Jump to content

Կավայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինկանսեն ցանցի E3 շարքի էլեկտրական գնացքը, զարդարված պոկեմոններով

Կավայի (ճապ.՝ 可愛い)[1][2] կամ կավայ, ճապոներեն բառ, որը նշանակում է «սիրուն», «քնքուշ», «նրբիկ», «փոքրիկ», «քաղցր» (նախկինում՝ «խղճահարություն առաջացնող, կարեկցելու, շոյելու ցանկություն առաջացնող»)[1][3][4][5][6][7][8][9]։ Ճապոնիայում այս տերմինը նշանակում է էսթետիկական հասկացություն, որը շեշտում է անմեղությունը, մանկականությունը և երեխայություն, և տարածվում է ճապոնական հասարակության բոլոր ոլորտների վրա: «Կավայի»-ն առկա է ճապոնական փոփ մշակույթում, զվարճանքներում, նորաձևությունում, խոհանոցում, խաղալիքներում, արտաքին տեսքում, վարքագծում, անձնական սովորություններում և այլն[10][11]: Ճապոնացիները «կավայի»-ն օգտագործում են տարբեր ոլորտներում և իրավիճակներում, նույնիսկ այն դեպքում, երբ այլ մշակույթներում այն ​​կարող է համարվել անտեղի մանկական կամ անլուրջ (օրինակ՝ կառավարական հրատարակություններում, գործարար միջավայրերում, գովազդում, ռազմական, շինարարական և տրանսպորտային ոլորտներում, գրասենյակային միջավայրերում և այլն): «Կավայի»-ն որպես էսթետիկական ​​հասկացություն կարող է նկարագրել ցանկացած անձ կամ իր, որը անհատը կամ հասարակությունը որպես ամբողջություն համարում է սիրուն։ Օրինակ, դա կարող է լինել գեղեցիկ ձեռագիր, մանգայի, անիմեի կերպարներ կամ Hello Kitty-ի նման կերպարներ, կամ երեխաներ կամ մեծահասակներ, որոնք ցուցաբերում են մանկական, երեխայական կամ միամիտ վարքագիծ[12][13]։ «Կավայ»-ի ամենամոտ անալոգը հարավկորեական «էգյո» տերմինն է (կոր.՝ 애교, 愛嬌), կարելի է համեմատել նաև չինական «սացզյաո» (撒娇) տերմինի հետ[14][15][16][17]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կավայի» բառի ուղղագրությունը (վերևից ներքև). կանձի, հիրագանա և կատականա

Ենթադրվում է, որ այն ծագել է հին «կավայույ» արտասանության կամ «կաոհայուսի» (ճապ.՝ 顔映ゆし) բառի կրճատումից և հանդիսանում է ատեձի (հիերոգլիֆներ ճապոներեն բառերը գրելու համար), ինչը նշանակում է, որ այն չի ծագում չինարեն «սիրուն» բառից (չինարեն՝ 可愛 , պարզեցված՝ 可爱, փինյին՝ kě'ài)[18]: «Կավայի» բառը գրվում է երկու կանձիով՝ 可, երբ կարդացվում է օնյոմի, որպես «կա» նշանակում է «արժանի լինել ինչ-որ բանի», իսկ 愛, երբ կարդացվում է օնյոմի, որպես «այ» նշանակում է «սեր»[19][20]: Երկուսի համադրությունը նշանակում է «լավիկ, սիրուն, քաղցր, քնքուշ, անուշ, փոքրիկ»: Երկու կանձիի միացնելիս երկրորդ կանձիի ընթերցումը փոխվում է «վայ»-ի՝ խուսափելու համար երկու «ա»-ի (կա-այ) հաջորդական արտասանության հնչյունական ազդեցությունից, քանի որ դա տարածված չէ ճապոներենում[21]: Բառի վերջին նիշը՝ «-い» (-ի), ստորոգյալի վերջավորությունն է, որը ճապոնական ածականների երեք դասերից մեկն է, ինչպես նաև կիսապրեդիկատիվ, որոնք ավարտվում են «-の» (-նո) կամ «-な» (-նա) տառերով, և չինական, որոնք ավարտվում են «-的» (-տեկի) տառերով:

«Կավայի» տերմինը ունի նաև այլընտրանքային, հնագույն ընթերցում «կավայուի»։ Այդ բառից առաջանում են հետևյալ բառերը՝ «կավայրասիյ» (可愛らしい), ածական, որը կարող է թարգմանվել որպես «սիրուն», «քնքուշ», «փոքրիկ», «կավայգարու» (可愛がる), բայ, որը թարգմանվում է որպես «սիրել», «շոյել», «փայփայել», «քնքուշ լինել մեկի հետ», «կավայգե» (可愛げ), բառ, որը նշանակում է «անմեղ երեխայի հմայք»[19]։

