Կաստեր Սեմենյա
Կաստեր Սեմենյա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | intersex woman? |
Բնօրինակ անուն | հս. սոթո՝ Mokgadi Caster Semenya ( Pedro Fabian Jara) |
Մասնագիտացում | middle-distance runner |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1991[1][2] (34 տարեկան) |
Ծննդավայր | Ga-Masehlong, Aganang Local Municipality, Կապրիկորն, Լիմպոպո, ՀԱՀ[3] կամ Պոլոկվանե, ՀԱՀ[4] |
Հասակ՝ | 178 սանտիմետր |
Քաշ | 70 կիլոգրամ |
Կաստեր Սեմենյա (անգլ.՝ Caster Semenya, հունվարի 7, 1991[1][2], Ga-Masehlong, Aganang Local Municipality, Կապրիկորն, Լիմպոպո, ՀԱՀ[3] և Պոլոկվանե, ՀԱՀ[4]), հարավաֆրիկացի միջին տարածության վազորդ, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր[5], ինչպես նաև աշխարհի առաջնությունների եռակի չեմպիոն կանանց 800 մետր վազքում։ Նա առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել 2009 թվականի աշխարհի առաջնությունում, այնուհետև հաղթել 2016 թվականի Օլիմպիական խաղերում և 2017 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ նաև բրոնզե մեդալ է ստացել 1500 մետր վազքում։ Դոպինգ օգտագործելու համար Մարիա Սավինովայի որակազրկելուց հետո նա նաև պարգևատրվել է 2011 թվականի աշխարհի առաջնության և 2012 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալներով[6][7][8]։
2009 թվականի աշխարհի առաջնությունում Սեմենյայի հաղթանակից հետո նա ստիպված էր անցնել սեռի ստուգում, սակայն հաջորդ տարի նրան թույլ տվեցին վերադառնալ մրցումներին[9][10]։ Այս որոշումը բուռն վեճեր առաջացրեց թե՛ սպորտային աշխարհում, թե՛ Սեմենյայի հայրենիքում՝ Հարավային Աֆրիկայում։ Հետագայում հայտնի դարձավ, որ Սեմենյան ունի ինտերսեքս վիճակ՝ 5α-ռեդուկտազ 2-ի անբավարարություն, և նրա բնական տեստոստերոնի մակարդակը գտնվում է տղամարդկանց բնորոշ միջակայքում[11][12]։
2019 թվականին ուժի մեջ մտան Թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF, այժմ՝ World Athletics) նոր կանոնները, որոնք մարզիկներից, այդ թվում՝ Սեմենյայից, ովքեր ունեն որոշակի սեռի զարգացման խանգարումներ (DSD), պահանջում էին դեղորայքային միջամտությամբ նվազեցնել տեստոստերոնի մակարդակը՝ 400 մ, 800 մ և 1500 մ կանանց մրցումներին մասնակցելու համար։ Սեմենյան հրաժարվեց ենթարկվել այս պարտադիր բուժմանը[13]։ ։ Նա մի շարք դատական հայցեր է ներկայացրել՝ վերականգնելու իր իրավունքները՝ առանց տեստոստերոնի նվազեցման մասնակցելու այս մրցումներին՝ պնդելով, որ World Athletics-ի կանոնները խտրական բնույթ են կրում[14]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմենյան ծնվել է Գա-Մասեհլոնգում, որը գյուղ է Հարավային Աֆրիկայում՝ Պոլոկվանե քաղաքի մոտ, և մեծացել է Ֆեյրլի գյուղում՝ երկրի հյուսիսային Լիմպոպո նահանգում։ Նա ունի երեք քույր և մեկ եղբայր[15][16]։
Սեմենյան սովորել է Նթեմա միջնակարգ դպրոցում և Հյուսիս-Արևմտյան համալսարանում՝ որպես սպորտային գիտությունների ուսանող[17][18]։ Սկզբում նա վազքով զբաղվել է ֆուտբոլի ասոցացիայում մարզվելու ժամանակ[19]։
![]() | |
---|---|
![]() |
"Too Fast to Be a Woman The Story of Caster Semenya", Maxx Ginane |
![]() |
"Dorcas and Caster Semenya", P&G |
![]() |
"The problem with sex testing in sports", Vox |
Ինտերսեքս վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Սեմենյային ծնվելու պահին իգական սեռ են արձանագրել[20][21], նա ունի ինտերսեքս վիճակ՝ 5α-ռեդուկտազ 2-ի դեֆիցիտ (5-ARD)[11][12][20]։ Այս վիճակը ազդում է միայն գենետիկ տղամարդկանց վրա, ովքեր ունեն XY քրոմոսոմներ։ 5-ARD ունեցող մարդիկ ունեն նորմալ արական ներքին օրգաններ, որոնք լիովին առնականացված չեն վերարտադրողական համակարգի ներարգանդային զարգացման ընթացքում ' դիհիդրոտեստոստերոն հորմոնի (DHT) ցածր մակարդակի պատճառով։ Արդյունքում, արտաքին սեռական օրգանները ծննդյան ժամանակ կարող են երկու տեսք ունենալ կամ լինել իգական սեռի[22][23][24]։
Սեմենյան ասել է, որ ծնվել է հեշտոցով և ներքին, չիջած ամորձիներով, սակայն չունի արգանդ և արգանդափողեր, ինչպես նաև չի ունենում դաշտան[12][25][26]։ Նրա ներքին ամորձիները արտադրում են բնական տեստոստերոն, որը տղամարդկանց է բնորոշ[12][27]։ Սեմենյան չի ընդունել «ինտերսեքս» պիտակը՝ իրեն անվանելով «տարբերվող կին»[27]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսին Սեմենյան մասնակցեց 2008 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությանը 800 մետր վազքում, սակայն չհաղթահարեց եզրափակիչ փուլը։ Այնուամենայնիվ, նա հաղթեց 2008 թվականի Համագործակցության երիտասարդական խաղերում, որտեղ ոսկե մեդալ նվաճեց՝ 2:04.23 արդյունքով[28]։
2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկյան երիտասարդական առաջնությունում Սեմենյան հաղթեց 800 մ և 1500 մ վազքերում՝ համապատասխանաբար 1:56.72 և 4:08.01 ժամանակներով[29][30]։ Այդ մրցավազքում նա իր անձնական ռեկորդը 800 մետր վազքում բարելավեց յոթ վայրկյանով՝ ընդամենը ինը ամսվա ընթացքում, որից չորս վայրկյանը՝ հենց այդ նույն մրցավազքում[17][31]։ 800 մետր արդյունքը 2009 թվականի տվյալներով աշխարհում տարվա լավագույն ցուցանիշն էր[31]։ Այն նաև ազգային և առաջնության ռեկորդ էր։ Սեմենյան միաժամանակ գերազանցեց Հարավային Աֆրիկայի մեծահասակների և երիտասարդների ռեկորդները, որոնք պատկանում էին Զելդա Պրետորիուսին (1:58.85) և Զոլա Բադդին (2:00.90)[32]։
Օգոստոսին Սեմենյան Աշխարհի առաջնությունում 800 մետր վազքում ոսկե մեդալ նվաճեց՝ 1:55.45 արդյունքով՝ կրկին սահմանելով տարվա ամենաարագ ժամանակը[33]։
2009 թվականի դեկտեմբերին Track and Field News ամսագիրը Սեմենյային ճանաչեց տարվա լավագույն վազորդուհի 800 մետրում[34]։
