Jump to content

Կատար-Հարավաֆրիկյան Հանրապետություն հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատար-Հարավաֆրիկյան Հանրապետություն
Կատար և Հարավաֆրիկյան Հանրապետություն

Կատար

Հարավաֆրիկյան Հանրապետություն

Կատար-Հարավաֆրիկյան Հանրապետություն երկկողմանի հարաբերությունները պաշտոնապես սկիզբ են առել 1994 թվականի մայիսի 14-ին, Նելսոն Մանդելայի՝ որպես Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ երդմնակալությունից հետո[1]։

Դիվանագիտական ներկայացուցչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարը 2003 թվականի հունվարին Պրետորիայի արվարձան Բրուկլինում բացել է իր դեսպանատունը։ Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանատունը Դոհայում հիմնադրվել է 2002 թվականի սեպտեմբերին[2]։

Բարձրաստիճան այցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Նելսոն Մանդելան իր առաջին այցը Կատար իրականացրել է 1995 թվականի ապրիլին։

Կատարական կողմից առաջին բարձրաստիճան պատվիրակության այցը եղել է 2002 թվականի մայիսին Համադ բին Խալիֆա Ալ Թանիի գլխավորությամբ[3]։

Հետագայում՝ 2012 թվականին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման երկու անգամ այցելել է Կատար․ առաջին անգամ հունվարին, երկրորդը՝ մայիսին[4]։ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին իրականացրել է իր այցը ՀԱՀ 2017 թվականի ապրիլին[5]։

Դիվանագիտական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատար-Հարավաֆրիկյան բիզնես ֆորումը հիմնադրվել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների կարգավորման և հսկողության նպատակով[6]։

2016 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունից արտահանումները գնահատվել են 104 միլիոն դոլլար, մինչդեռ կատարականը՝ 390 միլիոն դոլլար[6]։ Կատարից հիմնական արտահանման ենթակա ապրանքները քիմիկատներն ու պլաստիկն են, մինչդեռ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հիմնականում արտահանում է մեքենաներ, մեխանիկական սարքավորումներ և մետաղներ[7]։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը Կատարի էներգետիկ սեկտորում ներդրել է մոտավորապես 8,9 միլիարդ դոլլար[6]։ Հատկանշական է, որ hարավաֆրիկյան քիմիական ընկերություն «Սասոլ»-ը համատեղ ձեռնարկատիրական պայմանագիր է կնքել Qatar Energy-ի հետ՝ հիմնելու Oryx GTL լայնածավալ գործարանը Կատարի Ռաս Լաֆֆան արդյունաբերական քաղաքում[7]։ Ավելին, 2003 թվականին Հարավային Աֆրիկայի Petro World և Qatar Energy ընկերությունները համատեղ պայմանավորվածություն ձեռք բերեցին նաև Ռաս Լաֆֆանում մշակել մեթանոլի զանգվածային ծրագիր[8]։

1991 թվականին Կատարը Հարավաաֆրիկյան Հանրապետությունից գնել է 12 հատ G5 հրթիռային համակարգ/հաուբից[9]։

2017 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ Հարավաֆրիկյան Հանարապետությունը բանակցություններ է վարում Կատարի հետ հարավաֆրիկյան պաշտպանական ընկերության՝ Denel-ի, բաժնետոմսերի վաճառքի շուրջ[10]։

2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրընկալած Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատրաստակամություն էր հայտնել կիսվել իր փորձով և հմտություններով՝ կապված Կատարի կողմից 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի միջոցառումների անցկացման վերաբերյալ[11]։

2016 թվականի տվյալներով Կատարում ապրում է մոտավորապես 5000 հարավաֆրիկացի[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jacqueline Audrey Kalley; Elna Schoeman; Lydia Eve Andor (1999). «Southern African Political History: A Chronology of Key Political Events from Independence to Mid-1997». Greenwood Publishing Group. էջ 528.
  2. «About us». Qatari Embassy in Pretoria. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  3. «Qatar-South Africa Relations». Qatari Embassy in Pretoria. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  4. «President Zuma Arrives in Doha for State Visit». SA-People. 2012 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  5. «Zuma hosts Qatar's Emir». eNCA. 2017 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  6. 1 2 3 «Minister sees growth in trade relations with S Africa». Gulf Times. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  7. 1 2 «Qatar (State of)». International Relations & Cooperations (South Africa). Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  8. «Qatar Petroleum, PetroWorld to build world-scale methanol». ICIS News. 2003 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  9. «Qatar-South Africa defence relations improving?». DefenceWeb. 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  10. Sabelo Skiti; Thanduxolo Jika (2017 թ․ նոյեմբերի 26). «Zuma in Denel sale talks with Qatar». Times Live. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  11. «South Africa: Qatar Can Tap Into South Africa's Experience to Make Fifa World Cup 2022 a Memorable Event». allafrica.com. Government of South Africa (Pretoria). 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  12. Sachin Kumar (2016 թ․ հոկտեմբերի 11). «SA ready to share World Cup expertise with Qatar». The Peninsula. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.