Կավտանզողլու մարզադաշտ
Կավտանզողլու մարզադաշտ
հուն․՝ Καυτανζόγλειο στάδιο
| |
|---|---|
| Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ և մարզադաշտ |
| Մարզաձև | թեթև աթլետիկա և ֆուտբոլ |
| Տեղագրություն | |
| Երկիր | Հունաստան |
| Հիմնադրված | 1956 |
| Անվանված է |
Լիսանդրոս Կավտանզողլու (հուն․՝ Λύσανδρος Καυτανζόγλου
) |
| Կառուցված | 1960 թվական |
| Բացված | հոկտեմբերի 27 |
| Սեփականատեր | Հունաստանի ազգային օլիմպիական կոմիպե |
| Գործաղեկավար | Սալոնիկի մունիցիպալիտետ |
| Տարողություն | 27 560 |
| Տնային թիմ | Իրակլիս Սալոնիկ ՖԱ |
| Կայք | kaftanzoglio.gr(հուն.) |
![]() | |
| |
Կավտանզողլու մարզադաշտ (հուն․՝ Καυτανζόγλειο στάδιο ), մարզադաշտ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Կառուցվել է հույն հայտնի ճարտարապետ Լիսանդրոս Կավտանզողլուի դրամական նվիրատվությամբ և դա է պատճառը, որ կրում է վերջինիս անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կավտանզողլու մարզադաշտը կառուցվել է 1960 թվականին, իսկ բացումը տեղի է ունեցել նույն թվականի հոկտեմբերի 27-ին։ Այն համարվում էր Բալկանների ամենամեծ և որակյալ մարզադաշտերից մեկը[1]։
Ներկայումս մարզադաշտի տարողությունը կազմում է 27,770 մարդ[2]։ Այն հյուրընկալել է 2004 թվականի ամառային օլիմպիակա խաղերի ֆուտբոլային մի քանի հանդիպում, չնայած նրան, որ խաղերը կենտրոնացված էին մայրաքաղաք Աթենքում[3]։
Մինչ 1960 թվականին այն եղել է հայտնի հունական Իրակլիս Սալոնիկ ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 1969 թվականի հոկտեմբերի 15-ին այս մարզադաշտը ռեկորդ է սահմանել՝ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման խաղերի «Շվեյցարիա-Հունաստան» հանդիման ժամանակ՝ ըստ ընդունած հանդիսականների թվի։ Այդ խաղն ավարվել է Հունաստանի պարտությամբ՝ «4-1»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կավտանզողլու մարզադաշտ Արխիվացված 2009-08-28 Wayback Machine. IAAF World Athletics Final Thessaloniki. Retrieved on 2009-09-08.
- ↑ «Կավտանզողլու մարզադաշտ - Սալոնիկ, Հունաստան». Kaftanzoglio.gr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Ամառային օլիմպիական խաղեր 2004-ի պաշտոնական զեկույց Արխիվացված 2008-08-19 Wayback Machine Volume 2. p. 324.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավտանզողլու մարզադաշտ» հոդվածին։ |
| ||||||

