Կաստեքսի կառավարություն

Կաստեքսի կառավարություն, Ֆրանսիայի քառասուներկրորդ կառավարությունը հինգերորդ Հանրապետության օրոք, որը 2020 թվականի հուլիսի 6-ին ձևավորվել է Ժան Կաստեքսի նախագահությամբ, որը նշանակվել է վարչապետ 2020 թվականի հուլիսի 3-ին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունիսի 28-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որը մարտից հետաձգվել էր COVID-19 համաճարակի պատճառով։ Հավրում ընտրողների 58,83%-ը քվեարկել է գործող վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորած ցուցակի օգտին[1]։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հուլիսի 3-ին Ֆիլիպը հրաժարական է տվել՝ նախընտրելով վերադառնալ Հավրի քաղաքապետի իր նախկին պաշտոնին, և նույն օրը նախագահ Մակրոնը Ժան Կաստեքսին նշանակել է նոր վարչապետ[2]։
Շաբաթ և կիրակի օրերին՝ հուլիսի 4-ին և 5-ին, Ֆիլիպի և Կաստեքսի միջև բանակցությունները շարունակվել են։ Journal du Dimanche-ին տված հարցազրույցում վերջինս նշել է իր չափանիշները կաբինետի ապագա անդամներին ընտրելու համար. "être capable, d’où qu’on vienne, d’entrer en action tout de suite " (պետք է կարողանան անմիջապես գործի անցնել՝ անկախ նրանից, թե որտեղից են գալիս), " Nous avons besoin de personnalités fortes pour agir vite et être à la hauteur " (Մեզ անհրաժեշտ են ուժեղ անհատականություններ՝ արագ գործելու և գագաթնակետին հասնելու համար)[3]։
Հուլիսի 6-ի երեկոյան նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը պաշտոնապես հայտարարել է 32 հոգուց բաղկացած ձևավորված կառավարության կազմը (վարչապետից բացի՝ 16 նախարար, 14 նախարար-պատվիրակ և 1 պետքարտուղար), որում ընդգրկված էին «Առաջ, Հանրապետություն» կուսակցության, Դեմոկրատական շարժման, «Առաջընթացի տարածքի», «Գործողություն» կուսակցության և «Ռադիկալ շարժման» ներկայացուցիչները[4]։ Կաբինետի առանձնահատկություններից մեկը Ծովային նախարարության վերականգնումն էր, որը վերացվել էր 1991 թվականին[5]։
Հուլիսի 26-ին կաբինետի ձևավորումն ավարտվել է տասնմեկ պետական քարտուղարների նշանակմամբ, որոնցից հինգը Ֆիլիպի կառավարության մաս էին կազմում[6]։
Կազմի փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի դեկտեմբերի 8-ին փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով նախարար Ալեն Գրիզեյը հրաժարական է տվել, քանի որ Փարիզի ուղղիչ դատարանը նրան դատապարտել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ «անավարտ կամ կեղծ եկամտի հայտարարագիր» ներկայացնելու մեղադրանքով։ Նրան փոխարինել է զբոսաշրջության, Ֆրանսիայի արտասահմանյան գործերի և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, որը, նախկին պարտականություններից բացի, ստանձնել է Գրիզեյի գործառույթները, բայց այժմ՝ որպես նախարար-պատվիրակ[7]։
2022 թվականի մարտի 5-ին տարածքային զարգացման նախարար Ժակլին Գուրոն հրաժարական է տվել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում նշանակվելու կապակցությամբ և նրան փոխարինել է պետքարտուղար Ժոել Ժիրոն։ Միևնույն ժամանակ, առաջնահերթ կրթության պետքարտուղար Նատալի Էլման հրաժարական է տվել ոտնձգությունների մեղադրանքների պատճառով[8]։
Կառավարության կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարչապետ` Ժան Կաստեքս
- Խորհրդարանի և քաղաքացիական հասարակության հետ կապերի նախարար-պատվիրակ` Մարկ Ֆենո
