Կասաբլանկա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասաբլանկա (այլ կիրառումներ)
Կասաբլանկա
անգլ.՝ Casablanca
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, ռազմական ֆիլմ, դրամա և ֆլեշբեք ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և թռուցիկ հարաբերություններ[1]
ՀիմքԲոլորը գալիս են Ռիքի մոտ
Թվականնոյեմբերի 26, 1942[2], հունվարի 23, 1943[2], հոկտեմբերի 11, 1943 և 1942
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Քերթիս
ՊրոդյուսերՀել Ուոլլիս
Սցենարի հեղինակՋուլիուս Ջեյ Էփսթայն, Ֆիլիպ Ջ. Էփսթայն, Հովարդ Քոչ, Քեյսի Ռոբինսոն և Հովարդ Վ. Կոխ[3]
ԴերակատարներՀամֆրի Բոգարտ, Ինգրիդ Բերգման, Փոլ Հենրեյդ, Կլոդ Ռեյնս, Կոնրադ Ֆեյդտ, Սիդնի Գրինսթրիթ, Պետեր Լորրե, Շ. Զ. Շակալ, Մադլեն ԼեԲո, Դուլի Ուիլսոն, Ջոյ Փեյջ, Հելմութ Դանթին, Ջոն Քուեյլեն, Ֆրենկ Պուլիա, Լեոնիդ Կինսկի, Կուրտ Բուա, Լյուդվիգ Շտյոսել, Իլկա Գրենինգ, Տրուդե Բեռլիներ, Լուիս Վ. Արկո, Մարսել Դալիո, Հանս Հայնրիխ ֆոն Տվարդովսկի, Ալբերտո Մորին, Բարրի Նորթոն, Դեն Սեյմուր, Ջորջ Դի, Ջորջ Միքեր, Ժորժ Ռենավենտ, Ջինո Կոռադո, Ջամիլ Հասոն, Ժան դը Բրիակ, Ժան դել Վալ, Լեո Ուայթ, Լեոն Բելասկո, Նորմա Վարդեն, Փոլ Պանցեր, Պոլ Պորկազի, Ռիչարդ Ռայեն, Կրեյտոն Հեյլ[3], Ջորջ Ջ. Լյուիս[3], Գրեգորի Գայե[3], Ֆրենկ Մացոլա[3], Վոլֆգանգ Ցիլցեր[3], Էլինոր Վանդերվեյեր[3], Օլիվեր Բլեյք, Ադրիեննա Դ'Ամբրիքուր, Ուիլյամ Էդմունդս և Լուի Մերսիե
ՕպերատորԱրթուր Էդիսոն
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժՕուեն Մարքս
Պատմվածքի վայրԿասաբլանկա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն102 րոպե
Բյուջե950 000 $
 Casablanca (film) Վիքիպահեստում

«Կասաբլանկա» (անգլ.՝ Casablanca), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1942 թվականին, հայտնի հոլիվուդյան ռեժիսոր Մայքլ Քերթիսի կողմից։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Նրանց մոտ ճակատագրական հանդիպում էր Կասաբլա՛նկայում»։ Առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1942 թվականի նոյեմբերի 26-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է Warner Brothers կինոընկերությունում։ Ֆիլմում խաղում են աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններ՝ Համֆրի Բոգարտն ու Ինգրիդ Բերգմանը։ «Կասաբլանկան» դարձավ Ամերիկայի, և ընդհանրապես, ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆի պատմության մեջ, ամենափառավոր ֆիլմերից մեկը։ Այն տարիներից, մինչև հիմա էլ, ֆիլմը շարունակում է մնալ, ամենահայտնիներից ու նշանավորներից, մնալով ամենադիտվող ու պահանջված ֆիլմերի ցանկում։ Այն արժանացավ բազմաթիվ կինոմրցանակների, ու իր տեղը գրավեց, համարյա բոլոր վարկանիշային ցանկերում։ Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, Ֆրանսիայից փախած գաղթականների ճակատագրերը, որոնք հաստատվում էին Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկա քաղաքում, իսկ հետո տարբեր ձևերով, փախչում Ամերիկա, այս ամենը կապելով քաղաքական ու լրտեսական ընդհանրումներով, ու սիրո պատմությունով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ։ Լինում են շատ դեպքեր, երբ Ֆաշիստների կողմից գրավված նացիստական Ֆրանսիայից, փախչում են տարբեր բնակիչներ, քաղաքացիներ ու հակաֆաշիստական ղեկավարներ, որոնք փախչում են դեպի հարավ։ Անցնելով Եվրոպան, Միջերկրական ծովը, մտնելով Աֆրիկա, նրանք սկզբի համար հաստատվում, բնակվում են Մարոկկոյի մոտ գտնվող, ֆրանսիական քաղաք՝ Կասաբլանկայում։ Քանի որ Ֆրանսիան օկուպացված է նացիստներով, հետևաբար Կասաբլանկան էլ, ենթարկվում է նացիստական ղեկավարներին։ Որոշ փախստականներ, կաշառքների ու ծանոթությունների շնորհիվ, կարողանում են հեշտությամբ արտոնագրեր (վիզաներ) ձեռք բերել, և Կասաբլանկայից մեկնել՝ Բարձր Աշխարհ։

