Jump to content

Կատատումբոյի կայծակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատատումբոյի կայծակներ
Meteorological phenomenon Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաամպրոպ Խմբագրել Wikidata
ԵրկիրՎենեսուելա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորZulia
 • Municipio Catatumbo Խմբագրել Wikidata
Կոորդինատներ9°20′43″N 71°44′12″W Խմբագրել Wikidata
Քարտեզ

Կատատումբոյի կայծակներ (իսպ.՝ Relámpago del Catatumbo), բնական երևույթ, որը տեղի է ունենում Կատատումբո գետի Մարակայբո լիճ (Վենեսուելա) միախառնման վայրում։ Երևույթն արտահայտվում է երկարատև շարունակական բազմաթիվ կայծակի հարվածներով, հիմնականում գիշերը և ուժեղ տատանումներով՝ կախված տարվա եղանակից՝ առավելագույնը տեղի է ունենում մայիսին և հոկտեմբերին։ Այս հատվածում կայծակի հարվածի հավանականությունը աշխարհում ամենաբարձրն է՝ տարեկան 250 կայծակ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Տարեկան ամպրոպային օրերի թիվը տատանվում է 70-ից 200-ի սահմաններում։ Ակտիվության գագաթնակետին, որը ժամը 19:00-ից մինչև 4:00-ն ընկած ժամանակահատվածն է, րոպեում նկատվում է մինչև 28 կայծակ[1]։

Կայծակները տեսանելի են 400 կմ հեռավորությունից, ինչի պատճառով կարծիք է ձևավորվել, թե առանց որոտ կայծակ գոյություն ունի: Մեծ հեռավորությունից այս կայծակների լավ տեսանելիության պատճառով դրանք նույնիսկ օգտագործվել են նավարկման համար, ինչի պատճառով երևույթը հայտնի է նաև որպես «Մարակայբոյի փարոս»[2]։ Աշխարհագրագետ Ագուստին Գոդազին այն նկարագրել է 1841 թվականին որպես «որպես շարունակական կայծակ, և նրա դիրքն այնպիսին է, որ, գտնվելով լճի բերանին գրեթե միջօրեականի վրա, ուղղորդում է նավարկողներին որպես փարոս»[3]։

Ենթադրվում է, որ Կատատումբոյի կայծակը տրոպոսֆերային օզոնի ամենամեծ գեներատորն է Երկրի վրա[2]: Անդերից եկող քամիները ամպրոպներ են առաջացնում: 1997-2000 թվականներին չորս ուսումնասիրությունների շարքը ենթադրել է, որ ճահիճների կողմից արտադրված մեթանը և այդ տարածքում նավթի զանգվածային հանքավայրերը եղել են երևույթի հիմնական պատճառները[4]: Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս մոդելը հակասում է կայծակի նկատվող վարքագծին, քանի որ այն կանխատեսում է, որ չոր սեզոնին (հունվար-փետրվար) ավելի շատ կայծակներ կլինեն, իսկ խոնավ սեզոնին՝ ավելի քիչ (ապրիլ–փետրվար) մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր)[5][6]:

Ռուս հետազոտող Անդրեյ Զավրոցկին մի քանի անգամ ուսումնասիրել է տարածքը։ Նա եզրակացրեց, որ կայծակն ունի մի քանի էպիկենտրոն Խուան Մանուել դե Ագուաս ազգային պարկի, Կլարաս Ագուաս Նեգրասի և արևմտյան Մարակաիբո լճի ճահիճներում: 1991 թվականին նա ենթադրել է, որ այդ երևույթը տեղի է ունենում տարածքի շուրջ ցուրտ և տաք օդային հոսանքների պատճառով: Հետազոտությունը նաև ենթադրում է, որ կայծակի մեկուսացված պատճառը կարող է լինել հիմքի ապարում ուրանի առկայությունը[7]:

Երևույթը պատկերված է Զուլիա նահանգի դրոշի և զինանշանի վրա, որտեղ պատկերված է նաև Մարակայբո լիճը և հիշատակվում է նահանգի օրհներգում[8]։

Ենթադրաբար Կատատումբոյի կայծակը կարևոր դեր է խաղում Լոպե դե Վեգայի «Վիշապի երգը» բանաստեղծության մեջ ( La Dragontea, 1598). նրանց պայծառ լույսը կանխում է Ֆրենսիս Դրեյքի հարձակումը Մարակայբոյի վրա, բայց դա իրականում հղում էր ճակատամարտի ժամանակ նավերի այրման արդյունքում առաջացած փայլին[9]:

Դրանք հիշատակվում են նաև «Կորածները տիեզերքում» հեռուստասերիալում (2-րդ եթերաշրջան, դրվագ 1), բայց տեղեկատվությունը փոխվել է ի օգուտ սյուժեի:

Երևույթը հիշատակվում է «Գրադարանավարները» սերիալում (4-րդ եթերաշրջան, դրվագ 1):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rodrigo E. Burgesser, Maria G. Nicora, Eldo E. Avila. Characterization of the lightning activity of «Relampago del Catatumbo» Արխիվացված 2016-11-30 Wayback Machine. // Journal of Atmospheric and Solar-Terrestrial Physics (2012), DOI:10.1016/j.jastp.2012.01.013.(անգլերեն)
  2. 2,0 2,1 «Fire in the Sky». Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին. Վերցված է 2008-08-14-ին.
  3. Codazzi Agustín, Resumen de la Geografía de Venezuela, Fournier, Paris, 1841, pp. 20, 464 y 466.
  4. Nicholls, H. (2002-10-17). «Phenomena – A science salon hosted by National Geographic Magazine». PLOS Biology. Blogs.ngm.com. 4 (2): e50. doi:10.1371/journal.pbio.0040050. PMC 1363710. PMID 16464130. Արխիվացված օրիգինալից 2012-01-29. Վերցված է 2013-02-08-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. Bürgesser, R. E.; Nicora, M. G.; Ávila, E. E. (2012). «Characterization of the lightning activity of "Relámpago del Catatumbo». Journal of Atmospheric and Solar-Terrestrial Physics. 77: 241–247. Bibcode:2012JASTP..77..241B. doi:10.1016/j.jastp.2012.01.013.
  6. Muñoz, Á.G.; Díaz-Lobatón, J.; Chourio, X.; Stock, J. (2016). «Seasonal prediction of lightning activity in North Western Venezuela: Large-scale versus local drivers». Atmospheric Research. 172–173: 147–162. Bibcode:2016AtmRe.172..147M. doi:10.1016/j.atmosres.2015.12.018.
  7. Cárdenas, Yamile (1997). «Una vida consagrada a los números» [A life dedicated to numbers, Andrés Zavrotsky] (PDF) (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) April 20, 2009-ին.
  8. Nicholls, H. (2002-10-17). «Lightning Up, 4 Feb 2010». PLOS Biology. Blogs.ngm.com. 4 (2): e50. doi:10.1371/journal.pbio.0040050. PMC 1363710. PMID 16464130. Արխիվացված օրիգինալից 2012-01-29. Վերցված է 2013-02-08-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. Muñoz Garcia, Ángel Vicente (July 2016). «Dislates y Disparates sobre el Relámpago del Catatumbo: La expedición de Drake, de 1595» [Nonsense about the Catatumbo Lightning: Drake's expedition of 1595]. Centro de Modelado Científico. Maracaibo. Արխիվացված է օրիգինալից November 3, 2016-ին. Վերցված է September 20, 2024-ին.