- Սեռական հավասարության, բազմազանության և հավասար հնարավորությունների նախարար-պատվիրակ՝ Էլիզաբեթ Մորենո
- Պետական քարտուղար, կառավարության խոսնակ՝ Գաբրիել Աթթալ
- Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով պետքարտուղար՝ Սոֆի Կլյուզել
- Եվրոպայի և արտաքին գործերի նախարար՝ Ժան-Իվ Դրիան
- Ֆրանսիայի արտաքին առևտրի և գրավչության հարցերով նախարար-պատվիրակ՝ Ֆրանկ Ռիստեր
- Զբոսաշրջության, արտասահմանում Ֆրանսիայի և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար-պատվիրակ՝ Ժան-Բատիստ Լեմուան (2021 թվականի դեկտեմբերի 8-ից)
- Զբոսաշրջության, Ֆրանսիայի արտասահմանյան գործունության և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար՝ Ժան-Բատիստ Լեմուան (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 8-ը)
- Եվրոպական հարցերով պետքարտուղար՝ Կլեման Բոն
- Շրջակա միջավայրի նախարար՝ Բարբարա Պոմպիլի
- Բնակարանային հարցերով նախարարի պատվիրակ` Էմանուել Վարգո
- Տրանսպորտի նախարարի պատվիրակ՝ Ժան-Բատիստ Ջեբարի
- Կենսաբազմազանության հարցերով պետական քարտուղար՝ Բերենջեր Աբբա
- Ազգային կրթության, երիտասարդության և սպորտի նախարար՝ Ժան-Միշել Բլանկե
- Սպորտի նախարարի պատվիրակ՝ Ռոքսանա Մարասինեանու
- Առաջնահերթ կրթության հարցերով պետքարտուղար` Նատալի Էլմա (մինչև 2022 թվականի մարտի 5-ը)
- Երիտասարդության և զբաղվածության հարցերով պետքարտուղար՝ Սառա Էլ Էյրի
- Էկոնոմիկայի, ֆինանսների և վերականգնման նախարար՝ Բրունո լը Մեր
- Հանրային հաշիվների գծով նախարարի պատվիրակ` Օլիվյե Դյուսո
- Արդյունաբերության նախարարի պատվիրակ՝ Ագնես Պանիե-Ռունաշե
- Փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով նախարար-պատվիրակ՝ Ժան-Բատիստ Լեմուան (2021 թվականի դեկտեմբերի 8-ից), Ալեն Գրիզեյ (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 8-ը)
- Թվային փոխակերպման և էլեկտրոնային հաղորդակցության հարցերով պետքարտուղար` Սեդրիկ Օ
- Սոցիալական, համերաշխության և պատասխանատու տնտեսության պետքարտուղար` Օլիվիա Գրեգուար
- Զինված ուժերի նախարար՝ Ֆլորանս Պարլի
- Հիշատակի և վետերանների հարցերով նախարարի պատվիրակ՝ Ժնևիվ Դարյեսեկ
- Ներքին գործերի նախարար՝ Ջերալդ Դարմանին
- Քաղաքացիության հարցերով նախարարի պատվիրակ՝ Մառլեն Շյապպա
- Աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման նախարար՝ Էլիզաբեթ Բորն
- Ինտեգրման հարցերով նախարարի պատվիրակ` Բրիջիթ Կլինկեր
- Կենսաթոշակների և աշխատանքային առողջության հարցերով պետական քարտուղար` Լորան Պիետրաշևսկի
- Տարածքային համախմբվածության և տեղական իշխանությունների հետ հարաբերությունների նախարար՝ Ժոել Ժիրո (2022 թվականի մարտի 5-ից), Ժակլին Գուրո (մինչև 2022 թվականի մարտի 5-ը)
- Քաղաքների հարցերով նախարար-պատվիրակ՝ Նադյա Աի
- Թվային փոխակերպման և էլեկտրոնային հաղորդակցության հարցերով պետքարտուղար` Սեդրիկ Օ
- Գյուղական հարցերով պետքարտուղար՝ Ժոել Ժիրո (մինչև 2022 թվականի մարտի 5-ը)
- Կնիքների պահապան և արդարադատության նախարար՝ Էրիկ Դյուպոն-Մորետի
- Մշակույթի նախարար՝ Ռոզելին Բաչելոտ
- Արտասահմանյան տարածքների նախարար՝ Սեբաստիան Լեկորնյու
- Համերաշխության և առողջապահության նախարար՝ Օլիվիե Վերան
- Ավագ քաղաքացիների ինքնավարության հարցերով նախարարի պատվիրակ` Բրիժիտ Բուրգինյոն
- Երեխաների և ընտանիքների հարցերով պետքարտուղար՝ Ադրիան Թեյք
- Ֆրանսիայի ծովի նախարար՝ Անիկ Ժիրարդեն
- Բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարության նախարար՝ Ֆրեդերիկ Վիդալ