Սեռի հաստատման թեստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո հարցեր առաջացան Սեմենյայի կենսաբանական սեռի վերաբերյալ[17][31][35][36]։ Նրա արագ առաջընթացը, հատկապես Աֆրիկայի երիտասարդական առաջնությունում 800 մ վազքում չորս վայրկյանով անձնական ռեկորդը բարելավելուց հետո, հայտնվեց ուշադրության կենտրոնում[37]։ Նրա արագ մարզական աճի և արտաքին տեսքի համադրությունը հանգեցրեց նրան, որ Աթլետիկայի Համաշխարհային Ֆեդերացիան (նախկինում կոչվում էր IAAF) խնդրեց նրան անցնել սեռի թեստ ՝ պարզելու համար, թե արդյոք նա կին է[38][39]։ IAAF-ը հայտարարեց, որ «պարտավոր էր հետաքննել» Սեմենյայի գործը, քանի որ նա 1500 մետրում 25 վայրկյան, իսկ 800 մետրում 8 վայրկյան բարելավել էր իր արդյունքները, ինչը, նրանց խոսքով, սովորաբար թմրանյութերի օգտագործման կասկած է առաջացնում[40]։
Թեստերի պաշտոնական արդյունքները երբեք հրապարակված չեն եղել, սակայն որոշ տեղեկություններ արտահոսել են մամուլում։ Սա լայն քննարկումների առիթ դարձավ, և այդ ժամանակ չհաստատված պնդումներ տարածվեցին, թե Սեմենյան ինտերսեքս բնութագիր ունի[41][42]։
2009 թվականի նոյեմբերին Հարավային Աֆրիկայի սպորտի նախարարությունը հայտարարեց, որ Սեմենյան[43] համաձայնության է եկել IAAF-ի հետ՝ պահպանելով իր մեդալն ու տիտղոսը[44]։ Ութ ամիս անց, 2010-ի հուլիսին, նրան կրկին թույլատրվեց մասնակցել կանանց մրցումներին[45][46]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն, որ IAAF-ը պահանջել էր Սեմենյայի սեռի թեստավորումը, հրապարակվեց 2009 թվականի Աշխարհի առաջնության 800 մետրի եզրափակչից ընդամենը երեք ժամ առաջ[31]։ IAAF-ի նախագահ Լամին Դիակը նշել է, որ «Մի պահ գաղտնիության արտահոսք տեղի ունեցավ, ինչը հանգեցրեց բուռն արձագանքների»[47]։ IAAF-ի կողմից Սեմենյայի գործի վարումը խիստ քննադատվեց[48]։Թոշակի անցած օլիմպիական չեմպիոն Մայքլ Ջոնսոնը և այլ մարզիկներ քննադատեցին կազմակերպության արձագանքը[49][50]։ Շատերը դա համարեցին եվրոպական ռասիզմի և իմպերիալիզմի արտահայտություն, որում Սեմենյայի թեստավորումը ներկայացվեց որպես Աֆրիկայի մարզիկների հաջողությունները կասեցնելու փորձ։ Տեղական լրատվամիջոցները քննադատեցին թեստերի արդարությունը՝ պնդելով, որ Հյուսիսային աշխարհի ներկայացուցիչները պարզապես չէին ցանկանում, որ հարավաֆրիկացիները գերազանցեն նրանց[51]։
IAAF-ը հայտարարել է, որ հաստատել է սեռի որոշման թեստ անցկացնելու պահանջը այն բանից հետո, երբ այդ մասին արդեն հաղորդվել է ԶԼՄ-ներում ՝ հերքելով ռասիզմի մեղադրանքները և ափսոսանք հայտնելով այն մեղադրանքների համար, որոնք հնչում են «այս թեստերի անցկացման պատճառների վերաբերյալ»[40][52]։ ֆեդերացիան նաև բացատրեց, որ թեստը կատարելու դրդապատճառը ոչ թե խարդախության կասկածն էր, այլ ցանկությունը ' պարզելու, թե արդյոք նա ունեցել է «հազվագյուտ հիվանդություն», որը նրան տալիս է «անարդար առավելություն»[53]։ IAAF-ի նախագահը հայտարարեց, որ այս գործին կարելի էր ավելի նրբանկատ վերաբերվել[54]։
2009 թվականի սեպտեմբերի 7-ին Սեմենյայի մարզիչ Ուիլֆրեդ Դենիելսը, որը աշխատում էր Հարավային Աֆրիկայի Աթլետիկայի Ֆեդերացիայում (ASA), հրաժարական տվեց՝ նշելով, որ ASA-ն «չի տվել համապատասխան խորհրդատվություն Սեմենյային»։ Նա նաև ներողություն խնդրեց, որ անձամբ չէր կարողացել պաշտպանել նրան[55]։ 2009 թվականի սեպտեմբերի 19-ին ASA-ի նախագահ Լեոնարդ Չուենեն ընդունեց, որ Սեմենյային ենթարկել են թեստավորման։ Նախկինում նա ստել էր թե՛ Սեմենյային թեստերի նպատակի մասին, թե՛ մյուսներին՝ դրանց իրականացման վերաբերյալ։ Նա նաև անտեսել էր ASA-ի թիմի բժիշկ Հարոլդ Ադամսի խնդրանքը՝ հեռացնելու Սեմենյային Աշխարհի առաջնությունից՝ նրա բժշկական տվյալների գաղտնիությունը պահպանելու նպատակով[56]։
Հարավային Աֆրիկայի հասարակական գործիչները, քաղաքական գործիչները, ակտիվիստները և լրագրողները քննադատեցին այս սկանդալը՝ համարելով այն ռասիստական և մարդու իրավունքների խախտում, ինչպես նաև Սեմենյայի անձնական կյանքի նկատմամբ ոտնձգություն[57][58]։ Հարավաֆրիկայի սպորտի և հանգստի նախարար Ստոֆիլ Մահենկեսու առաջարկով Սեմենյան համագործակցեց իրավաբանական Dewey & Le Boeuf ընկերության հետ, որը նրան անվճար իրավական աջակցություն տրամադրեց, որպեսզի ապահովի նրա քաղաքացիական, օրինական իրավունքներն ու արժանապատվությունը[59][60][61]։ Հարավաֆրիկյան YOU ամսագրին տված հարցազրույցում Սեմենյան ասաց. «Աստված ինձ այսպես է ստեղծել, և ես ընդունում եմ ինձ»[62]։ Այս սկանդալի ֆոնին Սեմենյան մեծ աջակցություն ստացավ Հարավային Աֆրիկայում[49][50]՝ դառնալով հանրային պայքարի խորհրդանիշ[58]։
2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտին Կաստեր Սեմենյային արգելվեց մասնակցել Հարավային Աֆրիկայի Սթելենբոս քաղաքում անցկացվող Yellow Pages Series V աթլետիկայի մրցաշարին, քանի որ Միջազգային աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիան (IAAF) դեռ չէր հրապարակել նրա սեռական թեստի արդյունքները[63]։
Հուլիսի 6-ին IAAF-ը թույլատրեց Սեմենյային վերադառնալ միջազգային մրցումներին.[64] Թեստերի արդյունքները այնուամենայնիվ չհրապարակեցին ՝ գաղտնիության նկատառումներով[9]։ Ինը օր անց նա վերադարձավ մրցահարթակ՝ հաղթելով երկու փոքր մրցումներում Ֆինլանդիայում[65]։ Օգոստոսի 22-ին Սեմենյան կրկին ելույթ ունեցավ Բեռլինի նույն մարզադաշտում, որտեղ հաղթել էր Աշխարհի առաջնությունում։ Չնայած դանդաղ մեկնարկին, նա լավ ավարտ ունեցավ՝ առաջին անգամ վազելով 2 րոպեից պակաս ժամանակում՝ հաղթելով ISTAF մրցաշարում[66]։