Հին ճապոներենում քնքշության համար օգտագործվում էր «ուցուկուշի» (愛し) տերմինը, որն ունի նույն իմաստը, ինչ «կավայ» բառը։

Sanrio-ի ապրանքային տաղավար Մադրիդում: Hello Kitty-ն դարձել է կավայի խորհրդանիշ Ճապոնիայում և ամբողջ աշխարհում:
Կոգյարու (ճապոնական ավագ դպրոցների աշակերտուհիների ենթամշակույթ) աղջկան հեշտությամբ կարելի է ճանաչել իր կարճ կիսաշրջազգեստով։ Նրա կրած փափուկ պայուսակն ու արջուկը կավայի էսթետիկայի մասն են կազմում։
Կավայի օղազարդ գունավոր թխվածքաբլիթների տեսքով։

Նախկինում «կավայի» տերմինն օգտագործվում էր միայն երեխայի կամ կենդանու քնքշությունն ու սիրալիրությունը նկարագրելու համար, այսինքն՝ «իսկապես կավայի» համարվող օբյեկտների։ Սակայն այժմ այս տերմինի օգտագործումը ընդլայնվել է տարածվելով ցանկացած առարկայի կամ անձի նկարագրման համար։ «Կավայի» տերմինը որպես մշակութային երևույթ առաջին անգամ ի հայտ է եկել 1960-ական թվականներին՝ կենդանիների տեսքով խաղալիքների հայտնվելու հետ։ Մոտավորապես 1967 թվականին ճապոնական շուկայում հայտնվել են «Լիկա-չան» տիկնիկը, որի գեղեցիկ տեսքը գրավել է երիտասարդ աղջիկների ուշադրությունը[22]։

1970-ական թվականներից ի վեր, հմայքը դարձել է ճապոնական մշակույթի, զվարճանքի, հագուստի, սննդի, խաղալիքների, ինչպես նաև արտաքին տեսքի, վարքի և վարվելակերպի գրեթե համընդհանուր հարգանքի առարկա։ Արդյունքում, «կավայի» բառը հաճախ է հնչում Ճապոնիայում և օգտագործվում է նաև ճապոնական մշակութային երևույթների քննարկումներում։ Արևմտյան դիտորդները հաճախ «կավայի»-ին վերաբերվում են հետաքրքրասիրությամբ, քանի որ ճապոնացիները դիմում են այդ էսթետիկային՝ անկախ սեռից կամ տարիքից, նույնիսկ շատ իրավիճակներում, որոնք արևմտյան մշակույթում կհամարվեին անտեղի ինֆանտիլիզմ կամ թեթևամտություն (օրինակ՝ կառավարական հրապարակումներում, հասարակական ծառայությունների հայտարարություններում և աշխատանքի ընդունման հայտարարություններում, գրասենյակներում և ուղևորատար ինքնաթիռներում և այլ տեղեր)։ Այն հաճախ օգտագործվում է մանգայի և անիմեի երկրպագուների կողմից։ Անիմեում «կավայի» ոճի հիմնական բնութագրերը կերպարների մեծ, «փայլող» աչքերն են[23]։

«Կավայի» տերմինը սկսել է հայտնիություն ձեռք բերել ճապոնացի մեծահասակների շրջանում 1980-ական թվականներին: Նախկինում ճապոնացի մեծահասակների շրջանում սոցիալական նորմը «հասուն» և նախաձեռնող լինելն էր՝ կենտրոնանալով երկրի տնտեսական արտադրողականության վրա: Երբ Ճապոնիան հասել է այդ նպատակի գագաթնակետին, «հասունության» հասնելու սոցիալական ճնշումը մարել է: Հենց կանայք էին առաջինը սկսել օգտագործել տերմինը սահմանափակ իմաստով՝ գեղեցիկ բան նշանակելու համար[22]:

Մեծահասակները սկսեցին ավելի հաճախ օգտագործել «կավայի» բառը 1980-ականներին «նամենեկոյի» ի հայտ գալու հետ մեկտեղ։ «Նամենեկոն» մի երևույթ է, որտեղ կատուներին պատկերում էին բոսոզոկուների (մոտոցիկլետավարների խմբեր, որոնք ճանապարհորդում են ճանապարհներով, անտեսելով երթևեկության կանոնները) խուլիգանների հագուստով: Քանի որ բոսոզոկու ենթամշակույթը շատ կանանց համար գրավիչ էր համարվում, նամենեկոյի երևույթի հետ միասին այն առաջացրել է քնքշության և նրբագեղության ընդհանուր զգացողություն: Աստիճանաբար տղամարդիկ նույնպես սկսել են օգտագործել այս տերմինը նմանատիպ իրավիճակներում[24]:

Մոտավորապես 1983 և 1984 թվականներին «կավայի»-ն սկսել է ավելի մեծ ճանաչում ձեռք բերել: Կանանց ամսագրերը, իսկ ավելի ուշ՝ տղամարդկանց ամսագրերը, կենտրոնանում էին տղամարդու դերի ընդգծման վրա, ով պետք է ստանձներ իր զուգընկերոջ ցանկությունները: Սա ենթադրում էր, որ անձը պետք է հավատար, որ «կավայի»-ն կարևոր է: Համալսարաններում սովորող երիտասարդ կանայք և վերջերս աշխատանքի ընդունված կանայք հաճախ արտահայտվում էին երեք տարածված արտահայտություններով՝ «Ուսո» (うそ! հայերեն՝ Ո՛չ մի դեպքում ), «Հոնտո» (ほんと? հայերեն՝ Իսկապե՞ս ) և «Կավայի» (かわいい!?): Նրանց կատակով անվանում էին «սան-գո-զոկու» (三語族? հայերեն՝ Երեք բառի երկրպագուներ ): Այս ամենն ավարտվել է նրանով, որ Տոկիոյի կանանց համալսարանը փորձել է արգելել այդ արտահայտությունները համալսարանական տարածքում[25]:

1980-ականներին նաև ի հայտ է եկել «կավայի»-ի հիմնական խորհրդանիշներից մեկը՝ Sanrio-ի ընկերության կողմից ստեղծված Hello Kitty-ն՝ փոքրիկ սպիտակ կատվիկ, որը ստեղծվել է 1974 թվականին և 1975 թվականից սկսած հայտնվել է աղջիկների համար նախատեսված տարբեր արտադրանքներում, բայց վայելել է կարճատև հայտնիություն մինչև 1977 թվականը։ Դրա հայտնիության անկման հիմնական պատճառն այն էր, որ այն միշտ հայտնվում էր նույն դիրքով՝ առջևից, մարմինը երկու կողմերում, ոտքերը՝ կողքերին և ուրվագծված հաստ գծերով։ Մոտավորապես 1980 թվականին այն վերստեղծվել է՝ կին հաճախորդների առաջարկած դիզայնի փոփոխությամբ։ Այն նկարվել էր առանց հաստ գծերի՝ ավելի հարթ տեսք հաղորդելու համար, և նրա դիրքը փոփոխության է ենթարկվել։ Մոտավորապես 1985 թվականին վերստին ներկայացված Hello Kitty-ի կերպարը գրկում էր արջուկի, ինչը Hello Kitty-ին բերել է մեծ հաջողություն։ Հետագա տարիներին հաճախորդները պահանջում էին կատվիկից ավելի հասուն տեսք, և ներկայացվել է սև-սպիտակ տարբերակը՝ ցույց տալով, որ Hello Kitty-ի երկրպագուները հավատարիմ են մնում ապրանքանիշին՝ չնայելով ժամանակաշրջանին[25]։

Hello Kitty-ի փորձի շնորհիվ, «կավայի»-ն սկսել է ավելի նշանակալի առևտրային երանգ ստանալ 1980-ականների վերջին։ Ընկերությունները սկսել են ստեղծել ապրանքներ, որոնց դիզայնը որոշակի չափով «կավայական» էր, լինեն դրանք խաղալիքներ, էլեկտրոնիկա, թե նույնիսկ մեքենաներ։ Օրինակ՝ 1987 թվականին թողարկվել է Nissan Be-1-ը, որը հսկայական վաճառք է ունեցել իր «կավայի» էսթետիկայի շնորհիվ[24]։

1990-ականներին տեղի է ունեցել հետաքրքիր փոփոխություն. «կավայի» էսթետիկայով ապրանքներ ներկայացնող ընկերությունները սպառել էին իրենց գաղափարները, և կավայի էսթետիկան սկսել է զարգանալ օտակու մշակույթի շրջանակներում (մանգայի, անիմեի, տեսախաղերի և ճապոնական իդոլ երաժշտության երկրպագուներ): Ինչ վերաբերվում է օտակուին «կավայի» համարվող ամեն ինչին հաջորդում էր նույն գաղափարներ ունեցող հանրությունը: Օտակու մշակույթի շրջանակներում այն ​​վերաիմաստավորվել է և դարձել այն, ինչն այն այսօր հանդիսանում է ճապոնական փոփ մշակույթում[26]:

Ճապոնական առևտրային թալիսմանի օրինակ
Կավայի էսթետիկան ճապոնական F-104 կործանիչի պոչի վրա

