Կատար-Սաուդյան Արաբիա պրոքսի հակամարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատար-Սաուդյան Արաբիա պրոքսի հակամարտություն
Արաբական ձմեռ, Իրան-Սաուդյան Արաբիա պրոքսի հակամարտություն
Saudi arabia-Qatar locator.svg
Սաուդյան Արաբիայի և Կատարի տեղագրական քարտեզ
Թվական 2002 – մինչ օրս
Վայր Արաբական աշխարհ և Մերձավոր Արևելք
Արդյունք Արդյունքում՝
Հակառակորդներ
Կատար Կատար
Թուրքիա Թուրքիա[2] (դիվանագիտական և ռազմական օգնություն)
Իրան Իրան[3]
Իրաք Իրաք
Օման Օման
Քուվեյթ Քուվեյթ
Ալժիր Ալժիր
Թունիս Թունիս
Մարոկկո Մարոկկո
Եգիպտոս Եգիպտոս (2011-2013)
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ԱՄԷ ԱՄԷ
Բահրեյն Բահրեյն
Եգիպտոս Եգիպտոս (2013-ընթացիկ)
Մալդիվներ Մալդիվներ
Եմեն Եմեն
Մավրիտանիա Մավրիտանիա
Սենեգալ Սենեգալ
Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ
Լիբիա Լիբիա
Սոմալիլենդ Սոմալիլենդ
Հրամանատարներ

Կատար-Սաուդյան Արաբիա պրոքսի հակամարտություն (արաբ․՝ الصراع بين المملكة العربية السعودية والمملكة العربية السعودية‎‎), սառը հակամարտություն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկու արաբական տերությունների՝ Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև։ Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվեցին արաբական գարնան սկզբներին, սակայն վերջիններս հանդիսանալով Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական դաշնակիցը փորձեցին ամեն կերպ զերծ մնալ պատերազմական գործողությունների սպառնալիքից։ Խնդիրն առավել մեծ ծավալներ ընդունեց այն ժամանակ, երբ Կատարի Արաբական Էմիրությունը վատթարացրեց իր հարաբերությունները նաև արաբական մի շարք այլ պետությունների հետ, որոնք անմիջականորեն հանդիսանում էին Սաուդյան Արաբիայի դաշնակիցները։ Ըստ մի շարք փորձագետների՝ պրոքսի այս հակամարտության խորացման գլխավոր շարժառիթը Կատարի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական մերձեցումն էր։ Կարևոր գործոն էր նաև այն, որ Կատարը նախկինում մեղադրվում էր Մուսուլման եղբայրներ ծայրահեղական միավորմանն աջակցելու մեջ։

1995 թվականին Կատարում իշխանության եկավ Համադ բին Խալիֆա ալ-Թանին, ով կարծում էր, որ Կատարը կարող է ապահովել իր անվտանգությունը միայն Սաուդյան Արաբիայի մրցակցի կարգավիճակով։ Կատարը արաբական աշխարհում Միացյալ Նահանգների գլխավոր քաղաքական դաշնակիցներից մեկն է։ Այստեղ է գտնվում Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան ռազմաբազան և ալ-Ուդեյդի ռազմական օդանավակայանը։ 2002-2008 թվականներին պաշտոնական Ռիադը անընդմեջ փորձել է ճնշում գործադրել Կատարի նկատմամբ՝ Դոհայի իր դեսպաններին ետ կանչելով։ Սակայն բոլոր այդ փորձերը պսակվել են անհաջողությամբ։

Երկկողմ լարվածությունը կարող է դիտվել, որպես Սաուդյան Արաբիա-Իրան պրոքսի հակամարտության մի հատված։ Այս հակամարտության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի համախոհների դիրքորոշումը հասկանալու համար կարելի է դիտարկել Արաբական Միացյալ Էմիրությունների պնդումները։

Aquote1.png Կատարը ԱՄՆ-ում և Եվրոպայում միլիարդավոր դոլարներ է ներդնում և ստացված շահույթով աջակցում Համասին, Մուսուլման եղբայրներին և նմանատիպ այլ խմբավորումների: Կատարում ամերիկյան ռազմակայանի միջոցով ԱՄՆ-ն ղեկավարում է տարածաշրջանային պատերազմները ծայրահեղականության դեմ, սակայն միաժամանակ նաև այն օգտագործում է, որպես հետախուզական լծակ
- ԱՄԷ-ի արտգործնախարարություն
Aquote2.png


Ներկայումս, Սաուդյան Արաբիայի հետ պրոքսի հակամարտության շրջանակում Կատարի զինված ուժերը միջամտում են Եմենի և Սիրիայի քաղաքացիական պատերազմներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակաահաբեկչական գործողություններին։ 2017 թվականին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, Սուդանը, Մալդիվները, Մավրիտանիան, Մավրիկիոսը, Սենեգալը, Ջիբութին, Կոմորոսը, Հորդանանը, Լիբիան և Եմենը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ,․ տասնյակ երկրներ էլ կրճատեցին այդ հարաբերությունները՝ Դոհայից ետ կանչելով իրենց արտակարգ և լիազոր դեսպաններին։ Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բին Մուհամմադ ալ-Աթեթիան շրջափակումն անվանեց արյունահեղ պատերազմի կոչ, իսկ Կատարի ֆինանսների նախարարը փոխադարձ հայտարարությամբ նշեց, որ Կատարը բավականին հարուստ է շրջափակմանը դիմակայելու համար։ 2017 թվականի օգոստոսի 24-ին պաշտոնական Դոհան հայտարարեց, որ կվերականգնի լիարժեք դիվանագիտական հարաբերությունները շիա Իրանի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]