Լավ մարզավիճակում չլինելու պատճառով՝ նա չմասնակցեց 2010 թվականի հուլիսին անցկացված Աշխարհի երիտասարդական առաջնությանը և Աֆրիկայի առաջնությանը՝ փոխարենը նախընտրեց մասնակցել Համագործակցության խաղերին, որոնք նախատեսված էին 2010 թվականի հոկտեմբերին[67]։ Սեպտեմբերի սկզբին Notturna di Milano մրցաշարում նա բարելավեց իր մրցաշրջանի լավագույն արդյունքը՝ հաղթահարելով 800 մետրը 1:58.16 ժամանակով, ապա վերադարձավ Հարավային Աֆրիկա՝ պատրաստվելու Համագործակցության խաղերին[68]։ Սակայն, ի վերջո, նա ստիպված էր բաց թողնել խաղերը վնասվածքի պատճառով[69]։
2011 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ տարվա հակասություններից հետո Սեմենյան վերադարձավ մրցահարթակ՝ պահպանելով համեմատաբար ցածր ցուցանիշ՝ Բիսլետի խաղերում գրանցելով ընդամենը 1:58.61, ինչը նրա լավագույն արդյունքն էր աշխարհի առաջնությունից առաջ[70]։ Առաջնությունների ընթացքում նա հեշտությամբ հաղթեց իր կիսաեզրափակիչ վազքը։ Եզրափակչում նա մնաց առաջատար՝ խմբի առաջին դիրքում մինչև եզրափակչի ավարտի գիծը։ Երբ նա հեռու էր մնացած մասնակիցներից, Մարիա Սավինովան հետևեց նրան, ապա սրընթաց առաջ անցավ Սեմենյայից մինչև ավարտի գիծը՝ նրան թողնելով երկրորդ տեղում[70]։ 2017 թվականին Սավինովան որակազրկվեց դոպինգի համար, և նրա արդյունքները չեղարկվեցին[71], ինչի արդյունքում Սեմենյան ստացավ ոսկե մեդալը։
2012 թվական․ Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստեր Սեմենյան ընտրվել էր երկրի դրոշակակիրը լինելու համար՝ 2012 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։.[72] Նա հետագայում նվաճեց արծաթե մեդալ կանանց 800 մ վազքում՝ 1:57.23 վայրկյան արդյունքով, որը նրա այդ մրցաշրջանի լավագույն արդյունքն էր։ Վերջին 150 մետրում նա առաջ անցավ վեց մրցակցից, սակայն չկարողացավ շրջանցել աշխարհի չեմպիոն, ռուս Մարիա Սավինովային, ով հաղթեց 1:56.19 ժամանակով՝ Սեմենյայից 1.04 վայրկյան շուտ հասնելով ավարտի գծին[73]։ BBC-ի եթերում մրցումից հետո նախկին բրիտանացի արգելավազորդ Քոլին Ջեքսոնը բարձրացրեց այն հարցը, թե արդյոք Սեմենյան դիտավորյալ զիջել է հաղթանակը, քանի որ այդ արդյունքը նրա կարողությունների սահմաններում էր։[74][75] Սակայն փաստն այն էր, որ այդ պահին Սեմենյան իր կյանքում միայն մեկ անգամ էր վազել Սավինովայի հաղթական ժամանակից ավելի արագ՝ 2009 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու ժամանակ[76]։
2015 թվականի նոյեմբերին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) առաջարկեց Սավինովային և ևս չորս ռուս մարզիկների ցմահ որակազրկել օլիմպիական խաղերում դոպինգի խախտումների համար։[77] 2017 թվականի փետրվարի 10-ին Սպորտի արբիտրաժային դատարանը (CAS) պաշտոնապես չեղարկեց Սավինովայի արդյունքները՝ 2010 թվականի հուլիսից սկսած։ Միջազգային օլիմպիական կոմիտեն վերաբաշխեց Լոնդոն-2012-ի մեդալները, և Սեմենյայի արծաթե մեդալը բարձրացվեց ոսկու[78][79][80]։
2015 թվականի տեստոստերոնի կանոնի փոփոխությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց մոտ բնական բարձր տեստոստերոնի մակարդակի վերաբերյալ IAAF-ի քաղաքականությունը, որը գործում էր 2011 թվականից[81], կասեցվեց Դուտի Չանդն ընդդեմ Հնդկաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (AFI) և Միջազգային աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (IAAF) գործի արդյունքում, որը Սպորտի արբիտրաժային դատարանը լուծեց 2015 թվականի հուլիսին[82]։ կասեցվեց Դուտի Չանդն ընդդեմ Հնդկաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (AFI) և Միջազգային աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (IAAF) գործի արդյունքում, որը Սպորտի արբիտրաժային դատարանը լուծեց 2015 թվականի հուլիսին[83]։
2016 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 16-ին Սեմենյան դարձավ առաջին մարդը, ով հաղթեց 400 մ, 800 մ և 1500 մ վազքերում Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային առաջնությունում՝ սահմանելով այդ տարվա լավագույն արդյունքները՝ 50.74 վայրկյան 400 մ-ում, 1:58.45 800 մ-ում և 4:10.93 1500 մ-ում՝ այս ամենը կատարելով մոտ չորս ժամվա ընթացքում[84][85]։
Հուլիսի 16-ին նա սահմանեց նոր ազգային ռեկորդ 800 մ վազքում՝ 1:55.33 արդյունքով[86][87]։ Օգոստոսի 20-ին նա նվաճեց ոսկե մեդալ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կանանց 800 մ վազքում՝ 1:55.28 ժամանակով[88]։ Մրցումից անմիջապես հետո վեցերորդ տեղը զբաղեցրած Լինսի Շարփը լաց էր լինում, և նա նախկինում նշել էր, որ «Բոլորը տեսնում են, որ սա երկու առանձին մրցավազք է»[89], իսկ հինգերորդ տեղը զբաղեցրած Յոաննա Յոժվիկն ասաց. «Ես ինձ զգում եմ արծաթե մեդալակիր, ուրախ եմ, որ ես առաջին եվրոպացին եմ, երկրորդ սպիտակամորթը», ով ավարտեց մրցավազքը[90][91]։ Բիոէթիկայի մասնագետ Կատրինա Կարկազիսը քննադատեց Սեմենյայի հաղթանակի նկատմամբ այս բացասական արձագանքը՝ այն որակելով որպես խտրականություն[91]։
Սեպտեմբերի 9-ին Սեմենյան Բրյուսելում կայացած Memorial Van Damme մրցաշարում սահմանեց իր անձնական լավագույն արդյունքը 400 մ-ում՝ 50.40 վայրկյան[92]։
2017 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմենյան բրոնզե մեդալ նվաճեց 1500 մ վազքում 2017 թվականին Լոնդոնում կայացած Աշխարհի առաջնությունում[93]։ Նա նաև ոսկե մեդալ նվաճեց կանանց 800 մ վազքում[94]։
2018 թվականի տեստոստերոնի կանոնի փոփոխությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլին IAAF-ը հայտարարեց նոր կանոնների մասին, որոնք ուժի մեջ էին մտնելու 2019 թվականի մայիսի 8-ից։ Դրանք վերաբերում էին որոշակի սեռի զարգացման խանգարումներ (DSD) ունեցող մարզիկներին, որոնց մոտ առկա էր անդրոգենային զգայունություն և տեստոստերոնի մակարդակն անցնում էր 5 նմոլ/լ շեմը։ Նոր կանոնների համաձայն՝ այդ մարզիկները պետք է դեղամիջոցներ ընդունեին՝ իրենց տեստոստերոնի մակարդակը նվազեցնելու 5 նմոլ/լ-ից ցածր առնվազն վեց ամիս շարունակ, որպեսզի կարողանային մասնակցել կանանց մրցումներին[95][96][97][98]։
