Կատարյալ հանցագործություն
Կատարյալ հանցագործություն իսպ.՝ Crimen ferpecto | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | հումորային դրամա և կինոկատակերգություն |
| Թեմա | մարդասպանություն[3] և թաքցնել[3] |
| Թվական | 2004 և մայիսի 26, 2005[4] |
| Լեզու | իսպաներեն |
| Ռեժիսոր | Ալեքս դե լա Իգլեսիա[5][6][7][…] |
| Պրոդյուսեր | Ալեքս դե լա Իգլեսիա[3], Roberto Di Girolamo?[3] և Gustavo Ferrada?[3] |
| Սցենարի հեղինակ | Ալեքս դե լա Իգլեսիա[8][3] և Խորխե Գերիկաչևարիա[8][3] |
| Դերակատարներ | Guillermo Toledo?[9][6][7][…], Mónica Cervera?[6][10][3], Ֆեռնանդո Տեխերո[6][10][8], Խավիեր Գուտիերես[10], Kira Miró?[6][10], Luis Varela?[9][6][7][…], Enrique Martínez?, Էնրիկե Վիլյեն, Eduardo Gómez?[11] և Héctor Gómez?[11] |
| Օպերատոր | José L. Moreno?[3] |
| Երաժշտություն | Ռոկե Բանյոս[3] |
| Մոնտաժ | Alejandro Lázaro Alonso?[3] |
| Պատմվածքի վայր | Իսպանիա |
| Նկարահանման վայր | Մադրիդ |
| Կինոընկերություն | Sogecine[12], Pánico Films?[12] և Planet Pictures?[12] |
| Տևողություն | 103 րոպե |
«Կատարյալ հանցագործություն» (իսպ.՝ Crimen ferpecto), Ալեքս դե լա Իգլեսիայի ռեժիսորական ֆիլմ, որը թողարկվել է 2004 թվականին: Ֆիլմի վերնագրում ռեժիսորը դիտավորյալ սխալ է թույլ տվել՝ ճիշտ «Crimen perfecto»-ի փոխարեն:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Գոնսալեսը Մադրիդի խոշոր ունիվերմագի լավագույն վաճառողն է և կանացի հագուստի մասնագետ։ Նրա ղեկավարած կանացի հագուստի բաժնի բոլոր աշխատակիցները խենթանում են նրա համար։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է մտնում գրեթե բոլորի գեղեցկուհիների հետ։ Սակայն Ռաֆայելն իր մասնագիտության մեջ ուժեղ մրցակից ունի՝ տղամարդկանց հագուստի բաժնի գեր և ճաղատ Դոն Անտոնիոն։ Նրանք երկուսն էլ ձգտում են զբաղեցնել հարկի մենեջերի տեղը, և երբ ղեկավարությունը վերջապես նախապատվությունը տալիս է Դոն Անտոնիոյին, Ռաֆայելի համբերությունը սպառվում է։ Երկու վաճառողների միջև բաց բախում է տեղի ունենում, որի արդյունքում Ռաֆայելը պատահաբար սպանում է Դոն Անտոնիոյին։ Բարեբախտաբար, ոչ ոք դա չի տեսել, բացի խանութի ամենատգեղ աշխատակցից՝ Լուրդես անունով մի աղջկա, որին Ռաֆայելը միշտ անտեսում էր։ Լուրդեսը որոշում է օգտվել իրավիճակից և շանտաժի միջոցով միանձնյա տիրապետել Ռաֆայելին։ Լուրդեսը օգնում է նրան ազատվել դիակից՝ իր գուրգուրանքի և ուշադրության դիմաց։ Ռաֆայելը, չնայած Լուրդեսի նկատմամբ իր զզվանքին, ստիպում է իրեն սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Սակայն շուտով սեռական անհագ Լուրդեսի հետ այս հարաբերությունները սկսում են ծանրաբեռնել նրան, և նա որոշում է ազատվել իր անցանկալի սիրեցյալից՝ կեղծելով իր մահը։ Նրան հաջողվում է, նա հանկարծակի անհետանում է ունիվերմագից և Լուրդեսի կյանքից։ Ավելի ուշ Ռաֆայելը, հորինված անվան տակ, բացում է իր սեփական բիզնեսը՝ փողկապներ վաճառող փոքրիկ խանութ։ Մի քանի տարի անց մի օր նա դուրս է գալիս փողոց և նկատում անսովոր մի բան. ինչ-որ տոնական ոգևորություն և մարդկանց մեծ բազմություն, որոնք հագնված էին վերջին նորաձևությամբ։ Պարզվում է, որ քաղաք է եկել մի միլիարդատեր նորաձևության սիրահար, որի մեջ Ռաֆայելը հեշտությամբ ճանաչում է իր նախկին ենթակա Լուրդեսին։ Սկսվում են տոնական միջոցառումները, և մաքուր պատահականությունը մի քանի վայրկյանով մոտեցնում է Ռաֆայելին և Լուրդեսին։ Լուրդեսը հպարտորեն և արհամարհանքով անտեսում է նրան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիլյերմո Տոլեդո - Ռաֆայել Գոնսալես
- Մոնիկա Սերվերա - Լուրդես
- Լուիս Վարելա - Դոն Անտոնիո Ֆրագուաս
- Էնրիկե Վիլյենա - Հանձնակատար Քեմփոյ
- Ֆեռնանդո Տեխերո - Ալոնսո
- Խավիեր Գուտիերես- Ջեյմի
- Կիրա Միրո - Ռոքսաննա
- Ռոսարիո Պարդո - հաճախորդ
- Գրասիա Օլայո - Կոնչա
- Խոսե Ալիաս - Մաթիաս
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Ֆիլմը ներկայացվել է Տորոնտոյի և Մարաքեշի կինոփառատոներում։
- 2005 - Կոնյակի ոստիկանական ֆիլմերի փառատոնի Գրան պրի և հանդիսատեսի մրցանակ
- 2005 - Եվրոպական կինոմրցանակաբաշխության անվանակարգեր. Լավագույն ռեժիսոր (Ալեքս դե լա Իգլեսիա), Հանդիսատեսի մրցանակ ռեժիսորի համար (Ալեքս դե լա Իգլեսիա), Հանդիսատեսի մրցանակ լավագույն դերասանուհու համար (Մոնիկա Սերվերա)
- 2005 - Գոյա մրցանակի 6 անվանակարգ՝ լավագույն դերասան (Գիլյերմո Տոլեդո), լավագույն նոր դերասանուհի (Մոնիկա Չերվերա), երկրորդ պլանի լավագույն դերասան (Լուիս Վարելա), լավագույն բեմադրական ռեժիսորական աշխատանք (Խուանմա Պագազաուրտունդուա), լավագույն հատուկ էֆեկտներ, լավագույն հնչյունային աշխատանք
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт фильма
- «Идеальное преступление»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Идеальное преступление»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Идеальное преступление» на сайте YouTube
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- 1 2 BFI Film & TV Database
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 europeanfilmawards.eu
- ↑ http://www.kinokalender.com/film4772_ein-ferpektes-verbrechen.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0395125/
- 1 2 3 4 5 6 https://www.filmaffinity.com/en/film579558.html
- 1 2 3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=59903.html
- 1 2 3 http://f3a.net/ferpect-crime,film,897.html
- 1 2 http://stopklatka.pl/film/zbrodnia-ferpekcyjna
- 1 2 3 4 http://www.imdb.com/title/tt0395125/fullcredits
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 https://web.archive.org/web/20180212005022/https://www.europeanfilmacademy.org/2005.121.0.html