2010 (UTC)[reply]

Եթե «Մեր լեզուն, մեր խոսքը» այդպես է բացատրել, ապա հանձնվում եմ, չնայած ՀՍՀ-ում «Քաղաքական կուսակցություններ» հոդված կա։ ԵՎ ՀՀ օրենքն էլ կոչվում է պարզապես «ՀՀ օրենք կուսակցությունների մասին»։ --beko 18:04, 22 Մարտի 2010 (UTC)[reply]