Կասկո Վիեխո (Պանամա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կասկո Վիեխո
ԵրկիրՊանամա Պանամա
Մակերես29,4 հեկտար
Պաշտոնական կայքpatronatopanamaviejo.org(իսպ.)
Կասկո Վիեխո (Պանամա) (Պանամա)##
Կասկո Վիեխո (Պանամա) (Պանամա)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 790
ռուս..անգլ..ֆր.

Կասկո Վիեխո (իսպ.՝ Casco Viejo, հայերեն՝ Հին թաղամաս, հայտնի է նաև որպես անտիկ թաղամաս[1] կամ Սան Ֆելիպե), Պանամա քաղաքի պատմական շրջանը։ Կառուցվել և բնակեցվել է 1673 թվականին։ Այն կառուցվել է 1671 թվականին Պանամա քաղաքի բնօրինակ Պանամա Վիեխոյի 1671 թվականի ավերումից հետո, երբ ծովահենները հարձակվեցին քաղաքի վրա։ 1997 թվականից այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամա քաղաքը հիմնադրվել է 1519 թվականի օգոստոսի 15-ին և գոյատևել է հարյուր հիսուներկու տարի։ 1671 թվականի հունվարին նահանգապետ Խուան Պերես դե Գուսմանը այն հրդեհել է նախքան ծովահեն Անրի Մորգանի հարձակումն ու թալանը։ 1672 թվականին Անտոնիո Ֆերնանդես դե Կորդոբան նախաձեռնել է նոր քաղաքի կառուցումը, որը հիմնվել է 1673 թվականի հունվարի 21-ին։ Այս քաղաքը կառուցվել է թերակղզում` ամբողջովին առանձնացած ծովով և պատերի պաշտպանական համակարգով[3]։ Այսօր այս վայրը պահպանում է Պանամա ժամանակակից քաղաքի առաջին հաստատություններն ու շենքերը[4]։ Այն հայտնի է որպես «Կասկո վիեխո» (հին քաղաք)[5]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մետրոպոլիտեն տաճարը Պանամայի գլխավոր կաթոլիկ եկեղեցին է
  • Պալասիո դե լաս Գարսասը Պանամայի նախագահի և կառավարության նստավայրն է
  • Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցի և մենաստան
  • Սան Խոսե եկեղեցի
  • Լա Մերսեդ եկեղեցի
  • Սուրբ Դոմինգո եկեղեցի և մենաստան. Հարթ կամար
  • Հիսուսի միաբանություն եկեղեցի և մենաստան
  • Մունիցիպալ պալատ, թվագրվում է 20-րդ դարի սկիզբ
  • Ազգային պալատ
  • Պանամայի ազգային թատրոն
  • Պանամայի ջրանցքի թանգարան
  • Բոլիվարի պալատ
  • Գոնգորայի տուն
  • Բոլիվարի հրապարակ
  • Էռերայի հրապարակ
  • Ֆրանսիայի հրապարակ
  • Անկախության հրապարակ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Levy, Shoshanna y otros (1999). Panamá El Casco Antiguo. Editart. p. 81.
  2. «Archaeological Site of Panamá Viejo and Historic District of Panamá». whc.unesco.org. UNESCO World Heritage Centre. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
  3. Castillero, Alfredo (2004). UNESCO Guides: Panamá la Vieja and Casco Viejo. UNESCO Publishing. ISBN 92-3-103923-7.
  4. «Actualícese con La Prensa Web». 2014 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  5. Ciudad de Panamá, cinco siglos de historia. Ediciones Balboa. 2010. ISBN 978-9962-8805-9-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասկո Վիեխո (Պանամա)» հոդվածին։