Կասերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կասերի
Kaşar peyniri.jpg
Թուրքական խոհանոց
ԵնթատեսակGreek cheese? և ոչխարի պանիր
Առաջացման երկիրFlag of Greece.svg Հունաստան
Հիմնականոչխարի կաթ

Կասերի (հուն․՝ Κασέρι, թուրք.՝ Kaşar peyniri), կովի չպաստերիզացված կաթից պատրաստվող պանիր (երբեմն ավելացվում է նաև աննշան քանակությամբ այծի կաթ)։ Պանիրը լինում է բաց դեղնավուն, ունենում է թեթևակի պնդություն[1]։ Կասերին ավանդական պանիր է համարվում Թուրքիայի և Հունաստանի խոհանոցներում։

Կասերի պանիրը փափուկ նյութակազմվածք ունի, փոքր անցքեր, փխրուն չէ, պատկանում է ձգովի (երկաթալար) պանիրների ընտանիքին, ինչպես օրինակ՝ պրովոլոնե կամ մյունսթեր պանիրը։ Օգտագործելով թարմ, չպաստերիզացված կաթ՝ հնարավոր է լինում ստանալ պանրի յուրահատուկ համը և նյութակազմվածքը, հետո պանիրը պահում են չորս ամիս, որպեսզի «հասունանա» և ստանա անհրաժեշտ համային որակներ։ Պանրի հասունացման որոշ փուլերում վերջինիս համը հիշեցնում է պարմեզան կամ ասիագո պանրի համը, բայց ունի մի հատկանշական տարբերություն՝ այդչափ յուղալի և սերուցքային չէ։ Հունական և թուրքական խոհանոցներում կասերիկ օգտագործում են բուտերբրոդներ, սագանակիներ պատրաստելիս։ Այս պանիրը հանդիսանում է կասերոպիտա կարկանդակի հիմնական բաղադրատարրը։

Թուրքա-կիպրական պաստիտսիո պատրաստելիս երբեմն միսը փոխարինվում է պանիրների երկու տեսակների՝ կասերիի և բեյազի[2] օգտագործմամբ։

Հունաստանում պատրաստվող կասերի պանրի անվանումը պաշտպանված է Եվրոպական միության հրամանագրով[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Art of Making Kasseri», Epikouria Magazine, Fall/Winter 2006
  2. «Bol Peynirli Fırın Makarna» (Turkish)։ Mynet Yemek։ Վերցված է 16 December 2018 
  3. EU page on Kasseri PDO Արխիվացված է Սեպտեմբեր 22, 2008 Wayback Machine-ի միջոցով:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Babiniotis, Georgios (2005). Λεξικό της Νέας Ελληνικής Γλώσσας (Lexicon of New Greek). Κέντρο Λεξικολογίας. p. 1412. ISBN 960-86190-1-7.