Կավալուչչի
Կավալուչչի, իտալական Սուրբ Ծննդյան թխվածքաբլիթ, որը պատրաստվում է անիսոնով, ընկույզով, շաքարված մրգերով, գինձով և ալյուրով։ Դրանք ծագում են Սիենայից, իսկ անվանումը մոտավորապես թարգմանվում է որպես «փոքրիկ ձիեր»[1]: Նուրբ թխվածքաբլիթները նման են սովորական թխվածքաբլիթի կամ բիսկվիթի և սովորաբար խմորի մեջ օգտագործվում է տոսկանական միլեֆիորի մեղրը՝ որպես կարևոր բաղադրիչ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թխվածքաբլիթները սկզբնապես դրոշմված էին ձիու պատկերով (cavalli իտալերենում նշանակում է «ձիեր»)[2]: Սա թխվածքաբլիթի տեսակ է, որի պատմությունը հասնում է մինչև Լորենցո Մեդիչիի (1449-1492 թվականներ) կառավարման ժամանակաշրջան, երբ այն կոչվում էր «biriquocoli»[3]:
Անվան ծագման հետ կապված կան բազմաթիվ վարկածներ։ Ըստ ամենատարածված պատմության՝ կավալուչչին մատուցվում էր ձիավոր ճանապարհորդներին՝ որպես սնունդ երկար ճանապարհորդությունների համար[3]։ Մեկ այլ ենթադրության համաձայն՝ փոստատարները, ովքեր երկար տարածություններ էին անցնում՝ փոստ հասցնելու համար, պարբերաբար ուտում էին այս թխվածքաբլիթները[1]։ Ենթադրվում է նաև, որ այս քաղցրավենիքը սովորական նախուտեստ էր այն ծառաների համար, ովքեր աշխատում էին Սիենայի հարուստ իտալացի ազնվականների ձիանոցներում։ Սիենան հայտնի էր իր ձիարշավներով։
Մատուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թխվածքաբլիթը հաճախ մատուցվում է քաղցր դեսերտային գինիների հետ, ինչպիսին է Վին Սանտոն, և ուտելուց առաջ թաթախվում է գինու մեջ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Cavallucci». ifood.tv. Արխիվացված է օրիգինալից 2022-03-19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Esposito, Mary Ann. «Horsemen's Cookies». Ciao Italia. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
- 1 2 3 «Christmas cakes and sweets in Tuscany». Turismo in Toscana. Regione Toscana. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cavallucci (o morsetti) di Siena Retrieved 26 April 2013
- Cavallucci: Local Recipe in Tuscany, Italy Retrieved 26 April 2013