IAAF-ի զեկույցում նշվում էր, որ կա «ընդհանուր բժշկական և գիտական համաձայնություն» այն մասին, որ բարձր տեստոստերոնի մակարդակ ունեցող մարզիկները կարող են «էականորեն բարելավել իրենց մարզական ներուժը»՝ մեծ մկանային զանգվածի, ուժի և հեմոգլոբինի մակարդակի շնորհիվ։ Զեկույցում հավելվում էր, որ «կանանց աթլետիկայում չկա որևէ այլ գենետիկական կամ կենսաբանական գործոն, որը նման մեծ առավելություն կտար»[99]։
IAAF-ի փոփոխությունները տարածվում էին ութ տարբեր մրցաձևերի վրա, ներառյալ 400 մ, 800 մ և 1500 մ, որտեղ Սեմենյան մշտապես մասնակցում էր[100]։ Սպորտային գիտնական Ռոս Թաքերը հաշվարկել էր, որ նոր կանոնները կարող էին Սեմենյային դարձնել «հինգից յոթ վայրկյան ավելի դանդաղ» 800 մ վազքում[99]։ ԴՍԴ չունեցող կանանց համար տեստոստերոնի սահմանափակումներ չէին նախատեսվում[101]։
2019 թվական․ Ֆուտբոլային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերին Սեմենյան միացավ Հարավաֆրիկյան SAFA Sasol Women's League-ի JVW F.C. ֆուտբոլային ակումբին, որը պատկանում էր Յանին վան Վեյքին[102]։
2020 թվական. Տոկիոյի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Սեմենյան հայտարարեց, որ որոշել է 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերում անցնել 200 մ վազքի մրցմանը՝ խուսափելու 400 մ-ից մինչև 1 մղոն արգելքից[103]։ 200 մ վազքում որակավորվելու համար նա պետք է հաղթահարեր 22.80 վայրկյան նորմը[104]։ Նա ավելի վաղ, 2019 թվականին, Հարավաֆրիկյան առաջնությունում հաղթել էր 5000 մ վազքում[105]։
2021 թվականի ապրիլի 15-ին Սեմենյան հաստատեց, որ չի փորձի կատարել Տոկիո-2020-ի 200 մ վազքի որակավորման նորմը[106]։ Մայիսի 28-ին նա 5000 մ վազքում սահմանեց իր անձնական լավագույն արդյունքը՝ 15:32.15, ինչը 22 վայրկյանով դանդաղ էր Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ որակավորման ժամանակից[107]։
2022 թվական. Աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի Աշխարհի աթլետիկայի առաջնությունում, որը կայացավ Յուջինում (Օրեգոն), Սեմենյան մասնակցեց 5000 մ վազքի մրցմանը։ Սա նրա առաջին խոշոր միջազգային մրցումն էր 2017 թվականից հետո։ Նա եզրափակիչին չհասավ՝ իր կիսաեզրափակիչ վազքում ավարտելով գրեթե մեկ րոպե ուշ, քան առաջին տեղը զբաղեցրած մարզիկը[108]։
Իրավական գործընթացներն ընդդեմ World Athletics-ի
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսին Կաստեր Սեմենյան հայտարարեց, որ իրավական քայլեր է ձեռնարկելու IAAF-ի (ներկայիս՝ World Athletics) կանոնների դեմ՝ անվանելով դրանք «խտրական, անտրամաբանական և անարդար»[109]։ Նա պնդում էր, որ 2010-2015 թվականներին ընդունած տեստոստերոնն ընկճող դեղամիջոցները նրան անընդհատ վատառողջ էին դարձնում և որովայնային ցավեր առաջացնում։ Նա նաև մեղադրեց IAAF-ին այն բանում, որ իրեն օգտագործել են որպես «լաբորատոր մկնիկ»՝ այդ դեղամիջոցների ազդեցությունն ուսումնասիրելու համար[110]։
Այս գործը մեծ քննարկումների առիթ տվեց ինչպես իրավական, այնպես էլ գիտական շրջանակներում։ Duke Law School-ի պրոֆեսոր և նախկին միջին հեռավորության վազորդ Դորիան Լամբլե Քոուլմենը պնդում էր, որ այս կանոնները երաշխավորում են «պաշտպանված տարածք» կին մարզիկների համար։ Մինչդեռ բժիշկ և գենետիկայի հետազոտող Էրիկ Վիլենը պաշտպանում էր Սեմենյային՝ նշելով, որ «սեռը հնարավոր չէ սահմանել միայն մեկ պարամետրով. չափազանց բարդ է բացառել այն կանանց, ովքեր ամբողջ կյանքում ապրել են որպես կին»[111]։ Դատավարության ընթացքում IAAF-ը պարզաբանեց, որ այս կանոնները կկիրառվեն միայն XY քրոմոսոմներ ունեցող DSD մարզիկների նկատմամբ[100][112]։
2019 թվականի մայիսին Սպորտի արբիտրաժային դատարանը (CAS) մերժեց Սեմենյայի հայցը՝ 2-1 որոշումով, ինչը հնարավորություն տվեց ուժի մեջ մտցնել նոր կանոնները։ Չնայած այն հանգամանքին, որ CAS-ը համաձայնվեց, որ կանոններն իսկապես խտրական էին, այն եզրակացրեց, որ այս խտրականությունը «անհրաժեշտ, ողջամիտ և համաչափ միջոց է՝ պահպանելու կանանց աթլետիկայի ամբողջականությունը»[113][114]։
Այնուհետև Սեմենյան բողոքարկեց այս որոշումը Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարանում։ Դատարանը ժամանակավորապես կասեցրեց World Athletics-ի կանոնները՝ մինչև միջանկյալ վճիռ կայացնելը հունիսին։.[115]Սակայն հուլիսին դատարանը փոխեց իր որոշումը, ինչը նշանակում էր, որ Սեմենյան շարունակում էր մնալ 400 մետրից 1 մղոն վազքի մրցաշարերից դուրս, մինչ նրա բողոքարկման գործընթացը շարունակվում էր[116]։
2020 թվականի սեպտեմբերին Շվեյցարիայի Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Կաստեր Սեմենյայի բողոքարկումը։ Դատարանի որոշման մեջ նշվում էր, որ CAS-ը (Սպորտի արբիտրաժային դատարանը) իրավունք ուներ հաստատելու World Athletics-ի կանոնները՝ «կանանց աթլետիկայի որոշ վազքային մրցաձևերում արդար մրցակցությունն ապահովելու նպատակով»[117]։ Դատարանը նաև հայտարարեց, որ քանի որ Սեմենյան «ազատ է հրաժարվելու տեստոստերոնի նվազեցման բուժումից», նրա «մարդու արժանապատվության երաշխիքը» չի խախտվել[118]։
2021 թվականի փետրվարին Սեմենյան դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ECHR)՝ վիճարկելու այս որոշումը[119]։ 2023 թվականի մարտին World Athletics-ը կրկին խստացրեց կանոնները DSD մարզիկների, այդ թվում՝ Սեմենյայի համար՝ պահանջելով, որ նրանք մրցումներից առաջ առնվազն 24 ամիս տեստոստերոնի մակարդակը նվազեցնեն 2.5 նմոլl/լ-ից ցածր։.[120] 2023 թվականի հուլիսին ECHR-ը որոշում կայացրեց Սեմենյայի օգտին՝ 4-3 հաշվով։ Դատարանը եզրակացրեց, որ մրցույթի կանոնները խտրական էին և խախտել էին նրա մարդու իրավունքները։ Սակայն այս որոշումը չբեկանեց կանոնները, և World Athletics-ը հայտարարեց, որ կանոնակարգը կմնա ուժի մեջ[121]։