- Գյուղատնտեսության և պարենի նախարար՝ Ժուլիեն Դենորմանդի
- Վերակազմակերպման և քաղաքացիական ծառայության նախարար՝ Ամելի դե Մոնշալեն
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որի ժամանակ ընտրողների 53,26%-ը՝ 85,64% մասնակցությամբ, քվեարկել է տարածքը Ֆրանսիայի իրավասության ներքո պահելու օգտին (2018 թվականին նմանատիպ հանրաքվեում քվեարկել էր նաև 56,67%-ը)[9]։
Հոկտեմբերի 23-ին՝ Սամուել Փաթիի սպանությունից մեկ շաբաթ անց, Կաստեքսը հայտարարել է առցանց ռեսուրսներում անօրինական բովանդակության ժամանակին հայտնաբերման համար PHAROS հարթակի օգտագործման ինտենսիվությունն ու արդյունավետությունը բարձրացնելու անհետաձգելի միջոցառումների ընդունման, ինչպես նաև Փարիզի դատախազության կազմում հատուկ ստորաբաժանման ստեղծման և մինչև դեկտեմբերի 9-ը պետական պաշտոնյաներին բանավոր կամ նրանց վարքագծով սպառնացողներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ օրինագծի պատրաստման մասին[10]։
Հոկտեմբերի 29-ին՝ Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, տեղի է ունեցել Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Ներքին գործերի նախարար Դարմանինը հայտարարել է Նիս լրացուցիչ 120 ոստիկան ուղարկելու և մինչև նոյեմբերի 2-ը պահեստազորից երեքուկես հազար ժանդարմների զորահավաքի մասին։ Դեպքի վայր ժամանած նախագահ Մակրոնը նաև հայտարարել է փողոցներում պարեկություն իրականացնող «Սենտինել» գործողությանը մասնակցող զորքերի թվաքանակը 3000-ից 7000-ի հասցնելու մասին (պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին նույն օրը՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարել է քաղաքներ լրացուցիչ զորքերի տեղափոխման մեկնարկի մասին)[11]։
Նոյեմբերի 10-ին Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել COVID-19 համաճարակի դեմ պայքարում անանուն պաշտոնյաների գործողությունների վերաբերյալ՝ հետևյալ մեղադրանքներով՝ «վտանգի դեմ պայքարից դիտավորյալ ինքնաբացարկ», «ուրիշների կյանքը վտանգի ենթարկել», «սպանություն և առողջությանը վնաս հասցնել»[12]։
Դեկտեմբերի 9-ին՝ եկեղեցու և պետության բաժանման մասին 1905 թվականի օրենքի տարեդարձին, կառավարության նիստում ներկայացվել է «հանրապետական սկզբունքների ամրապնդման մասին» օրինագիծ, որը նախատեսված էր դավանանքային և էթնիկական հիմքերով այլընտրանքային սոցիալական կառուցվածքների ի հայտ գալը կանխելու համար։ Առաջարկվող միջոցառումները ներառում են՝ կրոնական միավորումների գործունեության և ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության սահմանում, անձնական տվյալների տարածման միջոցով «կյանքին սպառնալիք ստեղծելու» հայեցակարգի ներդրում, պետական ծառայողներին իրենց պարտականությունները կատարելիս էթնիկ կամ կրոնական պատկանելության նշաններ կրելու արգելում, տնային ուսուցման արգելում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է երեխայի առողջության համար, խստացնել միջոցառումները ինտերնետում ատելության քարոզչության դեմ և արգելել բժիշկներին տրամադրել «կուսության վկայականներ» (այդ արգելքը խախտելու համար նախատեսված է մինչև մեկ տարի ազատազրկում և 15․000 եվրո տուգանք)[13]։
Պայքար COVID-19 համաճարակի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի օգոստոսի 27-ին, COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի նոր աճի պայմաններում և այդ տարվա գարնանը ներդրված ծայրահեղ ինքնամեկուսացման միջոցառումներից խուսափելու համար, Փարիզում և հարակից երեք բաժանմունքներում պարտադիր է դարձել բժշկական դիմակ կրելը հասարակական վայրերում՝ ոչ միայն փակ տարածքներում, այլև փողոցում[14]։