«Կավայի» տարրերը Ճապոնիայում հանդիպում են ամենուրեք խոշոր ընկերություններից մինչև փոքր խանութներ, ազգային կառավարությունից մինչև քաղաքային գրասենյակներ[27]: Մեծահասակներն ու երեխաները հանգիստ մանգա են կարդում հասարակական տրանսպորտում: Բնակիչներրի համար անհանգստացնող միջավայրեր, ինչպիսիք են շինհրապարակները «կավայի» տարրերի ներմուծման պատճառը այն է, որ «կավայի»-ն հանգստացնող ազդեցություն ունի մարդկանց վրա[28][29][30][31]: Հաջողակ ճապոնացի փոփ-երգչուհիները և երգչուհիները շատ ավելի քիչ սեքսուալ և էրոտիկ են, քան արևմտյան երկրների երգչուհիները՝ փոխարենը նրանք ընտրում են «կավայի» մանկական տեսքը[32]։ Շատ ընկերություններ՝ մեծ ու փոքր, օգտագործում են հմայիչ թալիսմաններ՝ իրենց ապրանքներն ու ծառայությունները հանրությանը ներկայացնելու համար: Օրինակ՝

  • Պիկաչու, «Պոկեմոնների» կերպարը զարդարում է All Nippon Airways ավիաընկերության երեք ուղևորատար ինքնաթիռների պատերը։
  • Ասահի Բանկի որոշ պլաստիկ քարտերի վրա պատկերված է Միֆին՝ հոլանդական մանկական գրքերի շարքի հերոսուհին։
  • Բոլոր 47 պրեֆեկտուրաներն ունեն հմայիչ թալիսման-կերպարներ։
  • Ճապոնական փոստային ծառայությունն օգտագործում է թալիսման՝ զարդարված փոստարկղի տեսքով։
  • Ճապոնական ոստիկանության յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր զվարճալի թալիսմանները, որոնցից շատերը զարդարում են նրանց կոբանները (ոստիկանական խցիկները):

Հմայիչ հուշանվերները չափազանց տարածված են Ճապոնիայում: Նման ապրանքների երկու խոշորագույն արտադրողներն են Sanrio-ն (Hello Kitty-ի արտադրաընկերությունը) և San-X-ը: Այդ կերպարներով ապրանքները մեծ հաջողություն են վայելում Ճապոնիայում՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում:

«Կավայի» բառը կարող է նաև օգտագործվել անհատի նորաձևության ընկալումը նկարագրելու համար, սովորաբար նկատի ունենալով այն հագուստը, որը (եթե չափսը անտեսվում է) թվում է, թե նախատեսված է երեխաների համար, կամ հագուստը, որը ընդգծում է կրողի «կավայի» ոճը։ Հաճախ (բայց ոչ միշտ) օգտագործվում են ծալքեր և պաստելային գույներ, իսկ մուլտֆիլմերի հերոսների պատկերով խաղալիքները կամ պայուսակները հաճախ օգտագործվում են որպես աքսեսուարներ։

Ընկալում Ճապոնիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպե-չան, Վիքիպեդիայի մարմնացում որպես մոե կերպար

Որպես մշակութային երևույթ, «կավայի» էսթետիկայի հասկացությունը ընդունվել է Ճապոնիայում և դարձել է ճապոնական մշակույթի և ազգային ինքնության մաս: Ճապոնացիների համար «կավայի»-ն շատ օգտակար և գործնական եզրույթ է, որը կարող է օգտագործվել տարբեր իրավիճակներում, քանի որ դրա իմաստն ունի լայն կիրառություն՝ պարզ կարծիք արտահայտելուց մինչև գեղագիտական արժեքներ, և, իր հերթին, կարեկցանքից մինչև ինչ-որ մեկին հաջողություն մաղթելը: Ճապոնացիների համար միջանձնային հարաբերություններում հավասարակշռության և ներդաշնակության պահպանումը գերակա խնդիր է, և «կավայի»-ն այդ նպատակին հասնելու իդեալական գործիք է[33]:

«Cool Japan» գրքի հեղինակ Տոմոյոկի Սուգիյաման կարծում է, որ «կավայի»-ի հիմքերը ընկած են ճապոնական մշակույթում, որը գնահատում է ներդաշնակությունը, մինչդեռ Տոկիոյի Մուսաշի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Նոբոյոշի Կուրիտան պնդում է, որ «կավայի»-ն «կախարդական բառ» է, որը ներառում է այն ամենը, ինչը համարվում է հաճելի և ցանկալի[34]: «Կավային» բառ է, որը տրամաբանություն չունի և նկարագրում է միայն այն, ինչը կարելի է համարել «սիրուն» և, հետևաբար, որևէ առարկություն չի առաջացնում: Ցանկացած այլ գնահատական, որը չափազանց կարևորություն կամ նշանակություն է տալիս որևէ առարկայի կամ անձի (օրինակ՝ ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի «գեղեցիկ» լինելը) կարող է որոշակի առարկություն կամ հակասություն առաջացնել[35]:

