Jump to content

Կատարողական վարույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անշարժ գույքի բռնագանձումը ցույց տվող նշան

Կատարողական վարույթ, քաղաքացիական դատավարությունում՝ դատարանի և այլ մարմինների որոշումների կատարման կարգ։ Կատարողական վարույթի միջոցով հարկադիր կատարվում են քաղաքացիական գործերով վճիռներն ու որոշումները, քրեական գործերով գույքային բռնագանձումների վերաբերյալ դատավճիռները, վճիռներն ու որոշումները, զանցանքների համար դատարանի, դատավորի որոշումը գույքային բռնագանձումների վերաբերյալ, հասարակական մարմինների որոշումները, դատարանով հաստատված հաշտարար համաձայնությունները, նոտարական մարմինների կատարողական մակագրությունները, իրավարարության մարմինների որոշումները, ակցեպտավորված, սակայն չվճարված պահանջագրերը, ընկերական դատարանների որոշումները և այլն։ Այդ որոշումների հարկադիր կատարումն իրականացնում են որոշակի մարմիններ (դատական կատարածու, պետական բանկի բաժանմունք, ֆինանսական մարմիններ, պետական ապահովագրական մարմիններ և այլն)՝ կատարողական փաստաթղթերի միջոցով։ Հարկադիր կատարման միջոցներ են՝ պարտապանի գույքի բռնագանձումը (արգելք դնելու և վաճառելու միջոցով), նրա աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների, այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական գումարների և գույքի բռնագանձումը, դատարանի վճռում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելն ու պարտատիրոջը հանձնելը և այլն։ Դատարանի և մյուս մարմինների վճիռների ու որոշումների կատարման վերահսկողությունն իրականացնում է դատավորը, իսկ ալիմենտի բռնագանձման և սոցիալիստական սեփականության հափշտակումների հետևանքով պատճառված վնասները բռնագանձելու գործերով՝ նաև դատախազը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 287