Կատալոնիայի ձախ հանրապետականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնիայի ձախ հանրապետականներ
Esquerra Republicana de Catalunya
Изображение логотипа
ԱռաջնորդՕրիոլ Ժունկերաս
Հիմնադրված1931 թվականի մարտի 19
ԳաղափարախոսությունԿատալոնիայի անկախություն, կատալոնիզմ, ձախ ազգայնականություն, ժողովրդավարական սոցիալիզմ, հանրապետականություն
Պաշտոնական գույն(եր)նարնջագույն
ՇտաբԲարսելոնա
Միջազգային պատկանելությունԵվրոպական ազատ դաշինք
Կատալոնիայի խորհրդարան (Ստորին պալատ)
20 / 135
Պատգամավորների կոնգրես (Վերին պալատ)
9 / 350
Եվրախորհրդարան
2 / 54
Կայքesquerra.cat
2006 թվականի փետրվարի 18-ին Կատալոնիայի ձախ հանրապետականների կողմից կազմակերպված ցույցեր Բարսելոնայում «Մենք պետություն ենք» կարգախոսի ներքո:

Կատալոնիայի ձախ հանրապետականներ (կատ.՝ Esquerra Republicana de Catalunya, կրճատ՝ ERC), Կատալոնիայի ձախ կուսակցություն, որի գլխավոր քաղաքական նպատակը Իսպանիայից և Ֆրանսիայից կատալոնական երկրների անկախության ձեռք բերումն է։ Կուսակցության գաղափարախոսությունը համարվում է դեմոկրատական-սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական, ազգայնական և անկախության ձգտող։ Կուսակցության պաշտոնական գույնը նարնջագույնն է։ Կուսակցությունը ղեկավարում է Օրիոլ Ժունկերասը, ով 2017 թվականի նոյեմբերից գտնվում է իսպանական բանտում ապստամբության կազմակերպման մեղադրանքով. ընթացիկ ղեկավարումը գտնվում է կուսակցության գլխավոր քարտուղար Մարթա Ռովիրայի ձեռքում, ով իսպանական օրինապահ մարմիններից թաքնվում է Շվեյցարիայում։

Պատմություն և գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության գլխավոր քաղաքական սկզբունքները ամրագրված էին Գաղափարախոսական սկզբունքների հռչակագրում (կատ.՝  Declaració Ideològica), որը մշակվել է 1992 թվականին, ընդունվել՝ 1993 թվականի դեկտեմբերին կուսակցության XIX ազգային կոնգրեսի ժամանակ։ Համաձայն դրա՝ Կատալոնիայի ձախ հանրապետականների հիմնական նպատակները տարածքային ամբողջականությունը և Կատալոնիայի ժողովրդի անկախությունն են, սեփական ժողովրդավարական պետության ստեղծումն է, որը կդառնա «Եվրոպական տան» մի մասը, շրջակա միջավայրի, մարդու իրավունքների պաշտպանությունը, սոցիալական զարգացումը և կատալոնացիների ազգային համերաշխությունն է[1]։

Վերոնշյալ սկզբունքները սահանվում են այն բառերով, որոնք կուսակցության անվան բաղկացուցիչ մասն են. «հանրապետական կառուցվածք», որը տարբերվում է իսպանական սահմանադրական միապետությունից, «ձախեր»՝ սոցիալիստական ծրագրեր, «Կատալոնիա»՝ բոլոր կատալոնական երկրների անկախություն։

Չնայած նրան, որ ծրագրային սկզբունքների մեջ խոսվում է Կատալոնիայի անկախության մասին, 2006 թվականին կուսակցությունը դեմ արտահայտվեց Կատալոնիայի ինքնավար մարզի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուն, որոնք նախատեսում էին ինքնավարության ընդլայնում, քանի որ հարցը լիարժեք անկախությանը չէր վերաբերում։ Այս դիրքորոշումը հանգեցրեց քաղաքական ճգնաժամի և Կատալոնիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հենց նույն տարում։

2006 թվականի նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով Կատալոնիայի խորհրդարանում կուսակցությունը ունեցավ 21 պատգամավոր (պատգամավորների երրորդ խոշոր խումբը)։ Կատալոնիայի ձախ հանրապետականներ կուսակցությունը հանդիսանում է իշխող խորհրդարանական կոալիցիայի մի մասը, որը կոչվում է Տրիպարտիդ (կատ.՝ tripartit): Իսպանական խորհրդարանում ներկայացված է 3 պատգամավորներով (պատգամավորների հինգերորդ խոշոր խումբը), եվրոպական խորհրդարանում՝ 1 պատգամավորով։ Կուսակցությունը Բարսելոնայի քաղաքային խորհրդում ներկայացված է 4 խորհրդականներով (պատգամավորներ)։