Մյուս կողմից, պահպանողական ճապոնական փոքրամասնությունը կասկածանքով է վերաբերվում «կավայի»-ին և այն համարում է ինֆանտիլ մտածելակերպի նշան[34]: Մասնավորապես, Օսակայի Շոյնի կանանց համալսարանի գեղեցկության և մշակույթի պրոֆեսոր Հիրոտո Մուրասավան պնդում է, որ «կավայի»-ն «մտածողության մի ձև է, որը ծնում է սեփական տեսակետը պաշտպանելու ցանկության բացակայություն <…> Անհատը, որը որոշում է առանձնանալ, պարտություն է կրում»[34]: Կա նաև քննադատություն «կավայի»-ի մոլուցքի և չափազանցության վերաբերյալ, որը խեղաթյուրում է իրերի իրական բնույթը[36]:

Ազդեցություն այլ մշակույթների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կավայի» բառը դարձել է հայտնի միջազգային ճապոնիզմ և հաճախ օգտագործվում է ճապոնական փոփ մշակույթի երկրպագուների (ներառյալ անիմեի և մանգայի սիրահարների) կողմից տարբեր երկրներում: Օրինակ, «կավայի» բառը անգլերեն լեզվով փոփ մշակույթի հիմնական մասն է կազմում, հայտնվելով, օրինակ, Գվեն Ստեֆանիի «Harajuku Girls» տեսահոլովակում և Հյուստոնի (ԱՄՆ) Ռայսի համալսարանի ուսանողների և շրջանավարտների կողմից կազմված նեոլոգիզմների ցանկում: Ռուսախոս շրջանակներում «կավայի» ճապոնիզմը դարձել է «կավայ» նեոլոգիզմի նախածնողը, որն ավելի հեշտ է փոփոխության ենթարկվում (օրինակ՝ «кавайный», «кавайность», «о кавае»):

Սեբաստիան Մասուդան, ով DOKIDOKI-ի 6%-ի սեփականատերն է և «կավայի»-ի համաշխարհային ազդեցության կողմնակից, իր խանութների և արվեստի գործերի միջոցով այն Հարաձյուկայից բերում է արևմտյան շուկաներ: Այդ ճապոնացի դիզայների հիմնական գաղափարն այն է, որ «կավայի»-ն իրականում փրկում է աշխարհը[37]: Համաշխարհային շուկաներում և տարբեր մշակույթներում ազդեցությունը ձեռք է բերվում «կավայի»-ն ժամանակակից արվեստի, աուդիո, տեսողական և գրավոր լրատվամիջոցների, ինչպես նաև ճապոնացի երիտասարդների, մասնավորապես՝ դպրոցական աղջիկների նորաձևության միտումների ներկայացնելու միջոցով[38]:

Ճապոնական «կավայի»-ն, կարծես, ուշադրության և ժողովրդականության է արժանանում մշակութային ապրանքների և «սիրուն» սպառողական ապրանքների ստեղծման հետ իր կապի շնորհիվ: Այդ մտածողությունը գերիշխել է համաշխարհային շուկայում՝ հանգեցնելով «կավայ»-ի բազմաթիվ ադապտացիաների և մեկնաբանությունների այլ մշակույթներում[39]:

Ճապոնական երիտասարդական նորաձևության և «կավայի» մշակույթի տարածումը սովորաբար կապված է արևմտյան հասարակության և Ճապոնիայից «կավայի» էսթետիկայի փոխառած դիզայներների կողմից սահմանված միտումների հետ[38]։ Չինաստանի, Հարավային Կորեայի և Սինգապուրի՝ որպես Ասիայի տնտեսական կենտրոնների հայտնվելու հետ մեկտեղ, «կավայի» արտադրանքը և դրա հայտնիությունը տեղափոխվել են Արևելք։ Ասիական այդ շուկաներում «կավայի» հայեցակարգը ստանում է տարբեր ձևեր և ոճեր՝ կախված թիրախային լսարանից։