2020 թվականի սեպտեմբերի 11-ին Կաստեքսը հայտարարել է համաճարակային իրավիճակի վատթարացմանը ի պատասխան կառավարության ձեռնարկած նոր միջոցառումների մասին (մեկ օրում հայտնաբերվել է 9843 վարակ): COVID-19-ի վերաբերյալ գիտական խորհրդի առաջարկությամբ կասկածելի դեպքերի համար կարանտինային ժամկետը յոթ օրով կրճատելու հետ մեկտեղ, սեպտեմբերի 14-ից Մարսելում, Բորդոյում և Գվադելուպայում, որտեղ իրավիճակը վատթարացել է, սանիտարական միջոցառումները կխստացվէին, իսկ լրացուցիչ միջոցառումներ էին նախատեսվում «կարմիր գոտիներ» դասակարգված 42 դեպարտամենտներում։ Թեստավորման ընթացակարգը պարզեցվում և արագացվում է, սակայն առաջնահերթությունը պետք է տրվեր երեք կատեգորիայի՝ հիվանդության ակնհայտ ախտանիշներ ունեցող անձանց, նրանց հետ շփված անձանց և բժշկական անձնակազմի անդամներին։ Այդ պահին դեռևս չկար գարնանը կիրառված խիստ ինքնամեկուսացման միջոցառումներին վերադառնալու ծրագիր։ Իշխանությունների գործողությունների արդյունավետությունը ցույց տալով՝ Կաստեքսն ասել է, որ Ֆրանսիան շաբաթական մեկ միլիոն կորոնավիրուսի թեստ է անցկացնում՝ այդ ցուցանիշով Եվրոպայում զբաղեցնելով երրորդ տեղը[15]։
Հոկտեմբերի 17-ին, կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով, Իլ դը Ֆրանս շրջանում, ինչպես նաև Լիլի, Գրենոբլի, Լիոնի, Էքս-Մարսելի, Մոնպելյեի, Ռուանի, Թուլուզի և Սենտ-Էտիենի մետրոպոլիտենային տարածքներում ժամը 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն սահմանվել է պարետային ժամ[16]։
Հոկտեմբերի 22-ին Առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում՝ գերատեսչության ղեկավար Օլիվիե Վերանի, ինչպես նաև մշակույթի նախարար Ռոզելին Բաշելոտի և թվային տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղար Սեդրիկ Օ-ի ներկայությամբ, վարչապետ Կաստեքսը հայտարարել է ևս 38 գերատեսչություններում պարետային ժամ մտցնելու մասին, որից հետո խիստ առողջապահական միջոցառումները տարածվել են 46 միլիոն բնակչություն ունեցող 102 գերատեսչություններից ընդհանուր առմամբ 54-ի վրա[17]։
Հոկտեմբերի 28-ին նախագահ Մակրոնը հայտարարել է սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումների վերսկսման մասին՝ հոկտեմբերի 30-ից սկսած չորս շաբաթով ամբողջ երկրում՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի նպատակով, սակայն, ի տարբերություն գարնան, միջնակարգ դպրոցները կշարունակեն գործել[18]։
Նոյեմբերի 12-ին Կատեքսը հայտարարել է համաճարակի դեմ պայքարի սոցիալական հեռավորության ռեժիմը դեկտեմբերի 1-ից առնվազն երկու շաբաթով երկարաձգելու մասին[19]։
Նոյեմբերի 26-ին Կաստեքսը, աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնի, մշակույթի նախարար Ռոզելին Բաշելոյի, առողջապահության նախարար Օլիվիե Վերանի և փոքր ու միջին ձեռնարկությունների նախարար Ալեն Գրիզեյի մասնակցությամբ մամուլի ասուլիսում, մանրամասնեց նախագահ Մակրոնի հայտարարությունը հակահամաճարակային սահմանափակումների աստիճանական վերացման ընթացակարգի վերաբերյալ (մասնավորապես, նոյեմբերի 28-ին կբացվեն բոլոր սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, սակայն որոշակի սոցիալական հեռավորության պահպանման դեպքում. կրոնական հաստատությունների համար մեկ սենյակում միաժամանակ 30-ից ավելի մարդ չհավաքելու պահանջը մնում է մինչև դեկտեմբերի 15-ը. երկու օր՝ դեկտեմբերի 24-ին և 31-ին՝ Սուրբծննդյան և Նոր տարվա նախօրեին, ամբողջությամբ վերացվում է պարետային ժամը)[20]։
