Jump to content

Կասանդրա Բոգրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասանդրա Բոգրան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումեռամարտիկ
Երկիր Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 23, 1997(1997-05-23)[1] (28 տարեկան)
ԾննդավայրԼիվրի-Գարգան
ԱկումբPoissy Triathlon?

Կասանդրա Բոգրան (ֆր.՝ Cassandre Beaugrand, մայիսի 23, 1997(1997-05-23)[1], Լիվրի-Գարգան), ֆրանսիացի եռամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, Ֆրանսիայի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և խառը էստաֆետի համաշխարհային սերիայի հաղթող

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասանդրա Բոգրանը սկսել է զբաղվել աթլետիկայով և հեծանվավազքով՝ շնորհիվ իր հոր՝ Լյուդովիկոս Բոգանի։ Նա 2006-2011 թվականներին հանդես է եկել Livry-Gargan Athletics ակումբում, այնուհետև միացել Է Monaco Athletics-ին 2012 թվականին։ Միևնույն ժամանակ, նա միաժամանակ եղել է Saint-Raphaël Triathlon եռամարտի ակումբում մինչև 2014 թվականը, որից հետո տեղափոխվել է Poissy Triathlon։ Ընդ որում, նա լողով զբաղվել է Saint-Raphaël Triathlon-ում[3][4]։ Բացի այդ, Բոգրանը տարվել է կտրտված տեղանքում վազքով, որտեղ երկու անգամ նվաճել Է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսներ կուրսանտների և պատանիների կատեգորիաներում[5]։

Կարիերան եռամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրսանտների եռամարտում Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն[6] դառնալուց հետո Կասանդրա Բոգրանը դարձել է 2014 թվականի Էդմոնտոնի պատանիների Համաշխարհային սերիայի փոխչեմպիոն[7] և 2016 թվականին Լիսաբոնում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն[8]:

2014 թվականի հուլիսի 13-ին Համբուրգում ֆրանսիական թիմի կազմում զբաղեցրել է երկրորդ տեղը խառը փոխանցումավազքում՝ մեկնարկելով առաջին փուլում և պարտվելով մրցավազքի առաջատարին ընդամենը 3 վայրկյանով[9]։ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին Կասանդրան հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում՝ առաջ անցնելով Ալեքսանդրա Կասան-Ֆերիեից և Աննա Թաբարանից։ Այն ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր[10]։

2016 թվականի հունիսին Բոգրանը Եվրոպայի առաջնությունում գրավել է երրորդ տեղը՝ զիջելով բրիտանուհիներ Ջեսիկա Լերմոնտին և Լյուսի Հոլին[11]։ 2016 թվականի հուլիսին վերաբաշխվել են օլիմպիական ուղեգրերը, ինչի արդյունքում 19 տարեկանում Կասանդրան իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերին: Ֆրանսիայից մեկնել է նաև Օդրի Մերլը[12]։ Կասանդրան Բրազիլիայում զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը[13]։

2017 թվականին Կասանդրա Բոգրանը նվաճել է իր երկրորդ ազգային տիտղոսը Ֆրանսիայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Կիբերոնում կայացած Գրան պրի փուլի շրջանակներում։ Բացի այդ, նա դարձել է չեմպիոն մինչև 23 տարեկանների կարգում[14]։

2018-2024 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին Բոգրանը հաղթել Է Ֆրանսիայի առաջնությունը խառը էստաֆետում[15], որը նոր օլիմպիական կարգ է 2020 թվականից[16]։ Հաջորդ օրը Կասանդրան նվաճել է իր երրորդ անձնական տիտղոսը ազգային առաջնությունում[17]։ Շարունակելով հաղթական շրջանը՝ նա Համբուրգում հաղթել է Համաշխարհային սերիայի մրցաշարում՝ առաջ անցնելով Լաուրա Լինդեմանից և ամերիկուհի Քեթի Զաֆերեսից[18]։

Խառը փոխանցումավազքում Կասանդրան կրկին մրցել է ամերիկուհի Քեթի Զաֆերեսի հետ իր ողջ էտապի ընթացքում։ Վենսան Լուին, ում Կասանդրան փոխանցել է էստաֆետը, կարողացել է հաղթանակ բերել Ֆրանսիայի հավաքականին[19]։

