Կատարողական արվեստի ակադեմիա (Պրահա)
Կատարողական արվեստի ակադեմիա
|
|
---|---|
![]() |
|
![]() |
|
Տեսակ | համալսարան, Կոնսերվատորիա և երաժշտական ուսումնական հաստատություն |
Հիմնադրված է | 1945 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պրահա |
Կայք | amu.cz |
Կոորդինատներ: 50°5′15.000000099995″ հս․ լ. 14°24′6.9999840999979″ ավ. ե. / 50.08750000002777369° հս․. լ. 14.401944440027776295° ավ. ե. | |
Academy of Performing Arts in Prague Վիքիպահեստում |
Կատարողական արվեստի ակադեմիա (չեխ․՝ Akademie múzických umění v Praze, AMU), կատարողական արվեստի ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատություն Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Որպես անկախ հաստատություն գործել է 1946 թվականից՝ ձևավորված Պրահայի կոնսերվատորիայի բարձրագույն դպրոցի (չեխ․՝ Mistrovská škola pražské konzervatoře) հիման վրա, կոնսերվատորիայի կազմում ընդգրկվել է 1919 թվականից։ Ի լրումն երաժշտական ֆակուլտետի (Hudební fakulta-HAMU)՝ ակադեմիայի կազմում ներառված է նաև թատերական ֆակուլտետը (Divadelní fakulta-DAMU) և կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետը (Filmová fakulta-FAMU)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 2-ին, ուսանողների համար հասանելի է եղել հաջորդ տարվա ձմռանից։
Համարվում է Չեխիայի ամենամեծ արվեստի դպրոցը։ Ունի շուրջ 550 մանկավարժներ ու հետազոտողներ[1], 1500 ուսանողներ[2], ունի լայն գիտական ներուժ բազմաթիվ առարկաներից՝ թատրոն, կինո և երաժշտություն, որոնցից մի քանիսը Եվրոպական այլ դպրոցներում չեն դասավանդվում։ Դասավանդող անձնակազմում ներառված են բարձրաստիճան գեղարվեստական մասնագետներ ամենահեղինակավոր թատրոններից, ֆիլմերից ու հեռուստատեսությունից, երաժշտական վիրտուոզներ, Չեխիայի մշակութային և ինտելեկտուալ բնագավառի այլ ակնառու ներկայացուցիչներ։ Ակադեմիայի բոլոր ֆակուլտետները գտնվում են Պրահայի կենտրոնում։ Բացի բակալավրի և մագիստրոսի աստիճաններից ակադեմիան առաջարկում է նաև դոկտորական ծրագրեր։ Ակադեմիայի գիտական գործունեության կենտրոնում է գտնվում գեղարվեստական հետազոտությունը, իսկ մասնագիտական ամբիոնները նաև ուսումնասիրում են արվեստի պատմության և տեսության դասական հետազոտություններ։ Ակադեմիայի ուսանողներն օգտվում են ավելի քան 180 000 միավոր գիտական գրականություն, ձայնագրություններ և ձայնա-տեսային աշխատանքներ ունեցող բարձրորակ ֆակուլտետային գրադարաններից։ Ուսանողների վերջնական գրաֆիկական նախագծերը ներկայացվում են ակադեմիայի պատկերասրահում, որտեղ կազմակերպվում են նաև թեմատիկ ցուցահանդեսներ։ Ակադեմիայի բնակարանային կենտրոնը գտնվում է Պրահայի կենտրոնում՝ Պրահայի ամրոցի մոտ։ Ուսանողական հանրակացարանը գտնվում է հին քաղաքում և ունի հատուկ հարմարություններ երաժշտական առարկաների ուսանողների համար։
Դասընթացների ուսուցման պաշտոնական լեզուն չեխերեն է, սահմանափակ թվով կարճաժամկետ դասընթացներ դասավանդվում են անգլերեն կամ գերմաներեն:
Ակադեմիայի կազմում ներառված են երեք ֆակուլտետներ և ռեկտորի գրասենյակը։
- Կինոյի և հեռուստատեսության դպրոց
- Երաժշտության և պարային ֆակուլտետ
- Թատերական ֆակուլտետ
Ակադեմիան ունի նաև ձայնային և լուսանկարչական ստուդիաներ, լաբորատորիաներ, պարային և ուսուցողական սրահներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Počty pedagogů a vědeckých zaměstnanců» (Czech)։ Academy of Performing Arts in Prague։ Վերցված է 25 November 2008
- ↑ «Přehled počtů studií» (Czech)։ Academy of Performing Arts in Prague։ Վերցված է 25 November 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|