2020 թվականի դեկտեմբերի 27-ին Ֆրանսիան, ինչպես մի շարք այլ եվրոպական երկրներ, սկսել է զանգվածային պատվաստման արշավ, այդ թվում՝ տարեցների համար՝ օգտագործելով Pfizer-ի և BioNTech-ի մշակած BNT162b2 պատվաստանյութը[21]։
2021 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարի 8-ին Առողջապահության Գերագույն մարմինը հաստատեց ամերիկյան Moderna ընկերության մշակած COVID-19 պատվաստանյութի օգտագործումը Ֆրանսիայում (առաջին պատվաստանյութը՝ BNT162b2-ը, հաստատվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ին)[22]։
Հունվարի 14-ին Կաստեքսը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի խիստ սանիտարական միջոցառումների շարունակման մասին: Մասնավորապես, հունվարի 16-ից ամբողջ Ֆրանսիայում պարետային ժամը կերկարաձգվեր առնվազն տասնհինգ օրով, բայց միևնույն ժամանակ վարչապետը խնդրել է ձեռնարկատերերին չփակել խանութներն ու այլ սպասարկման հաստատությունները ճաշի ընդմիջումների ժամանակ և կիրակի օրերին՝ մեկ վայրում ավելորդ կուտակումներից խուսափելու համար: Դպրոցները կմնային բաց, բայց պետք է հետևէին խիստ առողջապահական կանոնակարգերին, սահմաններին առողջապահական վերահսկողությունը կխստացվեր, և մինչև հունվարի 18-ը կբացվեր 700 պատվաստման կետ, ընդ որում՝ պատվաստումների համար արդեն դիմել է 6.4 միլիոն ֆրանսիացի[23]։
Հունվարի 29-ին Կատեքսը հայտարարել է առողջապահական նոր միջոցառումների մասին՝ միաժամանակ հրաժարվելով վերադառնալ 2020 թվականի գարնանը ներդրված լիարժեք սոցիալական հեռավորության ռեժիմին։ Մասնավորապես, հունվարի 31-ից Եվրամիության սահմաններից դուրս գտնվող երկրներ մուտք գործելն ու այնտեղից մուտք գործելն ամբողջությամբ արգելված է, բացառությամբ արտակարգ իրավիճակների, ԵՄ երկրներից մուտքը հնարավոր է միայն COVID-19-ի բացասական թեստի դեպքում, Ֆրանսիայի արտասահմանյան տարածքներ մուտք գործելը նույնպես թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, 20,000 քառակուսի մետրից ավելի տարածք ունեցող բոլոր ոչ պարենային առևտրի կենտրոնները փակ էին, Խրախուսվում էին հեռավար աշխատանքի օգտագործումը մեծացնելու միջոցառումները[24]։
Մարտի 18-ին Կաստեքսը հայտարարել է մարտի 19-ի երեկոյան 16 դեպարտամենտներում, այդ թվում՝ Փարիզում և նրա շրջակայքում (Իլ դը Ֆրանս և Օ դը Ֆրանս ամբողջ շրջաններում, ինչպես նաև Ալպ-Մարիտիմ, Սեն-Մարիտիմ և Էր դեպարտամենտներում) չորս շաբաթով լայնածավալ հակահամաճարակային կարանտին սահմանելու մասին[25]։
Մարտի 31-ին նախագահ Մակրոնը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի դեմ պայքարելու նպատակով ամբողջ Ֆրանսիայում կսահմանի սոցիալական հեռավորության լիարժեք ռեժիմ, այդ թվում՝ դպրոցների երեք շաբաթով փակում և գարնանային բոլոր արձակուրդների համախմբում[26]։