EVA Air Airbus A330-ը Hello Kitty զարդարանքով

Թայվանական մշակույթը, մասնավորապես կառավարությունը, «կավայի» էսթետիկան բարձրացրել է հանրային գիտակցության նոր մակարդակի: A-Bian տիկնիկի ներմուծումը դիտվել է որպես խորհրդանշական զարգացում՝ հայտնիությունը խթանելու և թայվանցի ժողովրդի համար կոլեկտիվ երևակայություն և ազգային ինքնություն ստեղծելուն նպաստելու համար: A-Bian տիկնիկները հայտնի անձանց և քաղաքական գործիչների «կավայի» տեսքով կերպարներ են, որոնք օգտագործվում են որպես ինքնագովազդի և պոտենցիալ ձայներ ներգրավելու միջոց[40]: A-Bian տիկնիկի ստեղծումը թույլ է տվել Թայվանի նախագահ Չեն Շույբիանի աշխատակազմին ստեղծել նոր մշակույթ, որտեղ քաղաքական գործչի «կավայի» կերպարը կարող է օգտագործվել ընտրություններում աջակցություն մոբիլիզացնելու և ձայներ շահելու համար[41]:

Ճապոնական «կավայի» փոփ մշակույթը ազդեցություն է ունեցել Սինգապուրի երիտասարդության վրա: Ճապոնական փոփ մշակույթի համաշխարհային արտահանումը սկսվել է 1980-ականների կեսերին, երբ Ճապոնիան դարձել է աշխարհի առաջատար տնտեսական տերություններից մեկը: «Կավայի»-ն մի քանի մանկական հեռուստաշոուներից վերածվել է համացանցային սենսացիայի[42]: Ճապոնական լրատվամիջոցները Սինգապուրում այնքան լայնորեն են սպառվում, որ երիտասարդներն ավելի հակված են ընդօրինակել իրենց ճապոնացի կուռքերի նորաձևությունը, սովորել ճապոներեն և գնել ճապոնանակ ուղղվածության ապրանքներ[43]:

Ասիական երկրները (Չինաստան, Հոնկոնգ, Հարավային Կորեա և Թաիլանդ) կամ արտադրում են «կավայի» ապրանքներ միջազգային սպառման համար, կամ ունեն կայքեր, որոնք սպասարկում են «կավայի» մշակույթը՝ որպես իրենց երկրի երիտասարդական մշակույթի մաս: «Կավայի»-ն ձեռք է բերել իր սեփական կյանքը՝ ստեղծելով «կավայի» կայքեր, «կավայի» տնային էջեր, «կավայի» բրաուզերի թեմաներ և, ի վերջո, «կավայի» սոցիալական ցանցերի էջեր: Մինչդեռ Ճապոնիան «կավայի»-ի հետ կապված բոլոր բաների աղբյուրն է, աշխարհի արվեստագետներն ու ընկերությունները ընդօրինակում են «կավայի» էսթետիկան ու մշակույթը[44]:

Ժամանակի ընթացքում «կավայի» բառի իմաստը ընդլայնվել է, համացանցի շնորհիվ «կավայի»-ն դարձել է ավելի տարածված, և ի հայտ են եկել «կավայի» շարժումներ[44]:

«Կավայի» հասկացությունն ու էսթետիկան ձեռք են բերել համաշխարհային հայտնիություն: Ճապոնական «կավայի» էսթետիկայի լայն հայտնիությունը հաճախ վերագրվում է դրա մշակութային բնույթին: Էկզոտիկայի և ազգային բրենդավորման վերացումը նպաստել է, որ «կավայի»-ն հասնի լայն լսարանի և յուրաքանչյուր մշակույթի, դասի և գենդերային խմբի[45]: «Կավայի»-ի բնութագրերը այն դարձրել են համաշխարհային հիթ՝ Ճապոնիայի իմիջը ամբողջ աշխարհում խիստ և լուրջ քարերի այգուց տեղափոխելով «սիրունության պաշտամունքի»[46]:

