Կատարինա Չիբինի
| Կատարինա Չիբինի | |
|---|---|
| Ի ծնե անուն | չեխ․՝ Kateřina Koželuhová[1] |
| Ծնվել է | փետրվարի 20, 1785[2][3][1][…] Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | օգոստոսի 12, 1858[2][1][6][…] (73 տարեկան) Zákupy[1][5] |
| Մասնագիտություն | դաշնակահարուհի և կոմպոզիտոր |
| Գործիքներ | դաշնամուր |
Կատարինա Չիբինի (իտալ.՝ Katharina Cibbini, օրիորդական ազգանունը՝ Կոժելուհ, չեխ․՝ Koželuh. փետրվարի 20, 1785[2][3][1][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] - օգոստոսի 12, 1858[2][1][6][…], Zákupy[1][5]][7]), չեխական ծագումով ավստրիացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարինան դաշնամուր նվագել սովորել է հորից՝ չեխ կոմպոզիտոր Լեոպոլդ Կոժելուհից: 1805 թվականին առաջին անգամ հանդես է եկել հանրության առջև՝ մասնակցելով համերգի։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը հրատարակվել են Վիեննայում և Պրահայում։ 1809 թվականին ամուսնացել է կայսերական արքունիքին մոտ կանգնած իրավաբան Անտոն Չիբինիի հետ և դրանից կարճ ժամանակ անց նշանակվել Ֆրանցիսկ II-ի կնոջ՝ կայսրուհի Կարոլինա Ավգուստայի սպասուհի[8]։ Վերջ է տվել համերգային գործունեությանը (սակայն շարունակել է գրել ու հրատարակել թեթև պարային երաժշտություն արքունիքի համար)։ 1831 թվականից Կատարինան դարձել է արքայադուստր Մարիա Աննայի թիվ մեկ նաժիշտը։
Նա զգալի ազդեցություն է ունեցել արքունիքում. Ռոբերտ Շումանը, տեղեկացնելով հարազատներին, որ դիմել է Չիբինիի օգնությանը՝ իր ամուսնությունը գլուխ բերելու հարցով (Շումանը փախել էր Վիեննա իր ուսանողուհու և սիրած աղջկա՝ Կլարայի հետ, բայց վերջինիս հայրը՝ Ֆրիդրիխ Վիկը, նրանց ամուսնությանը դեմ էր), նրան բնորոշել է «ամենազոր»[9] (կարծիք կա, որ Չիբինին շատ բարի է տրամադրված եղել երիտասարդ զույգի հանդեպ, բայց ոչինչ չի կարողացել անել նրանց համար[10]): Ֆրեդերիկ Շոպենը նույնպես հանդիպել է Չիբինիի հետ, իսկ Իգնաց Մոշելեսը վերջինիս է նվիրել իր «Դաշնամուրի սոնատ՝ չորս ձեռքի համար» երկը[11]: Ալֆրեդ Կալիշերի խոսքերով՝ Չիբինին (ի տարբերություն իր հոր) գնահատվել է Բեթհովենի կողմից[12]. հայտնի է Բեթհովենի և Չիբինիի միջև 1822 թվականին տեղի ունեցած զրույցը, որի ընթացքում Չիբինին նշել է, որ Բեթհովենը, թերևս, միակ կոմպոզիտորն է, որը երբեք չի գրել որևէ թույլ ստեղծագործություն, իսկ Բեթհովենը պատասխանել է. «Գրո՛ղը ինձ տանի ... Իմ ստեղծագործություններից քանի՞սը ես հիմա կոչնչացնեի, եթե կարողանայի»[13]:
1848 թվականին Ավստրիայում տեղի ունեցած հեղափոխական հուզումների ժամանակ Չիբինին, ենթադրաբար, ներառված է եղել արքունական կուսակցության ազդեցիկ անդամների շրջանակի մեջ: Հեղափոխական պամֆլետներում, թռուցիկներում նա հիշատակվում է Քսանթիպե Չիբիրինի ((իտալ.՝ Xantippe Cibirinni)) անուն-ազգանունով։
Կատարինա Չիբինին մահացել է Չեսկա Լուպա քաղաքի մոտ գտնվող Զակուպի բնակավայրում[14][15]:
Երկերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Introduction et variations brillantes pour le piano-forte, op.2
- Divertissements brillants, op.3
- Introduction and Variations in Eb, op.5
- Six waltzes pour piano-forte, op. 6
- Introduction and Polonaise, op. 8
- La ribembranza, op. 10
- Grand trio concertante sur des motifs favoris pour deux pianos et violoncelle[16]
- Variations դաշնամուրի համար, Վիեննա, 1822.