Ապրիլի 1-ին Կաստեքսը ելույթ է ունեցել Ազգային ժողովում, որը պետք է հաստատեր Մակրոնի հայտարարած հակահամաճարակային միջոցառումները։ Վարչապետը մանրամասնել և պարզաբանել է հայտարարված ծրագրի որոշակի դրույթներ։ Մասնավորապես, շրջանների միջև տեղաշարժը թույլատրվում էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ դպրոցների փակման պատճառով տանը մնացած և հեռավար աշխատանքի անցնել չկարողացող երեխաների ծնողները կկարողանային իրենց համար կազմակերպել կես դրույքով աշխատանք՝ պարզապես իրենց գործատուին տեղեկացնելով իրավիճակի մասին (բացի այդ, աղքատ ընտանիքները կստանային ֆինանսական օգնություն կառավարությունից):Հասարակական վայրերում ալկոհոլային խմիչքների օգտագործումը արգելված է, և տեղական պրեֆեկտուրաները, քաղաքապետերի հետ համաձայնությամբ, իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում փակել ամբարտակների, հրապարակների և այլ վայրերի մուտքը, որտեղ կարող էին հավաքվել մեծ թվով մարդիկ[27]։
Ապրիլի 22-ին Կաստեքսը մամուլի ասուլիսում բացատրել է երկրի սանիտարական սահմանափակումների ռեժիմից դուրս գալու ընթացակարգը։ Մասնավորապես, երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, դպրոցները կբացվեին, իսկ մայիսի 3-ից, համաձայն նախագահ Մակրոնի մարտի 31-ի հայտարարության, փակ հաստատություններն ու բիզնեսները աստիճանաբար կվերսկսեին աշխատանքը[28]։
Մայիսի 6-ին Կաստեքսը հարյուրավոր ոստիկանապետերի և ենթապրեֆեկտների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է պրեֆեկտուրայի աստիճանական լուծարման մասին՝ որպես առանձին ինստիտուտ՝ նախագահ Մակրոնի ապրիլի 8-ին հայտարարած քաղաքացիական ծառայության բարեփոխման շրջանակներում, որը ենթադրում է դրա ամբողջ կառավարման միավորումը մեկ օրգանիզմի մեջ (արդեն սկսվել էին Ազգային վարչակազմի դպրոցի վերակազմակերպումը և գլխավոր տեսչությունների՝ ֆինանսական, վարչական և սոցիալական հարցերի լուծարումը)[29]։
Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, երկարատև քննարկումներից և նույնիսկ կառավարական կոալիցիայի անդամ «Դեմոկրատական շարժում» կուսակցության դիմադրությունից հետո, Ազգային ժողովը 208 կողմ և 85 դեմ ձայների մեծամասնությամբ հաստատել է սոցիալական հեռավորության ռեժիմից դուրս գալու կարգի մասին օրենքը, այդ թվում՝ սանիտարական անցագրերի ներդրման վերաբերյալ առաջին հոդվածը[30]։ Մայիսի 10-ին Ժան Կաստեքսը «Le Parisien» թերթին տված հարցազրույցում բացատրել է կառավարության ծրագիրը, մասնավորապես անդրադառնալով սանիտարական անցագրերի հարցին. հունիսի 9-ից 30-ը, մինչև վերջին սահմանափակումների վերացումը, 1000-ից ավելի մարդկանց մասնակցությամբ միջոցառումներին մասնակցելը և ցանկացած ճանապարհորդություն հնարավոր կլինի միայն դրանց տերերի համար[31]։
Հուլիսի 12-ին՝ սահմանափակումների վերացումից երկու շաբաթից էլ պակաս ժամանակ անց, նախագահ Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիքին հակազդելու համար խիստ սանիտարական միջոցառումների վերադարձի մասին։ Մասնավորապես, մինչև հուլիսի 21-ը ռեստորաններ և սրճարաններ, գնացքներ և ինքնաթիռներ մուտք գործելու համար պարտադիր սանիտարական անցագրեր կներդրվեն։ Մակրոնը նաև հայտարարել է մինչև սեպտեմբերի 15-ը բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների, ինչպես նաև ռիսկի խմբերի հետ մշտական շփման մեջ գտնվող բոլոր անձանց պարտադիր պատվաստման վերաբերյալ օրինագծի պատրաստման մասին[32]։
