Կատեգորիայի քննարկում:Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարծում եմ այս կատեգորիայի բոլոր հոդվածներում NBA-ն պետք է փոխարինել կամ «ԲԱԱ»-ով կամ «Բասկետբոլի ազգային ասոցիացիա»-ով։ Հմմտ. կատեգորիայի անվանումը։ --vacio 08:37, 26 Հունիսի 2012 (UTC)[reply]

Չեմ կարծում, որ պետք է NBA-ը փոխարինել ԲԱԱ չօգտագործվող տարբերակով: Առավել ևս, որ հայալեզու գրականության մեջ օգտագործվում է հենց NBA-ը:

Ուղղակի NBA հայերեն չէ, խնդիրը դա է։ Կոնկրետ ի՞նչ գրականության մեջ ես դու հանդիպել NBA։ --vacio 18:03, 26 Հունիսի 2012 (UTC)[reply]

Գրեթե բոլոր հայալեզու սպորտային, ժանացայինն և այլ կայքերում, ինչպես նաև հեռուստատեսությամբ (մասնավորապես ինձ համար այն երևելի ժամանակներում, երբ հայկական ալիքներով հայերեն մեկնաբանությամբ բասկետբոլ էին ցուցադրում) Հուսով եմ կարողացա համոզել: Եթե նկատել ես, սիրելի VACIO, ես ցանկացած բասկետբոլիստի մասին հոդված գրելիս չեմ անտեսում հայերենը և նույնիսկ մղում եմ առաջին պլան` գրառումը կատարելով հետևյալ կերպ. «հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) **** ակումբում»:--Narek75 (talk) 07:30, 27 Հունիսի 2012 (UTC)[reply]

Անշուշտ, Նարեկ ջան, բաձր եմ գնահատում քո խմբագրումների գրագիտությունը։ Ճիշտն ասած, ես էլ էի նախկինում գտնում, որ, եթե ԲԱԱ գրենք, ապա ոչ ոք չի հասկանա, որ խոսքը NBA-ի մասին է։ Բայց հիմա կարծում եմ, որ դա այդպես չէ։ Եթե Գուգլով փնտրես, ապա բավական կայքեր կհանդիպես, որոնք օգտագործում են ԲԱԱ, պարզապես սովոր լինելու հարց է։ Բացի այդ քո նշած կայքերը շատ անգամ չափանիշ չեն կարող լինել, քանի որ նրանք համարյա ամեն ինչ լատինատառ են գրում (եթե նկատել ես, նույնիսկ «Վիքիպեդիան»)։
Ուղղակի խնդիրն այն է, որ շատ անցանկալի է վերնագրի մեջ լատինատառ հապավում օգտագործել, եթե այն արդեն թարգմանված է հայերեն։ Այս սկզբունքը միայն ԲԱԱ / NBA-ին չի վերաբերում։ Անընդհատ այս խնդրին առնչվելու ենք (հազար ու մի հապավում կա. FBI, CIA, NASA, BBC, CNN, MTV, FIFA, UNESCO ...) ու լավ կլինի, որ ընդհանուր սկզբունք որդեգրենք ու կիրառենք։ (Ասենք MTV-ին կարծեմ հայերեն թարգմանված չէ, այնպես որ, ըստ իս, որպես հոդվածի վերնագիր մնում է ընտրելMTV հեռուստաալիք, Էմ Թի Վի կամ պարզապես Երաժշտական հեռուստաալիք)։ Հոդվածի տեքստային մասը մի քիչ այլ է, ԻՄՀԿ, ավելի հանդուրժող լինել լատինատառ հապավումների նկատմամբ (հատկապես ինչպես դու ես արել՝ փակագծերի մեջ)։ --vacio 08:03, 27 Հունիսի 2012 (UTC)[reply]

Վաչ ջան իմ կարճ խելքով/կիսագրագիտությամբ ես գտնում եմ, որ այստեղ հարցը «էֆեկտի» մեջ է: Ասենք տեսողական առումով ՆԱՏՕ-ն, ՖԻՖԱ-ն, կամ թեկուզ ՖԻԲԱ-ն կարծես նույն «էֆեկտն» են տալիս ինչ որ լատինատառ NATO-ն,FIFA-ն FIBA-ն, բայց ասենք որոշ հապավոումներ, օրինակ BBC-ն, CNN-ը հենց իրենց լատինատառ վիճակով արդեն այսպես ասած այցեքարտային ոնց որ դարձած լինեն: Ի՞նչ ես կարծում:--Narek75 (talk) 08:52, 27 Հունիսի 2012 (UTC)[reply]