Կասպյան հաստափոր
Կասպյան հաստափոր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Alosa caspia | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Կասպյան հաստափոր (լատին․՝ Alosa caspia), ծածանաձկների կարգի տառեխայինների ընտանիքի ձկնատեսակ։
Կասպյան հաստափոր ձկնատեսակը ունի արդյունա-գործածական կարևոր նշանակություն։ Կասպից ծովի ձկների որսի 30-70 %-ը կազմում է այս ձկնատեսակի որսը։ Հաճախ ձուկը դառնում է որսագողության զոհ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղցրահամ և թույլ աղի ջրերի բնակիչ-ձուկ է։ Հիմնականում տարածված է Կասպից և Սև ծովերի ջրերում, ինչպես նաև ծովերի մեջ թափվող գետերի դելտաներում[1]։
Ձվադրման ժամանակ բարձրանում է գետերը։ Անվանումը կապված է Կասպից ծովում չափազանց մեծ տարածվածության հետևանքով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին չափերի ձկնատեսակ է։ Մարմնի երկարությունը հասնում է 28 սմ-ի։ Այս ձուկն ունի կախ ընկած փոր, մեծ աչքեր, խռիկային կափարիչի հետևում կա մուգ պուտ, իսկ կողքերին՝ հաճախ 6-8 պուտեր։
Գաղթող կամ կիսագաղթող ձուկ է։ Միսը հավականին համեղ է։ Մարմինը թեփուկապատ է։ Շնչառությունը կատարվում է բավականին լավ զարգացած խռիկների միջոցով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 85 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպյան հաստափոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպյան հաստափոր» հոդվածին։ |
|