2023 թվականի նոյեմբերին, Շվեյցարիայի կառավարության դիմումի հիման վրա, Սեմենյայի գործը վերջնական վճռի համար փոխանցվեց ECHR-ի Մեծ պալատին[122]։
Մրցույթի ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն Նոր ռեկորդ |
Աշխարհի երիտասարդական առաջնություն | Բիդգոշչ, Լեհաստան | 7-րդ | 800 մ | 2:11.98 |
Համագործակցության երիտասարդական Խաղեր | Պունա, Հնդկաստան | 1-ին | 800 մ | 2:04.23 | |
2009
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ 1-ին[123] |
Հարավաֆրիկային առաջնություն | Սթելենբոս,Հարավային Աֆրիկայի | 1-ին | 800 մ | 2:03.16 |
2-րդ | 1500 մ | 4:16.43 | |||
Հարավային Աֆրիկայի Մ18-20 տարեկանների առաջնություն | Պրետորիա, Հարավային Աֆրիկա | 1-ին | 800 մ | 2:02.00 | |
1-ին | 1500 մ | 4:25.70 | |||
Աֆրիկայի երիտասարդների առաջնություն | Բամբուս, Մավրիկիոս | 1-ին | 800 մ | 1:56.72 | |
1-ին | 1500 մ | 4:08.01 | |||
ԻԱԱՖ-ի աշխարհի առաջնություն | Բեռլին, Գերմանիա | 1-ին | 800 մ | 1:55.45 | |
ԻԱԱՖ-ը պաշտոնապես հաստատել է տեստոստերոնի քաղաքականությունը[124] | |||||
---|---|---|---|---|---|
2011
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ 2-րդ |
Հարավային Աֆրիկայի առաջնություն | Դուրբան, Հարավային Աֆրիկա | 1-ին | 800 մ | 2:02.10 |
1-ին | 1500 մ | 4:12.93 | |||
1-ին | 4 × 400 մ | 3:41.30 | |||
ԻԱԱՖ-ի աշխարհի առաջնություն | Դեգու, Հարավային Կորեա | 1-ին | 800 մ | 1:56.35[cr 1] | |
2012
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ 5-րդ |
Հարավային Աֆրիկայի առաջնություն | Պորտ Էլիզաբեթ, Հարավային Աֆրիկա | 1-ին | 800 մ | 2:02.68 |
1-ին | 4 × 400 մ | 3:36.92 | |||
Օլիմպիական խաղեր | Լոնդոն, Անգլիա | 1-ին | 800 մ | 1:57.23[cr 1] | |
2014
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ Նոր ռեկորդ |
Հարավային Աֆրիկայի առաջնություն | Պրետորիա, Հարավային Աֆրիկա | 1-ին | 800 մ | 2:03.05 |
2015
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ Նոր ռեկորդ |
Հարավային Աֆրիկայի առաջնություն | Սթելենբոս, Հարավային Աֆրիկա | 1-ին | 800 մ | 2:05.05 |
8-րդ | 1500 մ | 4:29.60 | |||
ԻԱԱՖ-ի աշխարհի առաջնություն | Պեկին, Չինաստան | 8-րդ | 800 մ | 2:03.18 | |
Համաաֆրիկյան Խաղեր | Բրազավիլ, Կոնգո | 1-ին | 800 մ | 2:00.97 | |
8-րդ | 1500 մ | 4:23.00 | |||
Սպորտային արբիտրաժային դատարանը ժամանակավորապես չեղյալ է հայտարարել տեստոստերոնի կարգավորումը[125] | |||||
2016
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ 1-ին |
Հարավային Աֆրիկայի առաջնություն | Սթելենբոս, Հարավային Աֆրիկա | 1-ին | 400 մ | 50.74 |
1-ին | 800 մ | 1:58.45 | |||
1-ին | 1500 մ | 4:10.91 | |||
Աֆրիկայի առաջնություն | Դուրբան, Հարավային Աֆրիկա | 1-ին | 1500 մ | 4:01.99 | |
1-ին | 800 | 1:58.20 | |||
1-ին | 4 × 400 m | 3:28.49 | |||
Օլիմպիական խաղեր | Ռիո դե ժանեյրո, Բրազիլիա | 1-ին | 800 մ | 1:55.28 | |
2017
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ 1-ին |
Հարավային Աֆրիկայի առաջնություն | Պոչեֆստրում, Հարավային Աֆրիկա | 1-ին | 400 մ | 51.60 |
1-ին | 800 մ | 2:01.03 | |||
ԻԱԱՖ-ի աշխարհի առաջնություն | Լոնդոն, Անգլիա | 3-րդ | 1500 մ | 4:02.90 | |
1-ին | 800 մ | 1:55.16 | |||
ԻԱԱՖ-ը վերականգնում է տեստոստերոնի վերաբերյալ կանոնները[126] | |||||
2018
Աշխարհի առաջնություն, 800 մետր հեռավորություն։ 1-ին |
Հարավային Աֆրիկայի առաջնություն | Պրետորիա, Հարավային Աֆրիկա | 1-ին | 1500 մ | 4:10.68 |
1-ին | 800 մ | 1:57.80 | |||
Համագործակցության խաղեր | Գոլդ Քոստ, Ավստրալիա | 1-ին | 1500 մ | 4:00.71 | |
1-ին | 800 մ | 1:56.68 | |||
Աֆրիկայի առաջնություն | Ասաբա, Նիգերիա | 1-ին | 400 մ | 49.96 | |
1-ին | 800 մ | 1:56.06 | |||
2019 | Հարավային Աֆրիկայի առաջնություն | Ջերմիստոն, Հարավային Աֆրիկա | 1-ին | 5000 մ | 16:05.97 |
1-ին | 1500 մ | 4:13.59 | |||
2022[127] | Աթլետիկայի աշխարհի առաջնություն | Յուջին, Օրեգոն | 13-րդ տեղ կիսաեզրափակչում | 5000 մ | 15:46.12 |
Գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեմենյա, Կաստեր (2023-10-31). The Race to Be Myself. W. W. Norton. ISBN 978-1-324-03577-0.[128][129][130]
Անձնական կյանք և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին բրիտանական New Statesman ամսագիրը Սեմենյային ընդգրկեց իր տարեկան «50 նշանակալի մարդիկ» ցուցակում՝ նշելով, որ նա ակամա հրահրել է «գենդերային քաղաքականության, ֆեմինիզմի և ռասայի վերաբերյալ միջազգային ու հաճախ թեժ բանավեճ»՝ դառնալով ներշնչանքի աղբյուր գենդերային իրավունքների պաշտպանների համար[131]։
2012 թվականին Սեմենյան Հարավային Աֆրիկայի տարվա լավագույն կին մարզիկ մրցանակի դափնեկիր դարձավ SA Sports Awards մրցանակաբաշխության շրջանակում՝ Սան Սիթիում։ 2014 թվականի ապրիլի 27-ին, Ազատության օրվա տոնակատարությունների ընթացքում, նա պարգևատրվեց Իխամանգայի շքանշանով (բրոնզե)[132]։
Սեմենյան ամուսնացավ իր երկար տարիների զուգընկերուհու՝ Վայոլետ Ռասեբոյայի հետ 2015 թվականի դեկտեմբերին (ավանդական արարողություն) և 2017 թվականի հունվարին (քաղաքացիական արարողություն)[133][134][135]։ Նրանք ունեն երկու դուստր՝ մեկը ծնվել է 2019 թվականին, մյուսը՝ 2022-ին[136]։ Նրանց առաջին դուստրը ծնվել է արհեստական բեղմնավորման միջոցով[137]։
2016 թվականի հոկտեմբերին IAAF-ը հայտարարեց, որ Սեմենյան ընդգրկվել է Տարվա լավագույն կին աթլետ կոչման հավակնորդների ցանկում[138]։
2019 թվականին Սեմենյան ներառվեց "Թայմ" ամսագրի «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում[139]։
Սեմենյան այն մարզիկներից էր, որոնց պատմությունները ներկայացվեցին Ֆիլիս Էլիսի 2022 թվականի Category: Woman վավերագրական ֆիլմում[140]։
