Jump to content

Կատարինա Նաշենվենգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարինա Նաշենվենգ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1997(1997-12-16)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Շպիտալ ան դեր Դրաու, Spittal an der Drau District, Կարինտիա, Ավստրիա
Հասակ 1,74 ± 0,001 մետր[1]
Դիրք պաշտպան

Կատարինա Էլիզա Նաշենվենգ (գերմաներեն՝ Katharina Elisa Naschenweng. դեկտեմբերի 16, 1997(1997-12-16)[1][2], Շպիտալ ան դեր Դրաու, Spittal an der Drau District, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստուհի, Մյունխենի «Բավարիա» ակումբի կանանց թիմի և Ավստրիայի կանանց ազգային հավաքականի ձախ եզրային (խաղում է և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում):

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարինան երեք տարի խաղացել է ավստրիական «Գրաց»-ում[3], 2019 թվականից՝ գերմանական «Հոֆենհայմ»-ում[4][5]: «Բավարիա Մյունխենի» հետ պայմանագիր կնքել է 2023 թվականի հունվարի 17-ին (մինչև 2026 թվականի հունիսի 30-ը)[6][7]։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Գերմանիայի Բունդեսլիգայում իր նորամուտի ժամանակ՝ «Ֆրայբուրգի» դեմ արտագնա խաղում նա 90-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին՝ հաշիվը դարձնելով 2-1։ 2024 թվականի հունիսին հայտարարվեց, որ Կատարինան պետք է խաչաձև կապանների վիրահատության ենթարկվի[8]։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարինա Նաշենվենգը խաղացել է Ավստրիայի մինչև 17 տարեկան, ապա՝ մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականներում: Իր նորամուտը Ավստրիայի կանանց (մեծահասակների) ազգային հավաքականում նշել է 2016 թվականի հունիսի 6-ին Հոռնում, Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 8-րդ խմբի նախավերջին խաղում (Իսրայելի կանանց ազգային հավաքականի դեմ)՝ 75-րդ րոպեին փոխարինելով Սառա Փունթիգամին[9][10]։ [ 6 ] Այդ խաղն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ ավստրուհիների: Այդ հավաքականի կազմում մասնակցելով Եվրոպայի 2017 թվականի առաջնությանը՝ հասել է մինչև կիսաեզրափակիչ[11]:

2020 թվականի մարտին Նաշենվենգը, ստացած վնասվածքից երկարատև ապաքինումից հետո, վերստին ընդգրկվել է Ավստրիայի կանանց ազգային հավաքականի՝ 23 խաղացողներից բաղկացած հայտացուցակում[12]։ Հավաքականի կազմում նա արդեն անց է կացրել ավելի քան 50 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գերմանիայի չեմպիոնուհի -2024, 2025[13]
  • Գերմանիայի գավաթակրուհի / DFB-Pokal (Frauen) - 2025
  • Գերմանիայի սուպերգավաթակրուհի - 2024, 2025

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 1 2 FBref.com
  3. «Katharina Elisa Naschenweng» (գերմաներեն). Վերցված է 2020-05-05-ին.
  4. «Zum EM-Start: Spittalerin Kathi Naschenweng (ÖFB) im Interview». meinbezirk.at (գերմաներեն). 2022 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Kathi Naschenweng verlängert vorzeitig» (գերմաներեն). OneFootball. 2021 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. FC Bayern verpflichtet Katharina Naschenweng von der TSG Hoffenheim auf der Homepage des FC Bayern München
  8. dpa (2024-06-03). «Bayern-Fußballerin Naschenweng fällt mit Kreuzbandriss aus» (գերմաներեն). Վերցված է 2024-06-05-ին.
  9. «Katharina Elisa Naschenweng» (գերմաներեն). Վերցված է 2020-05-05-ին.
  10. UEFA.com. «Austria-Israel | Women's European Qualifiers 2017». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2025-04-01-ին.
  11. «Österreich siegt zum EURO-Auftakt». Austrian Football Association (ÖFB). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. «Naschenweng-Comeback nach über 20 Monaten» (գերմաներեն). Վերցված է 2020-05-05-ին.
  13. «FC Bayern Women retain Bundesliga title!». fcbayern.com. FC Bayern München. 2024 թ․ մայիսի 4. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարինա Նաշենվենգ» հոդվածին։