Կաստելլո Լյուկեբա
| Կաստելլո Լյուկեբա ֆրանսերեն՝ Castello Lukeba | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 17, 2002 (23 տարեկան) |
| Ծննդավայր | Լիոն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Կաստելլո Ժունիոր Լյուկեբա (ֆրանսերեն՝ Castello Junior Lukeba, դեկտեմբերի 17, 2002, Լիոն), անգոլական ծագում ունեցող ֆրանսիացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիկ Լիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնիկ Լիոնից է: Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Օլիմպիկ Սեն Ժենի Լավալում», իսկ ինը տարեկանում տեղափոխվել է «Օլիմպիկ Լիոնի» ակադեմիա։ Անցել է երիտասարդական ֆուտբոլային ակադեմիայի բոլոր փուլերը: Մասնակցել է ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգաներին․ 2018/2019 մրցաշրջանի մրցաշարում անցկացրել է 2 հանդիպում, 2018/2019 մրցաշրջանի մրցաշարում՝ 4 հանդիպում։ Երկու մրցաշարերում էլ նա իր թիմի հետ հասել է քառորդ եզրափակիչ։ 2020/2021 մրցաշրջանում խաղացել է «Լիոնի» երկրորդ թիմում։ Իր նորամուտը թիմի համար նշել է 2020 թվականի օգոստոսի 29-ին՝ մարսելյան «Օլիմպիկի» երկրորդ թիմի դեմ խաղում[1]։ Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում նա անցկացրել է 7 հանդիպում։
2021/2022 մրցաշրջանից սկսած հիմնական կազմի խաղացող է։ Նա իր նորամուտը Լիգա 1-ում նշել է 2021 թվականի օգոստոսի 7-ին՝ Բրեստի դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[2]։ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Լյուկեբան իր առաջին խաղն է անցկացրել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում՝ դանիական «Բրոնդբյուի» դեմ խաղում։ Դեկտեմբերի 22-ին խփել է իր առաջին գոլը «Մեց» ակումբի հետ խաղում[3]։ 2022 թվականի հունվարի երկարաձգեց լ էպայմանագիրը «Օլիմպիկի» հետ մինչև 2025 թվականը[4]։
ՌԲ Լայպցիգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի օգոստոսի 11-ին Կաստելլո Լյուկեբան հնգամյա պայմանագիր է կնքել գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբի հետ[5]։ Օգոստոսի 19-ին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Բայերի» դեմ խաղում։ Սեպտեմբերի 30-ին Լուկեբան խփել է առաջին գոլը գերմանական ակումբի կազմում՝ խոցելով «Բավարիայի» դարպասը[6]։
Հավաքականի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունենալով անգոլական ծագում՝ Լուկեբան որոշել է խաղալ Ֆրանսիայի հավաքականում[7]։ Իր առաջին միջազգային քայլերն անելով Ֆրանսիայի հավաքականում (մինչև 17 տարեկան) Լուկեբան շարունակում է ներկայացնել երիտասարդական հավաքականը։
Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[8]։
Կատարողական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2023-10-01-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Օլիմպիկ Լիոն | 2021/2022 | Լիգա 1 | 24 | 2 | 0 | 0 | 6 | 0 | 30 | 2 |
| Օլիմպիկ Լիոն | 2022/2023 | Լիգա 1 | 34 | 2 | 4 | 0 | — | — | 38 | 2 |
| ՌԲ Լայպցիգ | 2023/2024 | Բունդեսլիգա | 5 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 7 | 1 |
| Ընդհանուր կարիերայի ընթացքում | 63 | 5 | 4 | 0 | 7 | 0 | 75 | 5 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Olimpique Marseille II - Olimpique Lyonnais II» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-08-06-ին.
- ↑ «Olimpique Lyonnais - Stade Brestois» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021-08-07-ին. Վերցված է 2021-08-06-ին.
- ↑ «Après OL – Metz : L'ascension de Castello Lukeba» (ֆրանսերեն). ol.fr. Արխիվացված օրիգինալից 2023-04-06-ին. Վերցված է 2023-10-01-ին.
- ↑ «Prolongation de Castello Lukeba jusqu'en 2025» (ֆրանսերեն). ol.fr. Արխիվացված օրիգինալից 2023-08-11-ին. Վերցված է 2023-10-01-ին.
- ↑ «Castello Lukeba joins RB Leipzig: long-term contract» (անգլերեն). rbleipzig.com. Արխիվացված օրիգինալից 2023-08-12-ին. Վերցված է 2023-10-01-ին.
- ↑ «RB Leipzig 2 - 2 Bay Munich» (անգլերեն). skysports.com. Արխիվացված օրիգինալից 2023-10-09-ին. Վերցված է 2023-10-01-ին.
- ↑ «Castello Lukeba estreia a titular na principal liga francesa» (ֆրանսերեն). Claquemagazine. Արխիվացված օրիգինալից 2023-02-05-ին. Վերցված է 2023-10-01-ին.
- ↑ «Paris 2024. FOOTBALL - MEN - FRANCE» (անգլերեն).
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