Կաստելո Մանիաչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Կաստելո Մանիաչե
0545 - Siracusa - Castello Maniace - Foto Giovanni Dall'Orto - 15-Oct-2008.jpg
ՏեսակՀոհենշտաուֆենների ամրոցը Հարավային Իտալիայում
ՏեղագրությունԻտալիա Իտալիա
Վարչական միավորՍիրակուզա
ԵրկիրԻտալիա
Կառուցված1038 թվական-1040 թվական
ՊատվիրողՖրիդրիխ II Հոհենշտաուֆեն
Անվանված էԳևորգ Մանիակես
Կայքsiracusaturismo.net/public/cosa_vedere/Castello_Maniace_Siracusa.asp
Castello Maniace Վիքիպահեստում

Կաստելո Մանիաչե (իտալ.՝ Castello Maniace), ամրոց Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում, որը փակում է մուտքը դեպի քաղաքային նավահանգիստ։ Կաստելո Մանիաչեն կառուցվել է 1232-1240 թվականներին՝ Ֆրիդրիխ II կայսեր հրամանով և անվանվել է ի պատիվ 11-րդ դարի բյուզանդական զորահրամանատար Գևորգ Մանիակեսի, որը 1038-1040 թվականներին վերջին անգամ գրավեց Սիցիլիան՝ Բյուզանդիային միացնելու նպատակով։ Այժմ ամրոցը ազատ է զբոսաշրջիկների համար։

Առաջին շենքը ամրոցի տարածքում կառուցվել է 1038 թվականին՝ Գևորգ Մանիակեսի կողմից՝ Սիրակուզ ամրոցը գրավելուց հետո։ 1232-1240 թվականներին ամրոցը վերակառուցվեց ճարտարապետ Ռիկարդո դա Լենտինիի գլխավորությամբ։ 1305 թ.-ից մինչև 1536 թվականը Կաստելո Մանիաչեն աշխատում էր որպես սիցիլիական թագավորների թագավորանիստ ամրոց։ 15-րդ դարում օգտագործվում էր որպես բանտ։ Վերջին տարիներին այդ ամրոցը ներգրավվել է ամրաշինական կառույցների ցուցակում, որոնք պաշտպանում են քաղաքը և նավահանգիստը։ 1704 թվականի ուժեղ պայթյունից հետո ամրոցը վերակառուցվեց և հարմարեցվեց հրազենային զենքի համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alexander Knaak Prolegomena zu einem Corpuswerk der Architektur Friedrichs II. von Hohenstaufen im Königsreich Sizilien 1220–1250. — Marburg, 2001. — С. 47–58. — ISBN 3-89445-278-1
  • L'Italia: Sicilia. — Touring editore, 2004.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]