2014 թվականին Մեծ Բրիտանիայում Collins անգլերեն լեզվի բառարանը[en] իր վերջին հրատարակության մեջ ներկայացրել է «kawaii» բառը՝ այն սահմանելով որպես «ճապոնական գեղարվեստական և մշակութային ոճ, որը շեշտում է գրավչության որակը՝ վառ գույների և մանկական պատկերների միջոցով»[47]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Неверов С.В., Попов К.А., Сыромятников Н.А. и др. каваий // Большой японско-русский словарь / под редакцией Н. И. Конрада. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 1. — С. 299. — 808 с. 26 000 экз.
  2. Зарубин С.Ф., Рожецкин А.М. Большой русско-японский словарь. — М.: Живой язык, 1998. — С. 338. — 896 с. 1550 экз. ISBN 5-8033-0004-7
  3. «可愛い(かわいい) — 語源由来辞典». Արխիվացված օրիգինալից 2014-07-09-ին. Վերցված է 2015-06-07-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 10 (օգնություն)
  4. The Japanese Self in Cultural Logic Արխիվացված 2016-04-27 Wayback Machine, by Takei Sugiyama Libre, c. 2004 University of Hawaii Press, 0-8248-2840-2, p. 86.
  5. «What is kawaii — and why did the world fall for the 'cult of cute'?». Արխիվացված օրիգինալից 2017-11-08-ին. Վերցված է 2020-07-04-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 15 (օգնություն)
  6. «kawaii Արխիվացված 2011-11-28 Wayback Machine», Oxford Dictionaries Online.
  7. かわいい — kawaii — 可愛い — cute Japanesefile. Accessed May 7, 2011 from http://japanesefile.com/Adjectives/kawaii_3.html Արխիվացված 2011-08-18 Wayback Machine
  8. Kim, T. Beautiful is an Adjective. Accessed May 7, 2011, from http://www.guidetojapanese.org/adjectives.html Արխիվացված 2011-09-28 Wayback Machine
  9. Álvarez, Jesús Carlos y Toru Katsuta. Español-Japonés Japonés-Español. Segunda edición. 2005. Barcelona. Editorial Juventud.
  10. Diana Lee, «Inside Look at Japanese Cute Culture Արխիվացված 2005-10-25 Wayback Machine» (September 1, 2005).
  11. Richie, Garner S. 54
  12. Okazaki, Manami and Johnson, Geoff (2013). Kawaii!: Japan’s Culture of Cute. Prestel, p. 8.
  13. Marcus, Aaron, 1943 (2017-10-30). Cuteness engineering : designing adorable products and services. ISBN 9783319619613. OCLC 1008977081.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Sun Jung (2010-11-01). Korean Masculinities and Transcultural Consumption: Yonsama, Rain, Oldboy, K-Pop Idols. Hong Kong University Press. էջ 165. ISBN 978-988-8028-66-5. «Источник». Արխիվացված օրիգինալից 2020-09-28. Վերցված է 2020-06-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  15. Christian Utz; Frederick Lau (2013). Vocal Music and Contemporary Identities: Unlimited Voices in East Asia and the West. Routledge. էջ 279. ISBN 978-0-415-50224-5. «Источник». Արխիվացված օրիգինալից 2020-09-18. Վերցված է 2020-06-20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  16. Korean Aegyo: The Seven Levels(անգլ.) // 90 Day Korean. — 2015.
  17. Puzar, Aljosa; Hong, Yewon (2018). «Korean Cuties: Understanding Performed Winsomeness (Aegyo) in South Korea». The Asia Pacific Journal of Anthropology. 19 (4): 333–349. doi:10.1080/14442213.2018.1477826.
  18. 三省堂. «可愛い» (ճապոներեն). 大辞林. Արխիվացված օրիգինալից 2013-11-04-ին. Վերցված է 2013-12-28-ին.
  19. 1 2 Jim Breen.The EDICT Dictionary File Արխիվացված է Հուլիս 28, 2017 Wayback Machine-ի միջոցով:.
  20. «Японско-русский электронный словарь Warodai». warodai.ru. Արխիվացված օրիգինալից 2021-04-17-ին. Վերցված է 2021-04-25-ին.
  21. Heisig, James W. Kanji para recordar II. 2004. Barcelona. Editorial Herder.
  22. 1 2 Kawaii, ¿cuál es su significado profundo? Արխիվացված է Նոյեմբեր 2, 2020 Wayback Machine-ի միջոցով: Nipponia. Nº 40. 15 de marzo de 2007. ISSN 13431226.
  23. Иванов Б. А. Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2001. — С. 206. — 396 с. — ISBN ISBN 5-901631-01-3
  24. 1 2 Los inicios del fenómeno kawaii. Արխիվացված է Նոյեմբեր 1, 2020 Wayback Machine-ի միջոցով: Nipponia. Nº 40. 15 de marzo de 2007. ISSN 13431226.
  25. 1 2 Creatividad kawaii — Los fans deciden la imagen de Hello Kitty. Արխիվացված է Հուլիս 4, 2020 Wayback Machine-ի միջոցով: Nipponia. Nº 40. 15 de marzo de 2007. ISSN 13431226.
