Կասոս (հուն․՝ Κάσος)՝ կղզի Եգեյան ծովի հարավ-արևելքում, պատկանում է Հունաստանին։
Կասոսի նույնանուն մունիցիպալիտետը ներառում է նաև մի շարք չբնակեցված կղզիներ, որոնցից խոշորներն են Արմաթիան և Մակրոնիսին։ Կասոսի վրա տեղակայված են հինգ բնակավայրեր՝ Ագիա Մարինա (393 մարդ), Ֆրի (335 մարդ), Արվանիտիհորի (167 մարդ), Պոլի (335 մարդ) և Պանագիա (17 մարդ)։ Մունիցիպալիտետի վարչական կենտրոնը համարվում է Ֆրի բնակավայրը, այստեղ է գտնվում նաև կղզու գլխավոր նավահանգիստը, բնակայրի մոտակայքում կա օդանավակայան։
Մտնում է Դոդեկանեսյան կղզեախմբի մեջ։ Կղզին գտնվում է Կարպատոս և Կրետե կղզիների միջև։ Զբաղեցնում է մոտ 66 կմ 2 տարածք։ Ֆրի բնակավայրը Կասոսի միակ նավահանգիստն է։ Կղզու ամենաբարձր կետը ծավի մակերևույթից 550 մետրի վրա է։ Կղզու վրա գտնվում է ոչ մեծ «Էլ. Վենիզելոս» օդանավակայանը։