Կասա Ֆուերտե դե լա Կրուսետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասա Ֆուերտե դե լա Կրուսետա
Նկարագրություն
Տեսակbarracks?
Վարչական միավորԱլմերիա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասSpanish Coastal Watchtowers?
Կառուցված1773
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Casas Viejas, Almería Վիքիպահեստում

Կասա Ֆուերտե դե լա Կրուսետա (իսպ.՝ Casa Fuerte de la Cruceta), մասնավոր[3] դղյակ և ափամերձ պաշտպանական բերդ Իսպանիայի Անդալուզիա համայնքի Ալմերիա մարզի Ալմերիա քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասա Ֆուերտե դե լա Կրուսետա ամրոցի շինարարությունն ավարտվել է 1773 թվականին՝ որպես հեծելազորային ապաստան։ Արևմուտքում ամենալավ պաշտպանական դիրք ունեցող այս ամրոցն Իսպանիայի Կառլ III թագավորը 18-րդ դարում կառուցել է Ալմերիան և Կաբո դե Գատան պաշտպանելու համար։ Ի սկզբանե նախատեսված է եղել ամրոցում տեղավորել Տոռե Գարսիա և Պերդիգա տարածքները հսկող զինվորներին։

Թագավորը հավանություն է տվել ամրոցը կառուցել 1771 թվականին, 1773 թվականին շինարարությունն ավարտվել է։ 1778 թվականին բերդն ունեցել է 14 զինվորներից բաղկացած մշտական կայազոր[3]։

1830 թվականին զորքը լքել է բերդը, սակայն 1857 թվականին այն անցել է կարաբինոսների ենթակայության ներքո։ 1941 թվականին այստեղ է գտնվել Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի կայազորը։

Ամրոցը վերականգնվել է 2005 թվականին և հասանելի է Էլ Տոյո հատվածում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GIL ALBARRACÍN, A. Almería: las defensas exteriores. Barcelona 2006, p 61 y ss
  • Almería conserva siete fortalezas que hacían frente a los ataques piratas, artículo aparecido en El Almería.es el 31 de agosto de 2008.
  • Las defensas costeras de Andalucía - Arquitectura y defensa de la costa oriental andaluza: un itinerario cultural, Boletín del Instituto Andaluz de Patrimonio Histórico, nº 40-41, en el sitio Web de la Consejería de Cultura de la Junta de Andalucía

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. 3,0 3,1 Schnell Quiertant, Pablo. «Casa fuerte de la Cruceta». www.xn--castillosdeespaa-lub.es. ASOCIACIÓN ESPAÑOLA DE AMIGOS DE LOS CASTILLOS. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Schnell Quiertant, Pablo. «Casa fuerte de la Cruceta». www.xn--castillosdeespaa-lub.es. ASOCIACIÓN ESPAÑOLA DE AMIGOS DE LOS CASTILLOS. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին. «Al final del Paseo Maritimo de las depndencias de llos Juegos el mediterráneo 2005»