2018 թվականի օգոստոսին եռամարտի Եվրոպայի առաջնությունում Բոգրանը գրավել է երրորդ տեղը: Լողի փուլում նա հետ չի մնացել Եվրոպայի գործող չեմպիոն Ջեսիկա Լերմոնտից: Այնուամենայնիվ, շվեյցարացի Նիկոլա Շպիրիգը կարողացել է միանալ առաջատար դուետին հեծանվավազքի վեցերորդ շրջանում: Դրանից հետո բրիտանուհին շվեյցարուհու հետ առաջ է գնացել, իսկ ֆրանսուհին չի կարողացել պահպանել բարձր տեմպը։ Վազքի փուլում ոչինչ չի փոխվել, և արդյունքում Կասանդրա Բոգրանը նվաճել է բրոնզե մեդալ[20]։ Լեոնի Պերիոյի, Պիեռ Լե Կորրեի և Դորիան Կոնինքսի հետ միասին Ֆրանսիայի հավաքականը խառը փոխանցումավազքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[21]։

2018 թվականի սեպտեմբերի 14-ին Գոլդ Քոստում Կասանդրա Բոգրանը նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալը՝ զիջելով ամերիկուհի Թեյլոր Նիբբին և առաջ անցնելով իտալուհի Անժելիկա Օլմոյից[22]։

2021 թվականի հուլիսի 31-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում խառը փոխանցումավազքում նվաճել է բրոնզե մեդալ[23]։ Անհատական մրցումներում դուրս է եկել մրցատարածությունից[24]։

2022 թվականի ապրիլի 23-ին Բոգրանը սահմանել է կանանց վազքի ռեկորդ Arena Games եռամարտում՝ Arena Games Triathlon London 2022-ում[25]։

Բոգրանդը լավ արդյունքներ է ցույց տվել լողի ժամանակ։ 200 մետր լողալու նրա ռեկորդը 2'07"25 է[26]։