Կասաբլանկայում սպանվում են երկու գերմանացի, քաղաքական առաքիչներ։ Նրանցից կողոպտում են մեծ ուժ ունեցող, արտոնագիր-փաստաթղթեր, որոնց օգնությամբ, մարդը կարող է ազատ տեղափոխվել, ֆրանսիական ոչ օկուպացված տարածքներով, հետո Պորտուգալիա, այնուհետև ԱՄն։ Իշխանությունը տագնապ է բարձրացնում, և հրամայում է ձերբակալել բոլոր կասկածյալներին։ Այդ գործով զբաղվում է քաղաքի ոստիկանապետ, կապիտան Լուի Ռենոն։ Գալիս է նաև մայոր՝ Հենրիխ Շթրասսերը, որին տեղեկացնում են, որ մարդասպանի հետքի վրա արդեն դուրս են եկել, և վերջինս երեկոյան լինելու է «Ռիկի մոտ» ռեստորանում։

Դրվագ ֆիլմից. Ռիկ Բլեյնը և սենյոր Ֆերրարին

Ռիկ Բլեյնը՝ ցինիկ, հուսահատված ամերիկացի է, որին պատկանում է քաղաքի ամենաշքեղ՝ «Ռիկի մոտ» ռեստորանը։ Այստեղ ի հայտ են գալիս, ամենատարբեր մարդիկ՝ նացիստներ, վիշիստներ, փախստականներ, գողեր և այլոնք... Ինքնուրույն Ռիկը, նախկինում՝ 1935 թվականին, զբաղվում էր զենքի ներմուծմամբ Էֆիոպիա, հետո մասնակցում էր Իսպանիայի քաղաքական պատերազմում, հանրապետականների կողմից։ Նա փախչել է Ֆրանսիայից և հաստատվել Կասաբլանկայում։

Ռիկի ակումբ է գալիս իր ընկեր, մանր հանցագործ՝ Ուգարտեն։ Այդ նա է սպանել հայտնի առաքիչներին, և հիմա պահում է իր մոտ հզոր փաստաթղթերը։ Ազատություն փնտրող փախստականների համար, այս փաստաթղթերի կարևորությունը, անհնարին է նկարագրել։ Ուգարտեն պատրաստվում է վաճառել դրանք, գիշերը եկող մի մարդուն։ Նա խնդրում է Ռիկին, մի քանի ժամով, անվտանգության համար, իր մոտ պահել փաստաթղթերը։ Ռիկը համաձայնվում է և պահում է արտոնագրերը, երգիչ Սեմի դաշնամուրի մեջ։

