Կատալպա ձվաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատալպա ձվաձև
Կատալպա ձվաձև
Կատալպա ձվաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Փողածաղկազգիներ (Bignoniaceae)
Ցեղ Կատալպա (Catalpa)
Տեսակ Կատալպա ձվաձև (C. ovata)
Միջազգային անվանում
Catalpa ovata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Կատալպա ձվաձև (լատ.՝ Catalpa ovata), բիգնոնիազգիների ընտանիքի, կատալպա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է` 8-10 (երբեմն` 15) մետր բարձրությամբ և վրանաձև սաղարթով։ Ընձյուղները մերկ են, հազվադեպ՝ ծածկված ցրված մազմզուկներով։ Տերևները լայն ձվաձև են, 10-25 սմ երկարությամբ, հաճախ սրտանման հիմքով, գագաթում միանգամից սրացող, երբեմն 3-5 լայն, սրածայր բլթակներով, վերևի կողմից՝ անփայլ կանաչ, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, մերկ կամ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, 6-15 սմ երկարությամբ տերևակոթուններով։ Հուրանները բրգաձև են, 10-25 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղնավուն են, ներսում նարնջագույն շերտերով և մուգ մանուշակագույն բծերով։ Պսակն ունի 2 սմ տրամագիծ։ Տուփիկի երկարությունը հասնում է 20-30 սմ-ի և մոտ 0.8 սմ լայնության։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում է հոկտեմբեր-դեկտեմբերին։

Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 18-20, 23-28, 31-32:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կենտրոնական Չինաստանում՝ Հուբեյ (600-ից մինչև 1000 մետր բացարձակ բարձրության վրա) և Շանդուն գավառներում։ Աճում է անտառաեզրերին և բաց վայրերում։ Լուսասեր է, ստվերի տակ ոչնչանում է։ Բավականին ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև -30-32 °C-ի սառնամանիքներին։ Մեր հանրապետությունում լավ է աճում ծովի մակերևույթից մինչև 1500 մետր բարձրությունների վրա, որից ավելի բարձր նիշերում լուրջ ցրտահարվում է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դեկորատիվ բույս, որը աչքի է ընկնում գեղեցիկ, էկզոտիկ տերևներով ու պտուղներով և առատ ծաղկմամբ, մեծ ուշադրության է արժանի[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 313։