  26. Los frikis y lo kawaii. Արխիվացված է Հուլիս 4, 2020 Wayback Machine-ի միջոցով: Nipponia. Nº 40. 15 de marzo de 2007. ISSN 13431226.
  27. Lent, 1999, էջ 93
  28. «単管バリケード». 施工の神様(公式ウェブサイト). C4株式会社. Արխիվացված օրիգինալից 2020-07-04-ին. Վերցված է 2019-09-26-ին.
  29. «街の工事現場で見かける "アレ" がカプセルトイになった! ポール2本を繋げて設置して遊ぶことができますよ». Pouch. youpouch. 2019-02-15. Արխիվացված օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-09-26-ին.
  30. «工事現場のかわいくて頼りになる"アニマルガード"って知ってる? 好きすぎて本社訪問してきた». イーアイデム(公式ウェブサイト). 株式会社アイデム. 2016-02-05. Արխիվացված օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-09-26-ին. «もともと、人や車の侵入を防ぐ保安用品には、"単管バリケード"しかありませんでした。(...略...)アニマルガードは、2006年に北海道旭川市の仕事を請けた際、行楽で旭川を訪れた方に『なんか工事ばっかりの街だったな…』というイメージだけでなく、『工事はしてたけども旭山動物園に行ったぞ!』という気分になってくれるように作られました。(...略...)その時に誕生したのが、サルガードです。(...略...)ありがたいことに大変好評で、旭川発祥のサルガードは全国的に使われることになりました。そして、第2弾として作られたのがカエルガードになります。»
  31. «アニマルバリケード». Qualia (公式ウェブサイト). 株式会社Qualia(クオリア). Արխիվացված օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-09-26-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  32. Anne Cooper-Chen, Miiko Kodama: Mass communication in Japan Wiley-Blackwell, 1997 ISBN 0-8138-2710-8 S. 92
  33. ¿Hasta qué punto es mono lo kawaii? — Otra clave para la armonía. Արխիվացված է Հուլիս 4, 2020 Wayback Machine-ի միջոցով: Nipponia. Nº 40. 15 de marzo de 2007. ISSN 13431226.
  34. 1 2 3 Yuri Kageyama. «Cuteness a hot-selling commodity in Japan.» Associated Press. 14 de junio de 2006. Արխիվացված է Մայիս 4, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  35. Japón ¿un país «mono»? Արխիվացված է Հուլիս 4, 2020 Wayback Machine-ի միջոցով: Nipponia. Nº 40. 15 de marzo de 2007. ISSN 13431226.
  36. ¿Hasta qué punto es mono lo kawaii? — La educación infantil en un Japón obsesionado por lo kawaii. Արխիվացված է Նոյեմբեր 2, 2020 Wayback Machine-ի միջոցով: Nipponia. Nº 40. 15 de marzo de 2007. ISSN 13431226.
  37. (Kataoka, 2010)
  38. 1 2 Tadao, T. (n.d). «Dissemination of Japanese Young Fashion and Culture to the World-Enjoyable Japanese Cute (Kawaii) Fashions Spreading to the World and its Meaning». Sen-I Gakkaishi, 66(7), pp. 223—226. Retrieved from: http://search.ebscohost.com/ Արխիվացված 2011-12-02 Wayback Machine
  39. Brown, J. (2011). Re-framing «Kawaii»: Interrogating Global Anxieties Surrounding the Aesthetic of 'Cute' in Japanese Art and Consumer Products. International Journal of the Image, 1(2), 1. Retrieved from: http://search.ebscohost.com/ Արխիվացված 2011-12-02 Wayback Machine
  40. [1]A-Bian Family. http://www.akibo.com.tw/home/gallery/mark/03.htm Արխիվացված 2012-04-26 Wayback Machine
  41. Chuang, Y. C. (2011, September). «Kawaii in Taiwan politics». International Journal of Asia-Pacific Studies, 7(3). 1-16. Retrieved from here Արխիվացված 2019-05-15 Wayback Machine
  42. [2]All things Kawaii. http://www.allthingskawaii.net/links/ Արխիվացված 2011-11-26 Wayback Machine
  43. Hao, X., Teh, L.L. (2004). «The impact of japanese popular culture on the Singaporean youth». Keio Communication Review, 24. 17-32. Retrieved from: http://www.mediacom.keio.ac.jp/publication/pdf2004/review26/3.pdf Արխիվացված 2012-04-26 Wayback Machine
  44. 1 2 Rutledge, B. (2010, October). I love kawaii. Ibuki Magazine. 1-2. Retrieved from: http://ibukimagazine.com/lifestyle-/other-trends/212-i-love-kawaii Արխիվացված 2012-01-31 Wayback Machine
  45. Shearin, M. (2011, October). Triumph of kawaii. William & Mary ideation. Retrieved from: http://www.wm.edu/research/ideation/ideation-stories-for-borrowing/2011/triumph-of-kawaii5221.php Արխիվացված 2012-01-31 Wayback Machine
  46. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2006-06-22-ին. Վերցված է 2020-07-04-ին.
  47. «Kawaii culture in the UK: Japan's trend for cute». BBC News. 2014-10-24. Արխիվացված օրիգինալից 2014-10-27-ին. Վերցված է 2014-10-26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավայի» հոդվածին։