Ակումբ են հաճախում մայոր Հենրիխ Շթրասսերը, կապիտան Լուի Ռենոն, իր ոստիկաններով։ Ձևացնելով, թե իբր նրանք զվարճանալու են եկել, իրականում պատրաստվում են ձերբակալել Ուգարտեյին։ Նրանց դա հաջողվում է, սակայն կարևոր փաստաթղտերը մնում են Ռիկի մոտ։ Ռենոն զրուցում է Ռիկի հետ։ Նա տեղեկացնում է իրեն, որ գիշերը քաղաք է գալու, հայտնի հակաֆաշիստ գործիչ Վիկտոր Լասլոն, իր կնոջ հետ։ Ռենոն զգուշացնում է Ռիկին, որ վերջինս նույնիսկ չհամարձակվի, պետության թշնամուն արտոնագրեր տրամադրել, որ նա փախչի ու շարունակի իր գործունեությունը։ Ռենոն և Շթրասսերը մտադիր են մի պատճառ գտնել, որի օգնությամբ կկարողանան ձերբակալել Լասլոյին, ազատ Ֆրանսիայի տարածքում։

Ձախից աջ՝ Վիկտոր Լասլոն, Իլզա Լունդը, Լուի Ռենոն և Ռիկ Բլեյնը

Քիչ հետ, Ռիկի ռեստորան են հաճախում Վիկտոր Լասլոն, իր կնոջ՝ Իլզա Լունդի հետ։ Սա ևս մեկ ճակատագրական հարված է դառնում Ռիկի համար, քանի որ նա ճանաչում է Իլզային։ Վերջինս Փարիզում, եղել էր Ռիկի սիրուհին։ Նրանք սիրում էին միմյանց ու երջանիկ էին իրար հետ։ Երբ նացիստական զորքերը ներխուժեցին Փարիզ, Ռիկն ու Իլզան պետք է փախչեին իրար հետ, սակայն վերջին պահին, գնացքի մոտ, Ռիկին նամակ եկավ Իլզայից, որ նա ստիպված է մնալ։ Չհասկանալով Իլզայի պատճառը, Ռիկը ստիպված առանց սիրած կնոջ էր գնացք նստել։ Դրանից հետո Ռիկը հիասթափվեց ամեն ինչից, և հիմա էլ տեսնել չի ուզում նախկին սիրուհուն։ Իսկ Իլզային և Վիկտորին շտապ արտոնագրեր են հարկավոր, որպեսզի նրանք կարողանան փախչել ԱՄՆ, և այնտեղից պայքարել նացիստական շարժման դեմ։ Շթրասսերն ու Ռենոն չեն կարող դա թույլ տալ։ Նրանք զրուցում են զույգի հետ, հետո առավոտյան հրավիրում բաժանմունք։ Գիշերը Իլզան փորձում է խոսել Ռիկի հետ, բացատրել իր անհետացման պատճառը, բայց հարբած Ռիչարդը, կշտամբում է Իլզային ու չի թողնում նրան խոսել։

Հաջորդ օրը Վիկտորն ու Իլզան բաժանմունք են գնում։ Շթրասսերն ու Ռենոն ակնարկում են, որ յուրաքանչյուր պահին կարող են բռնել ու թաքուն ոչնչացնել նրանց։ Շթրասսերն առաջարկում է Լասլոյին, օգնել երրորդ Ռայխին և այդ ժամանակ, իրենց կտրվեն արտոնագրեր։ Լասլոն պետք է խոստովանի, բոլոր երկրներում առկա, հակաֆաշիստական գործարարների անուններն ու հասցեները։ Լասլոն բնականաբար հրաժարվում է, ասում է, որ նրանք իրավունք չունեն ազատ Ֆրանսիայում, առանց որևէ պատճառի, ձերբակալեն իրեն, ու Իլզայի հետ հեռանում է։

Ռիկն ու Իլզան

Վիկտորն ու Իլզան, դիմում են խոշոր ձեռներեց ու հանցավոր աշխարհում կարևոր անձ՝ սենյոր Ֆերրարիին։ Վերջինս հավաստիացնում է հյուրերին, որ Ռիկ Բլեյնը կունենա իր մոտ արտոնագրեր, և թող նրան դիմեն։ Լասլոն այդպես էլ անում է, սակայն Ռիկը հրաժարվում է արտոնագրեր տրամադրել նրան, ասելով, որ պատճառը թող հարցնի իր կնոջից։ Այդ պահին ռեստորանում մի շարք գերմանացի հրամանատարներ, սկսում են բարձր երգել՝ «Die Wacht am Rhein» երգը։ Լասլոն զայրանում է ու խնդրում է նվագախմբին երգել Մարսելյոզը։ Նվագախմբի գլխավորը, ստանում է Ռիկի համաձայնությունը, ու երաժիշտները սկսում են երգել դա։ Բոլոր հաճախորդները, նույնպես սկսում են երգել։ Երգից հետո, մայոր Շթրասսերը զայրանում է ու պարտադրում է Ռիկին, երկու շաբաթով փակել ակումբը։