- Divertissement դաշնամուրի համար, Վիեննա, 1822.
- Polonaise դաշնամուրի համար, Վիեննա, 1822.
- XXV Valses… դաշնամուրի համար, Վիեննա, 1822.
- Polonaise դաշնամուրի համար, Վիեննա, 1825.
- Première fantaisie դաշնամուրի համար, Վիեննա, 1825.
- Impromptu in Es-Dur դաշնամուրի համար, Վիեննա, o. J.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Wurzbach D. C. v. Cibbini, Katherina (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 2. — S. 367.
- 1 2 3 4 Haas G. 210 österreichische Komponistinnen vom 16. Jahrhundert bis zur Gegenwart (գերմ.): Biographie, Werk und Bibliographie — S, W, F: Residenz Verlag, 2001. — S. 235—238. — ISBN 978-3-7017-1215-1
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ныне — Закупи, Чехия.
- ↑ Catherine Cibbini-Koželuch (1785-1858), Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին
- ↑ The Letters of Robert Schumann. / Selected and Edited by Karl Storck; Translated by Hannah Bryant. — Ayer Publishing, 1979. — P. 123.
- ↑ Robert Schumann. Biografia e lettere. 1838 Արխիվացված է Ապրիլ 27, 2009 Wayback Machine-ի միջոցով:, 1839 Արխիվացված է Մայիս 5, 2008 Wayback Machine-ի միջոցով: // Robert Schumann Website.
- ↑ Frederick Niecks. Frederick Chopin as a Man and Musician Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Beethoven’s Letters / With explanatory notes by Dr. A.C. Kalischer. Translated by John South Shedlock. — Courier Dover Publications, 1972. — P. 130.
- ↑ George Grove. Beethoven and his nine symphonies. — Courier Dover Publications, 1962. — P. 43.
- ↑ Sadie, Julie Anne; Samuel, Rhian (1994). The Norton/Grove dictionary of women composers. W. W. Norton & Company. ISBN 9780393034875. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Schweitzer, Claudia (2008). ... ist übrigens als Lehrerinn höchst empfehlungswürdig.
- ↑ «Women in Czech Music». Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michaela Krucsay: „Auf die Cibbini hoffe ich wie auf einen Engel“. Zwischen Kunst und Kaiserhof. In: Elena Ostleitner, Gabriele Dorffner (Hrsg.): „Ein unerschöpflicher Reichthum an Ideen…“. Komponistinnen zur Zeit Mozarts (= Frauentöne, Band 6). Vier-Viertel-Verlag, Strasshof u. a. 2006, ISBN 3-902141-25-5, S. 53–62.
- Michaela Krucsay: Katharina Cibbini-Koželuch. Musikerin und Mäzenin (= Frauentöne, Band 7). Vier-Viertel-Verlag, Strasshof u. a. 2008, ISBN 3-902141-32-8.
- Klaus Martin Kopitz, Rainer Cadenbach (Hrsg.) u. a.: Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen in Tagebüchern, Briefen, Gedichten und Erinnerungen. Band 2: Lachner – Zmeskall. Hrsg. von der Beethoven-Forschungsstelle an der Universität der Künste Berlin. Henle, München 2009, ISBN 978-3-87328-120-2.
- Michaela Krucsay: Katharina Cibbini-Koželuch. Ein Leben zwischen Musik und Macht. In: Sarah Chaker (Hrsg.): Frauen hör- und sichtbar machen. 20 Jahre „Frau und Musik“ an der Universität für Musik und darstellende Kunst Wien. Universität für Musik und darstellende Kunst, Wien 2010, ISBN 978-3-9502987-0-3, S. 165–178.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Klaus Martin Kopitz: Artikel „Katharina Cibbini“. In: MUGI. Musikvermittlung und Genderforschung: Lexikon und multimediale Präsentationen, hg. von Beatrix Borchard und Nina Noeske, Hochschule für Musik und Theater Hamburg, 2003ff. Stand vom 29. Juli 2011.
- Michaela Krucsay: Artikel zu Katharina Cibbini. In: Europäische Instrumentalistinnen des 18. und 19. Jahrhunderts. 2007. Online-Lexikon des Sophie Drinker Instituts, hrsg. von Freia Hoffmann.
| ||||||||||||||||