2023 թվականի հոկտեմբերի 31-ին լույս տեսավ Սեմենյայի հուշերի գիրքը՝ The Race to Be Myself, որը հրատարակվեց #Merky Books-ի կողմից (Penguin Random House UK-ի ենթաբաժին)[141][142]։ The Guardian-ի գրախոս Էմմա Ջոնը նշեց, որ գիրքը «ժամանակին համահունչ, երբեմն զայրացած, բայց կարեկցանք ներշնչող» է, թեև հիմնականում ներկայացնում է նրա տեսակետը վազորդի կարիերայի շուրջ ծավալված վեճերի մասին[143]։ 2023 թվականի դեկտեմբերին գիրքը ընդգրկվեց The New York Times Book Review Editors’ Choice ցուցակում[144]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://grisquebec.org/figures/caster-semenya/
- ↑ 3,0 3,1 3,2 Caster Semenya
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Caster Semenya Biography, Olympic Medals, Records and Age». International Olympic Committee. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Rio Olympics 2016: Caster Semenya wins 800m gold for South Africa». BBC Sport. BBC. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Caster Semenya awarded gold for 800m at 2012 London Games». eNCA. 2017 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Caster Semenya given London 2012 gold medal after rival is stripped of title». The Guardian. 2017 թ․ փետրվարի 10.
- ↑ 9,0 9,1 «Semenya cleared to return to track immediately». Associated Press. 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Kessel, Anna (2010 թ․ հուլիսի 6). «Caster Semenya may return to track this month after IAAF clearance». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 11,0 11,1 Ingle, Sean (2019 թ․ հունիսի 18). «Caster Semenya accuses IAAF of using her as a 'guinea pig experiment'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Caster Semenya Q&A: Who is she and why is her case important?». BBC Sport. 2023 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ Hernandez, Erica (2023 թ․ նոյեմբերի 6). «Caster Semenya says she went through 'hell' due to testosterone limits imposed on female athletes». CNN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Caster Semenya Opens Up About Discrimination Battle Against World Athletics» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Abrahamson, Alan (2009 թ․ օգոստոսի 20). «Caster Semenya's present and future». Universal Sports. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Athletics-Olympic hope Semenya runs fastest 400 metres of year». 2016 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Slot, Owen (2009 թ․ օգոստոսի 19). «Caster Semenya faces sex test before she can claim victory». The Times. London. Վերցված է 2025 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Lucas, Ryan (22 August 2009). SAfrican in gender flap gets gold for 800 win(չաշխատող հղում) www.wistv.com. Associated Press.
- ↑ Prince, Chandre (2009 թ․ օգոստոսի 29). «Hero Caster's road to gold». The Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ 20,0 20,1 Ingle, Sean (2022 թ․ հուլիսի 21). «Caster Semenya out of world 5,000m as Coe signals tougher female sport rules». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Birth certificate backs SA gender». BBC News. 2009 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Randall, Valerie Anne (1994). «9 Role of 5α-reductase in health and disease». Baillière's Clinical Endocrinology and Metabolism. 8 (2): 405–431. doi:10.1016/S0950-351X(05)80259-9. ISSN 0950-351X. PMID 8092979. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Okeigwe, Ijeoma; Kuohung, Wendy (2014 թ․ դեկտեմբեր). «5-Alpha reductase deficiency: a 40-year retrospective review». Current Opinion in Endocrinology, Diabetes & Obesity (անգլերեն). 21 (6): 483–487. doi:10.1097/MED.0000000000000116. ISSN 1752-296X. PMID 25321150.
- ↑ «5-alpha reductase deficiency: MedlinePlus Genetics». MedlinePlus (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ Golodryga, Bianna; Church, Ben; Hullah, Henry (2023 թ․ նոյեմբերի 6). «Caster Semenya says she went through 'hell' due to testosterone limits imposed on female athletes». CNN. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ Semenya, Caster (2023 թ․ հոկտեմբերի 28). «'You are not here for a doping test. You are here for a gender test': athlete Caster Semenya on how her life changed for ever». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ 27,0 27,1 Semenya, Caster (2023 թ․ հոկտեմբերի 21). «Running in a Body That's My Own». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Young SA team strikes gold». Independent Online. 2008 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Ouma, Mark (2009 թ․ օգոստոսի 2). «Nigerian Ogoegbunam completes a hat trick at Africa Junior Championships». AfricanAthletics.org. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Ouma, Mark (2009 թ․ հուլիսի 31). «South African teen Semenya stuns with 1:56.72 800m World lead in Bambous – African junior champs, Day 2». IAAF. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 Tom Fordyce (2009 թ․ օգոստոսի 19). «Semenya left stranded by storm». BBC Sport. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ South African teen Semenya stuns with 1:56.72 800m World lead in Bambous – African junior champs, Day 2 IAAF, 31 July 2009.