Ավելի ուշ, երբ բոլորը լքում են Ռիկի ռեստորանը, հայտնվում է Իլզան։ Նա շատ է խնդրում է Ռիչարդին, իրենց տալ արտոնագրերը։ Վերջինս հրաժարվում է, ինչից հետո Իլզան, նույնիսկ ատրճանակ է բարձրացնում նրա վրա, բայց իհարկե չի կարողանում կրակել։ Նրանք համբուրվում են, քանի որ երկուսն էլ մինչև հիմա, սիրում են միմյանց, իսկ հետո Իլզան բացատրում է իր սիրելիին, Փարիզում իր անհետացման պատճառը։ Այն ժամանակ նա գիտեր, թե իր ամուսինը զոհվել է համակենտրոնացման ճամբարից փախչելու ժամանակ։ Այն օրը, երբ Ռիկն ու Իլզան պետք է լքեին Փարիզը, Իլզան տեղեկացել էր, որ Վիկտորը ողջ է և խնամքի կարիք ունի։ Կինը բնականաբար, չկարողացավ լքել ամուսնուն, ուստի չհայտնվեց կառամատույցում։ Լսելով ճշմարտությունը, Ռիկը փափկում է և նախկին սիրեկանները հաշտվում են։ Ռիկը համաձայնվում է արտոնագիր տրամադրել։ Նրանք որոշում են մնալ իրար հետ, իսկ Լասլոն փրկվելու համար, պետք է մեկնի։

Ռիկն օդանավակայանում

Հանկարծ ակումբ է մտնում Լասլոն։ Նա հազիվ է դուրս պրծել ոստիկանների ձեռքից, որոնք հարձակվել էին հակամարտության ժողովի անդամների վրա։ Ռիկը թաքցնում է Իլզային և զրուցում Վիկտորի հետ։ Վերջինս ասում է, որ գիտի նրանց հարաբերությունների մասին և ընդամենը ուզում է արտոնագրերը, որպեսզի կնոջը անվտանգ տեղ տանի։ Այդ պահին ներս են մտնում ոստիկաններն ու ձերբակալում են Լասլոյին։ Ռիկը բաժանմունք է գնում և համոզում է Ռենոյին, ժամանակավոր ազատ արձակել Լասլոյին, քանի որ կարող է այնպես անել, որ Լասլոյին ընդմիշտ ձերբակալեն շատ լուրջ մեղադրանքով։ Երբ Լասլոն գա իր մոտ, որպեսզի վերցնի փաստաթղտերը, այդ պահին կհայտնվի Ռենոն, և գերմանացի առաքիչների սպանության մեջ, կմեղադրի Լասլոյին ու կձերբակալի։ Ռիկն էլ կմնա Իլզայի հետ։ Ռենոն համաձայնվում է։ Ճանապարհին Ռիկն այցելում է սենյոր Ֆերրարիին, և նրան է վաճառում, իր ռեստորանի սեփականատիրության փաստաթղթերը։