Դեկտեմբերի 12-ին, Նումեայի համաձայնագրի համաձայն, տեղի է ունեցել Նոր Կալեդոնիայի ինքնորոշման վերաբերյալ երրորդ և վերջին հանրաքվեն՝ 43,9% մասնակցությամբ, և անկախության հակառակորդները հաղթել են 96,49% արդյունքով[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olivier Faye (2020 թ․ հունիսի 29). «Municipales 2020 : incertain sur son avenir, Edouard Philippe savoure sa victoire au Havre» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Amanda Morrow (2020 թ․ հուլիսի 3). «French Prime Minister Edouard Philippe resigns ahead of ministerial shake-up» (անգլերեն). RFI. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Mathilde Siraud (2020 թ․ հուլիսի 6). «Macron et Castex à la recherche d'un gouvernement pour relancer le quinquennat» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Mathilde Durand (2020 թ․ հուլիսի 9). «Qu'est-ce que le ministère de la Mer, un portefeuille délaissé pendant près de trente ans?» (ֆրանսերեն). Journal du Dimanche. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «L'Elysée nomme onze secrétaires d'Etat pour compléter le gouvernement» (ֆրանսերեն). Le Monde. 2020 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Condamné, Alain Griset quitte le gouvernement, on vous explique pourquoi» (ֆրանսերեն). Le Journal du dimanche. 2021 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Remaniement : Jacqueline Gourault et Nathalie Elimas remplacées au gouvernement» (ֆրանսերեն). Le Parisien. 2022 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Loris Boichot (2020 թ․ հոկտեմբերի 4). «La Nouvelle-Calédonie vote à 53,26% pour rester française, poussée du «oui» à l'indépendance» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Après l'attentat de Conflans, le gouvernement veut renforcer la protection des fonctionnaires et le contrôle des réseaux sociaux» (ֆրանսերեն). Le Monde. 2020 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Terrorisme en France : la riposte du gouvernement après l'attentat à Nice» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Gestion de la crise du Covid-19 en France : le parquet de Paris ouvre quatre informations judiciaires» (ֆրանսերեն). Le Monde. 2020 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Anne-Charlotte Dusseaulx (2020 թ․ դեկտեմբերի 9). «Séparatisme : lieux de culte, haine en ligne… Voici les principales mesures du projet de loi» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ François Béguin (2020 թ․ օգոստոսի 28). «Covid-19 : le port du masque obligatoire à Paris et dans la petite couronne» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Arthur Berdah et Pierre Maurer (2020 թ․ սեպտեմբերի 11). «Coronavirus : ce qu'il faut retenir de la déclaration de Jean Castex» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Benjamin Ferran (2020 թ․ հոկտեմբերի 17). «Attestation couvre-feu : téléchargez le formulaire de déplacement» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Arthur Berdah, Loris Boichot et Wladimir Garcin-Berson (2020 թ․ հոկտեմբերի 22). «Coronavirus: couvre-feu élargi à 38 départements, durcissement attendu la semaine prochaine... Ce qu'a annoncé Castex» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Thomas Liabot (2020 թ․ հոկտեմբերի 28). «Emmanuel Macron ordonne un nouveau confinement national dès vendredi» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Loris Boichot, Dinah Cohen et Wladimir Garcin-Berson (2020 թ․ նոյեմբերի 12). «Covid-19 : confinement, vacances de Noël, écoles, collèges et lycées... Ce qu'a annoncé Jean Castex» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Arthur Berdah, Loris Boichot et Wladimir Garcin-Berson (2020 թ․ նոյեմբերի 26). «Covid-19 : déconfinement, commerces, ski, Noël, restaurants... Ce qu'il faut retenir des annonces de Castex» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Covid-19 : début de la vaccination en France, Olivier Véran n'exclut pas un 3e confinement» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «La Haute Autorité de santé approuve le vaccin anticovid-19 de Moderna» (ֆրանսերեն). Le Monde. 2021 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Arthur Berdah, Loris Boichot, Dinah Cohen et Louis Heidsieck (2021 թ․ հունվարի 14). «Covid-19 : couvre-feu à 18 heures, contrôles aux frontières, protocole renforcé à l'école... Ce qu'a annoncé Castex» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Anne-Charlotte Dusseaulx (2021 թ․ հունվարի 29). «Covid-19 : Jean Castex annonce un durcissement des restrictions, mais pas de confinement» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Covid-19 : ce qui est autorisé et ce qui est interdit dans les 16 départements reconfinés» (ֆրանսերեն). Le Figaro. 2021 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ Loris Boichot, Jim Jarrassé, Dinah Cohen et Coline Vazquez (2021 թ․ ապրիլի 1). «Covid-19 : reconfinement, fermeture des écoles, vaccination... Ce qu'il faut retenir des annonces de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Antoine Cuny-Le Callet (2021 թ․ ապրիլի 1). «Déplacements, chômage partiel, concours : devant l'Assemblée, Castex précise les mesures annoncées par Macron» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Dinah Cohen, Wladimir Garcin-Berson et Pierre Lepelletier (2021 թ․ ապրիլի 22). «Déconfinement, réouverture des écoles, quarantaine, vaccination : ce qu'il faut retenir des annonces de Jean Castex» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Benoît Floc'h (2021 թ․ մայիսի 7). «Jean Castex annonce la fin du corps des préfets» (ֆրանսերեն). Le Monde. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Covid-19 : l'Assemblée nationale vote finalement la sortie de l'état d'urgence et le « passe sanitaire »» (ֆրանսերեն). Le Monde. 2021 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Mathilde Durand (2021 թ․ մայիսի 11). «Passe sanitaire : les députés valident sa création, Jean Castex précise les conditions d'utilisation» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Arthur Berdah, Wally Bordas, Dinah Cohen et Océane Herrero (2021 թ․ հուլիսի 12). «Covid-19 : variant Delta, pass sanitaire, vaccination des soignants... Ce qu'il faut retenir des annonces de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Victoire du non à l'indépendance de la Nouvelle-Calédonie : et maintenant?» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. 2021 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «La composition du gouvernement» (ֆրանսերեն). gouvernement.fr. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.