Կատեգորիայի քննարկում:Արցախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարգելի ադմիններ, այս կատեգորիայում սխալ եղավ, խնդրում եմ հետ բերեք նախկին տեսքի։--Գարդմանահայ (քննարկում) 19:01, 10 Հունվարի 2014 (UTC)

Ի՞նչ սխալ, Գարդմանահայ ջան։ Կատեգորիան Դուք եք ստեղծել։ Ի՞նչն եք ուզում փոխել։ --Lilitik22 (քննարկում) 19:05, 10 Հունվարի 2014 (UTC)
Ուզում էի, Կատեգորիա։Լեռնային Ղարաբաղ–ը վերանվանել Կատեգորիա։Արցախ, ստացվեց այնպես, որ առաջինի անվանումը երևում է երկրորդի մեջ, բայց պարունակությունը չի երևում։--Գարդմանահայ (քննարկում) 19:16, 10 Հունվարի 2014 (UTC)
Կատեգորիաները, ցավոք, չի լինում վերանվանել։ Եթե ուզում եք, այս կատեգորիան կարող եմ ջնջել, ամեն ինչ նախկինի պես կլինի։ --Lilitik22 (քննարկում) 19:21, 10 Հունվարի 2014 (UTC)
Ես (նախկինում նաև այլ մասնակիցներ) «ԼՂՀ, թե Արցախ» թեմատիկայով քննարկում եմ բացել, որին մասնակցած անձինք հիմնականում կողմ են եղել, որ օգտագործվի Արցախ անվանումը, իսկ մի մասն էլ ձեռնպահ է մնացել։ Ես, հիմնվելով դրանց արդյունքների վրա, ԼՂՀ անվանումը փոխարինում եմ Արցախով։ Ուզում եմ իմանամ կարելի է Լեռնային Ղարաբաղ կատեգորիայի հոդվածները տեղափոխել իմ ստեղծած Արցախ կատեգորիա։--Գարդմանահայ (քննարկում) 19:38, 10 Հունվարի 2014 (UTC)
Դա անելու համար պետք է պարզապես այդ բոլոր հոդվածներում ԼՂՀ-ի կատեգորիայի փոխարեն տեղադրել Արցախ կատեգորիան ու վերջ։ --Lilitik22 (քննարկում) 19:43, 10 Հունվարի 2014 (UTC)
Հա գիտեմ Լիլիթ ջան, ուղղակի նման քայլ անելուց առաջ ուզում եմ գոնե մեկ կամ երկու ադմինի կամ մասնակցի կարծիքը իմանամ--Գարդմանահայ (քննարկում) 19:45, 10 Հունվարի 2014 (UTC)։
Պարզ է, Գարդմանահայ ջան, կատեգորիաների դեպքում ես նախընտրում եմ ԼՂՀ տարբերակը։ Մնացած մասնակիցներն էլ լավ կլիներ իրենց կարծիքը հայտնեին, քանի որ բազմիցս քննարկվել է հոդվածների անվանումները փոխելու հարցը, իսկ կատեգորիաներինը՝ ոչ։ --Lilitik22 (քննարկում) 19:49, 10 Հունվարի 2014 (UTC)
Լիլիթ ջան ընդունում եմ քո պատվավոր կարծիքը, բայց իմ կարծիքով տարբերություն չկա հոդվածների և կատեգորիաների անունների ընտրության տրամաբանության մեջ։ Ինչևէ, սպասենք մյուս մասնակիցների կարծիքներին։--Գարդմանահայ (քննարկում) 14:08, 11 Հունվարի 2014 (UTC)