Կուսակցությունը ներկայացված է նաև այլ ինքնավար կատալաներեն խոսող տարածքներում. 1 պատգամավոր Բալեարյան կղզիերում (տիկին Ասպարանսա Մարի, կատ.՝ Esperança Marí) և 1 խորհրդական Մալյորկա կղզում (Ժուան Լյազո, կատ.՝ Joan Lladó): Կուսակցությունը ներկայացված է Մալյորկա կղզու 8 քաղաքապետարաններում և Իվիսա կղզու քաղաքապետարաններից մեկում։

Ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատգամավորների կոնգրեսի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ Պատգամավորների կոնգրեսում[2][3]
Ընտրություններ Առաջնորդ Ձայներ % Իսպանիայում % Կատալոնիայում Տեղեր Տեղը Իսպանիայում Տեղը Կատալոնիայում
1931 Ֆրանսեսկ Մասիյա ն/դ 6,2 ն/դ
29 / 470
4.º 1.º
1933 Ֆրանսեսկ Մասիյա ն/դ 3,6 ն/դ
17 / 473
4.º 1.º
1936 Լուիս Կոմպանիս ն/դ 4,4 ն/դ
21 / 473
4.º 1.º
1977 a Էրիբերտ Բառերա 143 954 0,79 4,72
1 / 130
9.º 6.º
1979 b Էրիբերտ Բառերա 123 452 0,69 4,18
1 / 130
10.º 5.º
1982 Ֆրանսեսկ Վիսենս 138 118 0,66 4,02
1 / 130
9.º 5.º
1986 Ֆրանսեսկ Վիսենս 84 628 0,42 2,67
0 / 130
16.º 6.º
1989 Ժոան Օրտալա 84 756 0,41 2,68
0 / 130
18º
1993 Պիլառ Ռաոլա 189 632 0,8 5,10
1 / 350
8.º 5.º
1996 Պիլառ Ռաոլա 167 641 0,67 4,18
1 / 350
9.º 5.º
2000 Ժոան Պուչսեռկոս 194 715 0,84 5,64
1 / 350
9.º 4.º
2004 Ժոզեպ-Լուիս Կառոդ-Ռովիրա 652 196 2,52 15,89
8 / 350
4.º 3.º
2008 Ժոան Ռիդաո 296 473 1,17 7,81
3 / 350
5.º 4.º
2011 c Ալֆրեդ Բոսկ 256 393 1,05 7,06
3 / 350
8.º 5.º
2015 c Գաբրիել Ռուֆիան 599 289 2,39 15,98
9 / 350
8.º 2.º

a Կատալոնյան ձախեր կոալիցիայի կազմում — Ձախ ժողովրդավարական թև
b Կատալոնիայի Ազգային թևի և Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության հետ համատեղ
c Կատալոնիայի ձախ հանրապետականներ կոալիցիայի կազմում Կատալոնիայի Այո և Վերախմբավորում ու Կատալոնիա Այո կուսակցությունների հետ

Ընտրություններ Կատալոնիայի խորհրդարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ Կատալոնիայի խորհրդարանում[3]
Ընտրություններ Առաջնորդ Ձայներ % Տեղեր Դիրք
1932 Ֆրանսեսկ Մասիյա 269 550 52,6
56 / 85
1.º
1980 a Էրիբերտ Բառերա 240 871 8,87
13 / 135
5.º
1984 Էրիբերտ Բառերա 126 943 4,41
5 / 135
5.º
1988 Ժոան Օրտալա 111 647 4,14
6 / 135
5.º
1992 Անժել Կոլոմ 210 366 7,96
11 / 135
3.º
1995 Անժել Կոլոմ 305 867 9,49
13 / 135
4.º
1999 Ժոզեպ-Լուիս Կարոդ-Ռովիրա 271 173 8,67
12 / 135
4.º
2003 b Ժոզեպ-Լուիս Կարոդ-Ռովիրա 544 324 16,5
23 / 135
3.º
2006 Ժոզեպ-Լուիս Կարոդ-Ռովիրա 413 683 14,05
21 / 135
3.º
2010 Ժոան Պուչսերկոս 219 173 7,00
10 / 135
5.º
2012 c Ուրիոլ Ժունկերաս 498 124 13,70
19 / 135
2.º
2015 d н/д н/д
20 / 135
1.º

a Կատալոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ համատեղ
b «Կատալոնիա 2003»-ի աջակցությամբ
c Կատալոնիայի ձախ հանրապետականներ — «Կատալոնիա այո» կոալիցիայի կազմում
d «Միասին Այոի համար» կոալիցիայի կազմում