2024 թվականի հուլիսի 31-ին Կասանդրա Բոգրանը ոսկե մեդալ է նվաճել 2024 թվականի Օլիմպիական խաղերի եռամարտում, որը տեղի է ունեցել իր հայրենի քաղաքում՝ Փարիզում։ Նա հաղթանակը վերագրել է վերջերս Անգլիա տեղափոխվելուն, որտեղ մարզվում է Լաֆբորոյում, ինչը նրան օգնել է ընտելանալ անձրևի տակ մրցելուն[27]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին ASICS ընկերության տարածած տեղեկատվությունից համաձայն հայտնի է դարձել, որ Կասանդրան հարաբերությունների մեջ է շվեյցարացի մարզիկ Սիլվեն Ֆրիդելանսի հետ[28][29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 Légifrance
  3. «FOJE Utrecht 2013» (PDF). Franceolympique.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014-02-20-ին. Վերցված է 2014-07-23-ին..
  4. «Cassandre Beaugrand retour sur le cross d'Edimbourg». Vo2.fr (ֆրանսերեն). Վերցված է 2014-07-23-ին. sur Archive.is.
  5. «Cassandre Beaugrand Podiums Athlé». bases.athle.com (ֆրանսերեն). Վերցված է 2015-03-14-ին..
  6. «Cassandre Beaugrand Fiche Poissy Triathlon». poissytriathlon.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2015-03-14-ին..
  7. «Cassandre Beaugrand en argent». ville-poissy.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին. Վերցված է 2015-03-14-ին.
  8. Gourdy, Christophe (2016-06-03). «PoissyTriathlon.com» (ֆրանսերեն). Վերցված է 2016-06-09-ին.
  9. «Relais Vice-Champion du monde 2014». FranceOlympique.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-02-26-ին. Վերցված է 2014-07-23-ին.
  10. «Les sacrés en Triathlon». Triathlon-hebdo.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին. Վերցված է 2014-09-28-ին.
  11. «Euro Sprint Châteauroux : le bronze pour Cassandre Beaugrand». triathlete.fr (ֆրանսերեն). 2016-06-26. Արխիվացված օրիգինալից 2016-07-02-ին. Վերցված է 2016-06-28-ին.
  12. «La triathlète Cassandre Beaugrand sélectionnée pour les JO de Rio». eurosport.fr (ֆրանսերեն). 2016-07-13. Արխիվացված օրիգինալից 2016-08-27-ին. Վերցված է 2016-07-15-ին..
  13. «Fiche de Cassandre Beaugrand». FranceOlympique.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-15-ին. Վերցված է 2021-03-14-ին.
  14. Olivier Berraud (2017-09-02). «GP Quiberon femmes : nouveau succès de Poissy, 2e titre national pour Beaugrand». triathlete.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2017-09-02-ին.
  15. «Chts de France relais mixte Gray : Poissy premier lauréat de la nouvelle discipline olympique». triathlete.fr (ֆրանսերեն). 2018-05-26. Արխիվացված օրիգինալից 2018-05-27-ին. Վերցված է 2018-05-27-ին.
  16. Alexandre Saint-Jalm (2017-06-10). «Le relais mixte désormais olympique dès les JO de Tokyo». trimes.org (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2017-09-04-ին. Վերցված է 2017-06-10-ին.
  17. Olivier Berraud (2018-05-27). «Chts de France triathlon S Gray : Vincent Luis et Cassandre Beaugrand en patrons». triathlete.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018-05-29-ին. Վերցված է 2018-05-28-ին.
  18. Doug Gray (2018-07-14). «Beaugrand powers to first WTS gold thanks to inspired run in Hamburg». triathlon.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2018-07-15-ին.
  19. Olivier Berraud (2018-07-14). «Mondiaux relais mixte Hambourg : les Bleus du triathlon montrent la voie aux Bleus du foot». triathlete.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018-07-17-ին. Վերցված է 2018-07-17-ին.
  20. Olivier Berraud (2018-08-09). «Chts d'Europe CD Glasgow femmes : 6e titre pour Nicola Spirig, 1re médaille pour Cassandre Beaugrand». triathlete.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019-04-02-ին. Վերցված է 2018-08-09-ին.
  21. Olivier Berraud (2018-08-11). «Chts d'Europe relais mixte Glasgow : les Bleus ont parfaitement assumé leur statut de favori». triathlete.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018-08-12-ին. Վերցված է 2018-08-12-ին.
  22. «Cassandre Beaugrand vice-championne du monde Triathlon U23». Les Sportives Magazine (ֆրանսերեն). 2018-09-14. Արխիվացված օրիգինալից 2018-09-20-ին. Վերցված է 2018-09-20-ին.
  23. «JO 2021 - Triathlon : le relais mixte français médaillé de bronze après une belle remontée». Franceinfo (ֆրանսերեն). 2021-07-31. Արխիվացված օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-07-31-ին.
  24. «Abandon de Cassandre Beaugrand sur le triathlon des JO de Tokyo». L'Équipe (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-07-31-ին.
  25. «Cassandre Beaugrand Powers To Win At Arena Games Triathlon London powered by Zwift». Super League Triathlon (բրիտանական անգլերեն). 2022-04-23. Վերցված է 2022-04-25-ին.
  26. «Cassandre Beaugrand: what about her swimsuit and trainings?». ProsWorkout (ամերիկյան անգլերեն). 2022-04-23. Վերցված է 2022-06-16-ին.
  27. Ingle, Sean (2024-07-31). «France's Cassandre Beaugrand wins women's triathlon to delight Paris». theguardian.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-08-04-ին.
  28. «Nager, courir, pédaler, ou bien les trois ?». konbini.com (ֆրանսերեն). 2018-08-02. Արխիվացված է օրիգինալից 2018-08-12-ին. Վերցված է 2021-03-14-ին.
  29. «Les bleus ont parfaitement assurés leur statut de favori». triathlete.fr (ֆրանսերեն). 2018-08-11. Արխիվացված օրիգինալից 2020-02-16-ին. Վերցված է 2021-03-14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասանդրա Բոգրան» հոդվածին։