- ↑ «800 Metres Women Final Results» (PDF). 2009 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Track and Field News, Vol 8. Number 59, 22 December 2009.
- ↑ Women's world champion Semenya faces gender test CNN, 20 August 2009.
- ↑ «Semenya told to take gender test». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Ouma, Mark (31 July 2009). South African teen Semenya stuns with 1:56.72 800m World lead in Bambous – African junior champs, Day 2. IAAF. Retrieved on 22 August 2009. Archived 8 September 2009.
- ↑ «STATEMENT ON CASTER SEMENYA- News - iaaf.org». www.iaaf.org.
- ↑ Smith, David (20 August 2009). Caster Semenya sex row: 'She's my little girl,' says father. The Guardian. Retrieved on 22 August 2009.
- ↑ 40,0 40,1 David Smith, "Caster Semenya row: 'Who are white people to question the makeup of an African girl? It is racism'" The Observer, 23 August 2009.
- ↑ Farndale, Nigel (2009 թ․ հոկտեմբերի 25). «Athletics: Caster Semenya the latest female athlete suspected of being biological male». The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ Padawer, Ruth (2016 թ․ հունիսի 28). «The Humiliating Practice of Sex-Testing Female Athletes». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Caster Semenya Strong Finish Women's 400m | Brussels Diamond League Արխիվացված 13 Դեկտեմբեր 2018 Wayback Machine. Retrieved on 10 September 2016.
- ↑ Jere Longman "South African Runner’s Sex-Verification Result Won’t Be Public" The New York Times, 19 November 2009.
- ↑ «Caster Semenya given all clear after gender test row». The Daily Telegraph. 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Caster Semenya coasted to victory in the Monaco meeting». 2016 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Hart, Simon (2009 թ․ օգոստոսի 24). «World Athletics: Caster Semenya tests 'show high testosterone levels'». The Times. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Linda Geddes, Scant support for sex test on champion athlete New Scientist, 21 August 2009.
- ↑ 49,0 49,1 «Semenya dismissive of gender row». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 50,0 50,1 «South Africans unite behind gender row athlete». BBC News. 2009 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Dworkin, Shair (2012). «The (Mis)Treatment of South African Track Star Caster Semenya». Sexual Diversity in Africa: Politics, Theory, and Citizenship: 129–148.
- ↑ "SA to take up Semenya case with UN", The Times SA, 21 August 2009 (չաշխատող հղում)
- ↑ «SA fury over athlete gender test». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «New twist in Semenya gender saga». BBC Sport. 2009 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «S. Africa gender row coach resigns». BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Serena Chaudhry (2009 թ․ սեպտեմբերի 19). «South Africa athletics chief admits lying about Semenya tests». Reuters. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Dixon, Robyn (2009 թ․ օգոստոսի 26). «Caster Semenya, South African runner subjected to gender test, gets tumultuous welcome home». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 58,0 58,1 Sawer, Patrick; Berger, Sebastian (2009 թ․ օգոստոսի 23). «Gender row over Caster Semenya makes athlete into a South African cause celebre». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Dewey takes up Semenya case in IAAF dispute – Legalweek Magazine
- ↑ Dewey & LeBoeuf to advise Caster Semenya – The Times Արխիվացված 25 Սեպտեմբեր 2009 Wayback Machine
- ↑ Dewey & LeBoeuf Retained to Protect Rights of South African Runner Caster Semenya Արխիվացված 16 Հոկտեմբեր 2009 Wayback Machine – press release from Dewey & LeBoeuf.
- ↑ «Makeover for SA gender-row runner». BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Semenya announces return to competitive running». NBC Sports. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ Kessel, Anna (2010 թ․ հուլիսի 6). «Caster Semenya may return to track this month after IAAF clearance». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Yahoo News, 18 July 2010: Semenya easily wins again in Finland (չաշխատող հղում)
- ↑ AP article Արխիվացված 24 Օգոստոս 2010 Wayback Machine
- ↑ CBC, 21 July 2010: Semenya has eyes on Commonwealth Games
- ↑ Sampaolo, Diego (10 September 2010). Howe, Semenya, and Yenew highlight in Milan. IAAF. Retrieved 10 September 2010.
- ↑ "Injured Semenya pulls out of Commonwealth Games", The Hindu, 29 September 2010:
- ↑ 70,0 70,1 «2011 Oslo Bislett Games Results». letsrun.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Payne, Marissa. "Russian runner who admitted on video to doping is stripped of Olympic gold". washingtonpost.com. 10 February 2017. Retrieved 10 February 2017.
- ↑ «Caster Semenya rightly chosen to bear South Africa's flag at opening ceremony». CBS Sports. 2012 թ․ հուլիսի 22.
- ↑ «Caster clinches silver medal». Sport24. 2012 թ․ օգոստոսի 11.
- ↑ «Semenya: 'I tried my best': South African silver medallist hits back at allegations she did not try to win 800-metre race at the Olympics». Al Jazeera. 2012 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Olympic Games – Semenya denies trying not to win Olympic title». Yahoo Sport. 2012 թ․ օգոստոսի 14.
- ↑ «All-time women's best 800 m». Track and Field all-time. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Gibson, Owen (2015 թ․ նոյեմբերի 9). «Russia accused of 'state-sponsored doping' as Wada calls for athletics ban». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Mariya Savinova: Russian London 2012 gold medallist stripped of title». BBC. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «IOC ready to strip medals from Russians». TSN. 2015 թ․ նոյեմբերի 10.
- ↑ «London 2012 800m women – Olympic Athletics». International Olympic Committee (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «What is an intersex athlete? Explaining the case of Caster Semenya». The Guardian. 2016 թ․ հուլիսի 29.
- ↑ Court of Arbitration for Sport (2015 թ․ հուլիս). CAS 2014/A/3759 Dutee Chand v. Athletics Federation of India (AFI) & The International Association of Athletics Federations (IAAF) (PDF). Court of Arbitration for Sport. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Branch, John (2016 թ․ հուլիսի 27). «Dutee Chand, Female Sprinter With High Testosterone Level, Wins Right to Compete». The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին. «The Court of Arbitration for Sport, based in Switzerland, questioned the athletic advantage of naturally high levels of testosterone in women and therefore immediately suspended the practice of 'hyperandrogenism regulation' by track and field's governing body, the International Association of Athletics Federations. It gave the organization, known as the I.A.A.F., two years to provide more persuasive scientific evidence linking 'enhanced testosterone levels and improved athletic performance'.»
- ↑ «Semenya makes history at nationals». Sport24. 2016 թ․ ապրիլի 16.