Բալեարյան կղզիների խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալեարյան կղզիների խորհրդարանական ընտրություններ[4]
Ընտրություններ Առաջնորդ Ձայներ % Վայր Դիրք
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ (1995) 2 082 0,56 0
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ (1999) Ժոզեպ Սեռռա 1 106 0,31 0 11º
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ (2003) Կատալինա Ժելաբերտ 1 667 0,40 0
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ(2007) a Ժոան Լյադո 37 352 9,17 0
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ(2011) Ժոան Լյադո 5 325 1,31 0

a «Բլոկ Մալյորկայի համար» կոալիցիայի կազմում

Ընտրություններ վալենսիական կորտեսներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ վալենսիական կորտեսներում[5]
Ընտրություններ Առաջնորդ Ձայներ % Վայր Դիրք
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում (2003 Ագուստի Սերդա 7 609 0,32 0
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում (2007) Ագուստի Սերդա 11 686 0,49 0
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում(2011) Ագուստի Սերդա 11 116 0,45 0
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում (2015) a Իգնասիո Բլանկո Ժիներ 10 047 0,45 0

a«Քաղաքացիական համաձայնություն» կոալիցիայի կազմում

Մասնակցությունը հանրաքվեներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր քարտուղարներ։

Նախագահներ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Իսպանիայի գլխավոր դատախազ Կանդիդո Կոնդե-Պումպիդուն հայտնեց քաղաքական կուսակցությունների պաշտոնատար անձանց առնչվող կոռուպցիայի մասին դատական հետապնդման 730 դեպքի մասին, որոնցից 5-ը վերաբերում էր Կատալոնիայի ձախ հանրապետականներ կուսակցության անդամներին[6][7]։

Կուսակցությանն առնչվող կոռուպցիոն հարցերի մեջ ամենախոշորներից մեկը Կատալոնիայի քաղաքապետարանների դաշնության գործն էր (Caso de la FMC)[8]: Քաղաքապետարանների դաշնության կողմից անօրինական կերպով բոնուսներ ստանալու մեջ մեղադրվում էին ձախ հանրապետականներից 4 գործող քաղաքապետեր (Դավիդ Ռոդրիգես Գոնսալես, Սոլսոնես (7 500 եվրո), Խուան Միգել, Մոնիստրոլ դե Մոնսերատ (3 333 եվրո), Մարտի Պույոլ, Լինարս դել Վալյես (3 333 եվրո), Խավիեր Կասոլիվա, Գիսոնա (3 333 եվրո)) և երկու պաշտոնաթող քաղաքապետեր (Թերեզա Ժորդան՝ Ռիպոլ քաղաքի նախկին քաղաքապետը, ով ավելի ուշ դարձավ իսպանական խորհրդարանի պատգամավոր և Ժոզեֆ Կոսկոներան՝ Գիսոն քաղաքի նախկին քաղաքապետը, ով ավելի ուշ դարձավ կատալոնական խորհրդարանի պատգամավոր)։ Ի վերջո բոլոր կասկածյալների վրայից մեղադրանքները հանվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Левая республиканская партия Каталонии - это... Что такое Левая республиканская партия Каталонии?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Eleccions durant la Segona República» (իսպաներեն). Historia electoral.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  3. 3,0 3,1 «Resultados Electorales Cataluña». Archivo histórico electoral (իսպաներեն). Argos. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  4. «Resultados Electorales Illes Balears». Archivo histórico electoral (իսպաներեն). Argos. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  5. «Resultados Electorales Valenciana». Archivo histórico electoral (իսպաներեն). Argos. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  6. «El PSOE acumula 64 causas de corrupción más que el PP». Público (իսպաներեն). 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  7. «La Justicia tiene 730 investigaciones abiertas contra políticos por corrupción». El País (իսպաներեն). 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  8. «Imputan a 40 alcaldes de la FMC por cobrar presuntos sobresueldos irregulares». Crónica Global (իսպաներեն). 2014 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]