Կավերնաս դու Պերուակու ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կավերնաս դու Պերուակու ազգային պարկ
Parque Nacional Cavernas do Peruaçu
Տեսակազգային պարկ
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՄինաս Ժերաիս
Հիմնվել է1999
Մակերես564,48 կմ², 56 448 հեկտար, 4440 հեկտար և 52 009 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Կավերնաս դու Պերուակու ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Կավերնաս դու Պերուակու ազգային պարկ

Կավերնաս դու Պերուակու ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Cavernas do Peruaçu), ազգային պարկ և Մինաս Ժերայս նահանգում, Բրազիլիա։ Հայտնի է իր մեծ կրաքարային քարանձավներով։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավերնաս դու Պերուաու ազգային պարկն ունի 56448 հա տարածք։ Ստեղծվել է 1999 թվականի սեպտեմբերի 21-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Պարկն ընդգրկում է Մինաս Ժերայս նահանգի հյուսիսում գտնվող Ժանուարիա, Իտակարամբի և Սան Ժուան դաս Միսոյնս մունիցիպալիտետներից որոշ հատվածներ։ Մոտակայքում է գտնվում Վերեդաս դու Պերուակու պետական պարկը, որը շահագործվում է Անտառագիտության պետական ինստիտուտի և Խակրիաբա հնդկական արգելոցի կողմից[2]։

Պերուակու գետը հատում է պարկը հյուսիսարևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ, որը լցվելով Սան Ֆրանցիսկու գետ, հոսում է պարկի հարավարևելյան սահմանով[2]։ Կավերնաս դու Պերուակու բնապահպանական պահպանվող տարածքը (EPA)՝ 143866 հա տարածքով, ստեղծվել է 1989 թվականի սեպտեմբերի 26-ին[2]։ EPA-ն, որն ընդգրկում է Պերուակու գետի ավազանը, մասամբ համընկնում է և՛ ազգային պարկի և՛ պետական պարկի հետ, բայց երկու ազգային պարկերն էլ տարածվում են EPA-ի սահմաններից դուրս[3]։

Ջերմաստիճանը միջինը 18 °C է, որը չնչին չափով ավելի բարձր է ձմռանը՝ ամռանը ամպամածության ավելի մեծ ծածկույթի պատճառով։ Տարեկան տեղումների քանակը 1200 մմ է։ Հիմնականում տեղումներ լինում են ամռանը։ Հարաբերական խոնավությունը մոտ 70% է։ Պարկն ընկած է Սերրադո և Կաատինգա շրջանների միջև, որը ներառում է սեզոնային լեռնային տերևաթափ անտառ, կիսատերևաթափ անտառ ու սավաննա՝ ծառերով և անցումային գոտիներով։ Տարբեր միջավայրեր աջակցում են կենդանական աշխարհի լայն շրջանակ ունենալու համար[4]։ Գրուտա դու Ժանելյաոն և այլ քարանձավներ ունեն ժայռապատկերներ, որոնք ավելի քան 10000 տարեկան են[5]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը լիովին պաշտպանված միավորում է, ինչպես սահմանված է 9.985/2000 օրենքով, ինչն էլ հաստատել է Պահպանման միավորումների ազգային համակարգը (SNUG)[5]։ Նպատակն է՝ պահպանել երկրաբանական և հնագիտական ժառանգությունը, սերրադոյի յուրօրինակ նմուշները, սեզոնային անտառը և բնական բուսականությունը, ինչպես նաև կենդանական աշխարհի, լանդշաֆտների, ջրային ռեսուրսների և տարածաշրջանի բնական այլ հատկությունների ներկայացուցչական օրինակները[2]։ Ենթակառուցվածքների աշխատանքը, որոնք ակնկալվում էր ավարտին հասցնել 2014 թվականի հուլիսին, վեց ուղիներ է ստեղծել այցելուների համար՝ ութ քարանձավներով, որոնք բաց են հասարակության առջև։ Հույս կա, որ պարկը կներգրավի զբոսաշրջիկներին դեպի Մինաս Ժերայսի հյուսիսային շրջան[5]։

Պահպանվող տեսակներից են՝ բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), պուման (Puma concolor), յագուարը (Panthera onca), օցելոտը (Leopardus pardalis), Leopardus pajeros (Leopardus colocolo), գուանը (Penelope ochrogaster) ու Trichomycterus itacarambiensis ձկնատեսակը[1]։

Պարկը ստեղծվել է վերջերս, երբ հողի սեփականության հետ կապված բոլոր խնդիրները լուծված չէին։ Կավերնաս դու Պերուակու ազգային պարկի շրջակայքում կան բազմաթիվ փոքր տնտեսություններ, կալվածքներ և բնիկ հողեր, որտեղ հրդեհը պարբերաբար նկատվում է գյուղատնտեսության մեջ։ Որսորդները մտնում են պարկ և թողնում են այրվող կրակները, ուստի պարկի ներսում հրդեհի վտանգ կա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Parque Nacional Cavernas do Peruaçu – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Flávio Túlio Gomes 2007
  3. [*«Mapa com os limites [.kml]», Área de Proteção Ambiental Cavernas do Peruaçu (Portuguese), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) [This is a .kml file, which defines the location and outline of the APA. It may be viewed using Google My Maps - Create a New Map - Import.] Área de Proteção Ambiental Cavernas ... ICMBio]
  4. Flávio Túlio Gomes 200
  5. 5,0 5,1 5,2 Bruno Moraes 2013

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]