- ↑ «Caster Semenya South African National Olympic Trials 1500 meters results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Rio Olympics 2016: Caster Semenya wins 800m gold for South Africa». BBC Sport. bbc.com. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Caster SEMENYA | Profile». worldathletics.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Blumenthal, Scott (2016 թ․ օգոստոսի 20). «Rio Olympics: Caster Semenya Leaves No Doubt in 800». The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Stevens, Samuel (2016 թ․ օգոստոսի 22). «Rio 2016: Caster Semenya victory in 800m reduces Team GB athlete Lynsey Sharp to tears». The Independent. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Critchley, Mark (2016 թ․ օգոստոսի 22). «Fifth-placed runner behind Semenya 'feels like silver medalist' and glad she was the 'second white'». The Independent. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 91,0 91,1 Karkazis, Katrina. «The ignorance aimed at Caster Semenya flies in the face of the Olympic spirit». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Results: 2016 Memorial Van Damme / Brussels Diamond League Results». LetsRun.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «1500 Metres Women − Final − Results» (PDF). IAAF. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «800 Metres Women − Final − Results» (PDF). IAAF. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Bloom, Ben (2018 թ․ ապրիլի 25). «Caster Semenya to be forced to lower testosterone levels or face 800m ban». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին – via www.telegraph.co.uk.
- ↑ «Caster Semenya expected to be affected by IAAF rule changes». BBC Sport. 2018 թ․ ապրիլի 26.
- ↑ «IAAF introduces new eligibility regulations for female classification». Monaco: IAAF. 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «IAAF Eligibility Regulations for the Female Classification (Athletes with Differences of Sex Development) in force as from 8 May 2019». 2019 թ․ հունիսի 1.
- ↑ 99,0 99,1 Ingle, Sean (2018 թ․ ապրիլի 26). «New IAAF testosterone rules could slow Caster Semenya by up to seven seconds». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին – via www.theguardian.com.
- ↑ 100,0 100,1 Court of Arbitration for Sport (2019 թ․ մայիսի 1), Semenya, ASA and IAAF: Executive Summary (PDF), Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին, «During the course of the proceedings before the CAS, the IAAF explained that, following an amendment to the DSD Regulations, the DSD covered by the Regulations are limited to "46 XY DSD" – i.e. conditions where the affected individual has XY chromosomes. Accordingly, no individuals with XX chromosomes are subjected to any restrictions or eligibility conditions under the DSD Regulations»
- ↑ Epstein, David (2020 թ․ սեպտեմբերի 18). «Why I Changed My Mind About the Caster Semenya Case». Slate. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Reporter, Phakaaathi (2019 թ․ սեպտեմբերի 5). «Caster Semenya joins football club – reports». The Citizen (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Caster Semenya says she will switch distances to the 200m in bid to qualify for Tokyo Olympics». Australian Broadcasting Corporation. 2020 թ․ մարտի 14. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Mjikeliso, Sibusiso (2020 թ․ մայիսի 19). «Caster Semenya to 'stick to 200m no matter what'». www.news24.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Written at Germiston, South Africa. «Athletics: Semenya wins 5,000m gold at South African Championships». London: Reuters. 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Tokyo 2020: Caster Semenya confirms she will not attempt 200m Olympics qualification». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Caster Semenya misses out on 5000m Olympic qualifying time in Durban». Olympics.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Caster Semenya unnoticed at World Championships». MSN (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Longman, Jeré (2018 թ․ հունիսի 18). «Caster Semenya Will Challenge Testosterone Rule in Court». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Ingle, Sean (2019 թ․ հունիսի 18). «Caster Semenya accuses IAAF of using her as a 'guinea pig experiment'». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ Block, Melissa (2019 թ․ մայիսի 31). «'I Am A Woman': Track Star Caster Semenya Continues Her Fight To Compete As Female». NPR. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ "IAAF told to suspend Semenya testosterone rules", 3 June 2019, ESPN.
- ↑ «Caster Semenya: Olympic 800m champion loses appeal against IAAF testosterone rules». BBC News. 2019 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Ingle, Sean (2019 թ․ մայիսի 1). «Semenya loses landmark legal case against IAAF over testosterone levels». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Caster Semenya: Olympic 800m champion can compete after Swiss court ruling». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Mather, Victor; Longman, Jeré (2019 թ․ հուլիսի 31). «Ruling Leaves Caster Semenya With Few Good Options». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Caster Semenya loses appeal over testosterone rule». NBCSports. 2020 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Dunbar, Graham; Inmay, Gerald (2020 թ․ սեպտեմբերի 8). «Semenya loses at Swiss supreme court over testosterone rules». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Spary, Sara (2021 թ․ փետրվարի 26). «Caster Semenya appeals to European Court of Human Rights over 'discriminatory' testosterone limit». CNN. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ Ewing, Lori (2023 թ․ մարտի 23). «World governing body bans transgender women athletes». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Olympic champion Caster Semenya wins appeal against testosterone rules in human rights court». NBC News. Associated Press. 2023 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Semenya case referred to European rights court's grand chamber». Reuters. 2023 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Track & Field News World Rankings: Women's 800m» (PDF). Track & Field News. 2019. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «IAAF approves new rules on hyperandrogenism». The Guardian. 2011 թ․ ապրիլի 12.
- ↑ Matt Slater (2015 թ․ հուլիսի 28). «Sport & gender: A history of bad science & 'biological racism'». BBC Sport.
- ↑ Aimee Lewis (2018 թ․ ապրիլի 26). «Caster Semenya may have to reduce hormone levels to compete at Olympics». CNN.
- ↑ «Caster Semenya unnoticed at World Championships». MSN.
- ↑ Miller, Jen A. (2023 թ․ հոկտեմբերի 31). «Book Review: 'The Race to Be Myself,' by Caster Semenya». The New York Times. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ John, Emma (2023 թ․ նոյեմբերի 5). «The Race to Be Myself by Caster Semenya review – running for her life». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Olympic runner Caster Semenya's memoir tackles gender stereotypes in sports : NPR's Book of the Day». NPR. 2024 թ․ հունվարի 9. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Caster Semenya – 50 people that matter 2010». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Zuma presents National Orders in Pretoria». eNCA. 2014 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Caster Semenya has stirring words for her critics after winning women's 800m». Sydney Morning Herald. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «WATCH: Caster on love, Rio and playing for Banyana». The Sunday Times. 2016 թ․ ապրիլի 24. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Faeza (2017 թ․ հունվարի 9). «PICTURES: Caster Semenya and Violet Raseboya's are now married». News24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Caster Semenya's wife: 5 interesting facts and photos of Violet Raseboya». www.msn.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Engelbrecht, Compiled by Leandra. «Caster Semenya and wife Violet celebrate 'miracle' baby on third birthday». Life (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Nominees announced for World Athlete of the Year». IAAF. 2016 թ․ հոկտեմբերի 18.
- ↑ «Caster Semenya: The 100 Most Influential People of 2019». TIME (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ "New Canadian documentary explores Caster Semenya story in human-rights terms". Canadian Running, April 29, 2022.
- ↑ Shaffi, Sarah (2023 թ․ հունիսի 2). «Caster Semenya to publish 'unflinching' memoir with Stormzy's #Merky Books». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Miller, Jen A. (2023 թ․ հոկտեմբերի 31). «Caster Semenya: 'I'm Still a Woman'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ John, Emma (2023 թ․ նոյեմբերի 5). «The Race to Be Myself by Caster Semenya review – running for her life». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
- ↑ «7 New Books We Recommend This Week». The New York Times. 2023 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Oliver Kraas |
Flagbearer for ![]() London 2012 |
Հաջորդող՝ Wayde van Niekerk |
Պարգևներ | ||
Նախորդող՝![]() |
Women's Track & Field Athlete of the Year 2018 |
Հաջորդող՝![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստեր Սեմենյա» հոդվածին։ |
|