Կաստորիայի բյուզանդական թանգարան
Կաստորիայի բյուզանդական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կաստորիա |
Հասցե | Πλατεία Δεξαμενής, Καστοριά |
Հիմնադրված է | 1989[1] |
Կայք | bmk.gr(հուն.)(անգլ.) |
![]() | |
![]() |
Կաստորիայի բյուզանդական թանգարան (հուն․՝ Βυζαντινό Μουσείο Καστοριάς), թանգարան հունական Կաստորիա քաղաքում, գտնվում է Արևմտյան Մակեդոնիայում: Գործում է մշակույթի նախարարության ներքո:
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում պահվում են Բյուզանդիայի ամենահարուստ հավաքածուներից մեկը և Հունաստանի հետբյուզանդական սրբապատկերները:
Թանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է բյուզանդական սրբապատկերներ և Կաստորիայի հետբյուզանդական տաճարներ, մերձակա Դիոկլտիանոպոլիսի որմնանկարներ ու խճանկարներ, նախաքրիստոնեական տարիներից մինչև oսմանյան շրջանը եղած ճարտարապետական տարրեր, եկեղեցական մասունքներ ու փայտե փորագրություններ, տարբեր ժամանակաշրջանների հնագիտական գտածոներ[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստորիայի տարածաշրջանում կան շուրջ 80 բյուզանդական և հետբյուզանդական եկեղեցիներ, որոնցից 26-ը կառուցվել են անմիջապես բյուզանդական շրջանում: Տաճարներում որմնանկարների տարածքը գերազանցում է 3 հազար քառակուսի մետրը: Բավականին մեծ են փայտե փորագրությունների ծավալը և սրբապատկերների քանակը: Սրբապատկերները ընդգրկում են բյուզանդական արվեստի զարգացման բոլոր ժամանակաշրջանները և վկայում են բյուզանդական արվեստի յուրաքանչյուր դպրոցի և առանձին սրբապատկերագրի ազդեցությունների և ոճերի մասին: Այս սրբապատկերներն ու փայտե քանդակները վերապրել են Բյուզանդական կայսրության անհանգիստ ժամանակաշրջանները, հյուսիսային ժողովուրդների արշավանքները, օսմանյան լուծը, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ազգային հակամարտությունների և պատերազմների տարիները[3]: Կաստորիայի շրջանի տաճարներում և թանգարաններում պահվում են մոտ 1500 սրբապատկերներ: Կաստորիայի սրբապատկերները հիմնականում կրում են Մակեդոնիայի և Կրետեի պատկերագրման դպրոցների ազդեցությունը[4]: Թանգարանի ստեղծումն անհրաժեշտություն էր, քանի որ այն հնարավորություն կտար ի մի բերելու Կաստորիայի և տարածաշրջանի բյուզանդական և միջնադարյան շենքերի արվեստի և ճարտարապետության տարրերը: Բյուզանդական և հետբյուզանդական տաճարներից շատերը (հատկապես օսմանյան ժամանակաշրջանի) գուցե չափերով փոքր էին և ներքին հարդարմամբ համեստ, բայց հարուստ էին որմնանկարներով և սրբապատկերներով:
Հատկապես Կաստորիա քաղաքի տաճարները կառուցվել են հարուստ բնակիչների պալատների բակերում և կրել են նրանց տերերի անունները, անուններ, որոնք պահպանվել են մինչ օրս, և որոնցով անավանակոչվում են նաև քաղաքի թաղամասերը[5]: Այժմ թանգարանում պահվում է 550 սրբապատկեր:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Γ., Βυζαντινό Μουσείο Καστοριάς, Αθήνα 1996
- Τσιγαρίδας Ε.Ν.Τ., Βυζαντινό Μουσείο Καστοριάς: βυζαντινές και μεταβυζαντινές εικόνες, Αθήνα
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.bmk.gr/%ce%bc%ce%bf%cf%85%cf%83%ce%b5%ce%af%ce%bf/%ce%b9%cf%83%cf%84%ce%bf%cf%81%ce%b9%ce%ba%cf%8c/
- ↑ Ιστοσ. Υπουργείο Πολιτισμού-Οδυσσεύς, Βυζαντινό Μουσείο Καστοριάς
- ↑ Επιμ. Νίκος Δόικος, Γιάννης Σίσιου, Καστοριανά μνημεία — Μακεδονική κληρονομιά, Καταγραφή των βυζαντινών, μεταβυζαντινών και νεωτέρων εκκλησιαστικών και λαϊκών μνημείων της Καστοριάς, Φωτ. Δημήτρης Τσουρτσούλας, εκδ. Χρωμογραφή, 1995, σ.15
- ↑ Επιμ. Νίκος Δόικος, Γιάννης Σίσιου, Καστοριανά μνημεία — Μακεδονική κληρονομιά, Καταγραφή των βυζαντινών, μεταβυζαντινών και νεωτέρων εκκλησιαστικών και λαϊκών μνημείων της Καστοριάς, Φωτ. Δημήτρης Τσουρτσούλας, εκδ. Χρωμογραφή, 1995, σ. 11
- ↑ Εφημ. Καθημερινή, Καστοριά: Η βυζαντινή και μεταβυζαντινή πόλη Archived 2012-11-13 at the Wayback Machine., Περιοδική έκδοση 7 ημέρες, [Αφιέρωμα], Ευγενία Δρακοπούλου, Επιμ. Κωστής Λιόντης, 03/12/1995, σ. 2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ιστοσ. Υπουργείο Πολιτισμού-Οδυσσεύς, Βυζαντινό Μουσείο Καστοριάς