Վիկտորն ազատվում է ու Իլզայի հետ գալիս է Ռիկի ռեստորան, փաստաթղթերի ետևից։ Վերցման պահին, հայտնվում է միայնակ Ռենոն և հայտնում ձերբակալման լուրը։ Հանկարծ նրա ետևից, Ռիկը հանում է իր ատրճանակն ու խոստովանում է իր խորամանկ մտահղացումը։ Ատրճանակի սպառնալիքի տակ, Ռիկը ստիպում է ոստիկանապետին օգնել փախստականներին, զանգել մայոր Շթրասսերին և կազմակերպել, նրանց ինքնաթիռով թռիչքը Կասաբլանկայից։ Ռիկը, Իլզան, Վիկտորն ու Ռենոն, գնում են ինքնաթիռի մոտ։ Իլզան չի ուզում, նորից կորցնել Ռիկին և նստել ինքնաթիռ, սակայն ինքնուրույն Ռիկը, համոզում է իր սիրուհուն նստել ինքնաթիռ, քանի որ նա պետք է իր ամուսնուն և վաղ թե ուշ կզղջա, եթե հիմա չնստի։ Լասլոն և Իլզան նստում են ինքնաթիռի մեջ և առաջ գնում։ Այդ պահին հայտնվում է Շթրասսեն, որը գլխի է ընկել ամեն ինչի մասին։ Նա վերցնում է հեռախոսը, որպեսզի հրամայի խաթարել թռիչքը, բայց Ռիկը կրակում ու սպանում է մայորին։ Երբ ոստիկանները գալիս են ու հարցնում են կապիտան Ռենոյին, թե ինչ է կատարվել, վերջինս մտածում ու հրաման է տալիս, բռնել սովորական կասկածյալներին։ Երբ ոստիկանները հեռանում են, Ռենոն առաջարկում է Ռիկին, հեռանալ Կասաբլանկայից և միավորվել «Կռվող Ֆրանսիա» կազմակերպությանը, Բրազավիլում։ Վերջին տեսարանում, նրանք հեռանում են մառախուղով, և Ռիկն ասում է. «Լուի, իմ կարծիքով սա գեղեցիկ ընկերության սկիզբն է»։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ռեժիսոր - Մայքլ Քերթիս
  • պրոդյուսերներ - Հել Բ. Ուոլլիս, Ջեք Լ. Ուորներ
  • սցենարիստներ - Ջուլիուս Ջ. Էփշթեյն, Ֆիլիպ Ջ. Էփշթեյն, Հովարդ Քոհ
  • օպերատոր - Արթուր Էդիսոն
  • երաժշտություն - Մաքս Շթեյներ
  • մոնտաժ - Օուեն Մարքս

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Համֆրի Բոգարտ Ռիչարդ (Ռիկ) Բլեյն Ռիչարդ (Ռիկ) Բլեյն
Ինգրիդ Բերգման Իլզա Լունդ Իլզա Լունդ
Փոլ Հենրեյդ Վիկտոր Լասլո Վիկտոր Լասլո
Քլոդ Ռեյնս կապիտան Լուի Ռենո կապիտան Լուի Ռենո
Քոնրադ Վեյդթ մայոր Հենրիխ Շթրասսեր մայոր Հենրիխ Շթրասսեր
Սիդնի Հրինսթրիթ սենյոր Ֆերրարի սենյոր Ֆերրարի
Պետեր Լորրե Ուգարթե Ուգարթե
Ս. Ց. Սաքալլ Կարլ Կարլ
Մադլեն Լեբո Իվոնն Իվոնն
Դուլի Ուիլսոն Սեմ Սեմ
Դերակատար Դեր
Ջոյ Փեյջ Աննիտա Բրանդել Աննիտա Բրանդել
Ջոն Քվոլեն Բերգեր Բերգեր
Լեոնիդ Կինսկի Սաշա Սաշա
Քուրթ Բուա գրպանահատ գրպանահատ
Լուիս Վ. Արքո փախստական փախստական
Լեոն Բելասքո դիլլեր դիլլեր
Թրուդե Բերլիներ երգչուհի երգչուհի
Օլիվեր Բլեյք Ֆերրարիի մատուցողներից Ֆերրարիի մատուցողներից
Մոնտե Բլու ամերիկացի ամերիկացի
Ջինո Քորրադո մատուցող մատուցող

Բյուջե և շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կասաբլանկա» ֆիլմի ընդհանուր բյուջեն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է $950.000, ուիքենդինը՝ $181.494 և £34.698:

Ընդհանուր շահույթը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է $4.145.200 միլիոն, ԱՄՆ-ում $1.719.913 միլիոն։

Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կասաբլանկա» ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի էր ունեցել 1942 թվականին նոյեմբերի 26-ին, ԱՄՆ-ի՝ Նյու-Յորք քաղաքում։ Դրանից հետո ֆիլմի պրեմիերան, սկսեց տեղի ունենալ տարբեր երկրներում։

Մրցանակներ, անվանակարգեր և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու-Յորքի կինոքննադատների խորհուրդ.

