Կատեգորիայի քննարկում:Ծրագրային ապահովում

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Software բառը Անգլերեն-հայերեն համակարգչային եզրերի բառարանում (Խ. Գրիգորյան) թարգմանվել է որպես «Ծրագրակազմ»: Եթե համաձայն եք, անցնեմ այս և նման կատեգորիաների անվանափոխման գործին: Նաև ներկայացված են հետևյալ թարգմանությունները տեղեկանքի համար՝

  • applications software - կիրառական ծրագրակազմ
  • bundled software - համակցված ծրագրակազմ
  • common software - ընդհանուր ծրագրակազմ
  • network software - ցանցային ծրագրակազմ
  • pirate software - բանագողային ծրագրակազմ
  • system software - համակարգային ծրագրակազմ
  • unbundled software - չհամակցված ծրագրակազմ
  • user-friendly software - գործածողին հարմար ծրագրակազմ
  • software compatible - ըստ ծրագրակազմի համատեղելի
  • software development - ծրագրակազմի մշակում
  • software documentation - ծրագրակազմի փաստաթղթեր
  • software engineer - ծրագրակազմի ճարտարագետ
  • software house - ծրագրակազմի հրատարակչատուն
  • software interrupt - ծրագրակազմի ընդհատում
  • software library - ծրագրակազմի գրադարան
  • software license - ծրագրի թույլատրագիր
  • software life cycle - ծրագրակազմի կյանքի պարբերաշրջան
  • software maintenance - ծրագրի սպասարկում
  • software package - ծրագրակազմի փաթեթ
  • software piracy - ծրագրագողություն
  • software quality assurance - ծրագրակազմի որակի հավաստում
  • software reliability - ծրագրակազմի հուսալիություն
  • software specification - ծրագրակազմի մասնագիր
  • software tool - ծրագրակազմային գործիք

--Chaojoker 16:37, 16 Փետրվարի 2010 (UTC)