Կասելի պատկերասրահ
Կասելի պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կասել |
Վայր | Վիլհելմսհյոե պալատ |
Մասն է | Museumslandschaft Hessen Kassel? |
Կայք | museum-kassel.de |
![]() | |
![]() |

Հին վարպետների պատկերասրահ (գերմ.՝ Gemäldegalerie Alte Meister), Հեսսեն-Կասսելի կառավարիչների գեղարվեստական հավաքածու, որը 1956 թվականից ցուցադրվել է Կասելի Վիլհելմսհյոե պալատում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կասելի պատկերասրահի հպարտությունը այն սրահներն են, որոնք նվիրվել են XVII դարի հոլանդացի և ֆլամանդացի նկարիչներին՝ Ռեմբրանդին (ամենաամբողջական հավաքածուն Գերմանիայում), Ռուբենսին, Հալսին, Յորդանսին և Վան Դեյքին[2]։ Նրանցից յուրաքանչյուրի աշխատանքների համար առանձին սրահ է հատկացվել։ Այդ աշխատանքների զգալի մասը Կասել է բերվել Վիլհելմ VIII-ի և նրա նախնիների կողմից։ Հավաքածուի գլուխգործոցներից են Դյուրերի Ելիզավետա Տուխերի դիմանկարը և Տիցիանի Ազնվականը զինվորական համազգեստով կտավը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր հեղինակությամբ XVIII—XIX դարերում պատկերասրահը համարվել է Բեռլինյան պատկերասրահի միակ մրցակիցը Գերմանիայի բողոքական տարածքներում։ Վեստֆալյան արքա Ժերոմ Բոնապարտը, ով Վիլհելմսհյոեն անվանափոխել է ի պատիվ իր եղբայր Նապոլեոնի, կործանել է այն։ Վիվան Դենոն կասելյան լավագույն նկարները տեղափոխել է Փարիզի Նապոլեոն թանգարան, որտեղից մի քանի նկար հաջողվել է Կասսել վերադարձնել միայն Կայսրության անկումից հետո՝ Յակոբ Գրիմի ջանքերի շնորհիվ։
Յակոբ Գրիմին չի հաջողվել վերադարձնել բոլոր նկարները, և մի քանիսը մնացել են կայսրուհի Ժոզեֆինայի Մալմեզոնի պալատում։ Կայսրուհու մահից անմիջապես հետո նրա երեխաները՝ Եվգենին և Գորտենզիան շտապեցին «ավար վերցված» արվեստի գործերը վաճառել ռուսական կայսր Ալեքսանդր I-ին, ով այդ պահին Փարիզում էր[3]։ Այսպիսով՝ Կասելից Պետերբուրգի Էրմիտաժում հայտնվեցին Ռեմբրանդի «Խաչից իջեցում», Անդրեա դել Սարտոյի «Սուրբ ընտանիք», Լորենի «Օրվա ժամեր» և այլ ստեղծագործություններ։
1877 թվականին պատկերասրահի համար առանձին մասնաշենք է կառուցվել, որտեղ սկսել են ցուցադրվել XIX—XX դարերի արվեստի գործեր։ Երկրորդ աշխարահամարտի ավարտից հետո այդ շինություն ավերվել է, սակայն ցուցանմուշները տեղափոխվել են Վիեննայի Արվեստի պատմության թանգարան, որտեղ դրանք մնացել են մինչև 1956 թվականը, երբ ավարտվել են Վիլհելմսհյոե պալատի վերականգնման աշխատանքները։ Հետաքրքիր է, որ 1930-ական թվականներինб երբ Էրմիտաժը վաճառել է մի շարք հեղինակների գործեր, հենց Կասելի թանգարանին է հաջողվել ձեռք բերել վան Դեյքի աշխատանքները։
- Կասելի թանգարանում ցուցադրվող գլուխգործոցներ
-
Դյուրեր, ԷլիզաբեթՏյուխերի դիմանկար
-
Ա․ Մոր, Վիլհելմ Օրանացու դիմանկար
-
Տիցիան, Ռազմիկի դիմանկար
-
Ռուբենս, Հերոսի թագադրումը
-
Հալս, Ուրախ հարբեցող
-
Երիտասարդ Ռեմբրանդի դիմանկար
-
Ռեմբրանդ, Սուրբ ընտանիք
-
Ռեմբրանդ, Սասկիան կարմիր գլխարկով
-
Ռեմբրանդ, Հակոբնն օրհնում է Հովհաննեսի զավակներին
-
Ռեմբրանդ, Անդրեաս Գրաֆի դիմանկար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «gemäldegalerie alte meister»։ museum-kassel.de։ Վերցված է 2021-09-21
- ↑ «Кассельская картинная галерея - Музеи»։ Artchive։ Վերցված է 2021-09-21
- ↑ 1815: приобретение коллекции императрицы Жозефины
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կասելի պատկերասրահ կատեգորիայում։ |
|