  • 2-րդ տեղում, NYFCC մրցանակ լավագույն դերասանի համար (Համֆրի Բոգարտ) (նաև «Խաղաղ օվկիանոսով» ֆիլմի համար)
  • 3-րդ տեղում, NYFCC մրցանակ լավագույն դերասանուհու համար (Ինգրիդ Բերգման)

ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների խորհուրդ.

  • NBR մրցանակ տասնյակ լավագույն ֆիլմեր անվանակարգում

Օսկար մրցանակ.

Ֆիլմն ընդգրկվել է ֆիլմերի ազգային ռեեստրում

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար մրցանակ.

  • լավագույն դերասան (Համֆրի Բոգարտ)
  • երկրորդ պլանի լավագույն դերասան (Քլոդ Ռեյնս)
  • լավագույն օպերատորական աշխատանք, սև ու սպիտակ (Արթուր Էդիսոն)
  • լավագույն մոնտաժ (Օուեն Մարքս)
  • լավագույն երաժշտություն, դրամատիկ կամ կատակերգական ֆիլմի համար (Մաքս Շթեյներ)

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Medley: Main Title / Prologue
  2. Medley: It Had To Be You / Shine
  3. Knock on Wood
  4. Rick and Renault
  5. Arrival Of Ilsa And Victor At Rick's
  6. Play it, Sam... Play «As Time Goes By»
  7. Of All The Gin Joints In All The Towns In All The World...
  8. Medley: Paris Montage
  9. Medley: At La Belle Aurore
  10. Ilsa Returns to Rick's
  11. Medley: Die Wacht Am Rhein / La Marseillaise
  12. Ilsa Demands the Letters
  13. Rick Confronts Ilsa and Laszlo
  14. Airport Finale / Here's Looking At You, Kid
  15. Medley: Shine / It Had To Be You (Alternate Orchestral Version)
  16. Dat's What Noah Done
  17. Knock on Wood (Alternate Version)
  18. Medley: Ilsa Returns / As Time Goes By
  19. Medley: Laszlo / As Time Goes By
  20. As Time Goes By (Complete Vocal)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասակով մարկանց համար, որոնք նստում են հեռուստացույցի առջև, որպեսզի կրկին դիտեն «Կասաբլանկայի» կրկնողությունը, այդ դիտումը սովորական նոստալգիա է։ Բայց, երբ ֆիլմը ցույց են տալիս ամերիկյան համալսարաններում, ուսանողները դիմավորում են ամեն տեսարանը, ամեն կանոնական արտահայտությունը՝ ծափահարություններով («Ձերբակալեք սովորական կասկածյալներին», «Կամ նդանոթներն են կրակում կամ սիրտն է բաբախում», կամ ամեն տեսարանը, որտեղ Բոգարտը արտասանում է kid» բառը), այնպիսի էներգիայով, որն ավելի սազական էր ֆուտբոլային խաղին։ Ինձ բախտ էր վիճակվել, տեսնել այդպիսի ռեակցիա, նաև իտալական երիտասարդության մոտ։ Ինչու՞ է «Կասաբլանկան», այդպես հմայում հանդիսատեսին։
Մենք հակված ենք պատկերացնել մեզ, ֆիլմերի կերպարների տեղում։ Դրա համար զարմանալի չէ, որ «Կասաբլանկան» դարձավ ամենահայտնի ֆիլմերից մեկը, պատմության մեջ։ Սա ֆիլմ է տղամարդու և կնոջ մասին, որոնք սիրում են միմյանց և զոհաբերում են իրենց սերը, հանուն բարձրագույն նպատակի։ Սա (վերջինը) ուժեղ ձգում է դեպի իրեն. հանդիսատեսը ոչ միայն ուզում է, ճանաչում ձեռք բերել Բոգարտի կամ էլ Բերգմանի մոտ, այլ նաև երազում է, կամավոր հրաժարվել իրենց սիրուց, հանուն գլխավորի՝ հաղթել նացիզմը։

Ֆիլմի ստեղծողներից ոչ ոք, չէր մտածում, որ նկարահանում է փառավոր ֆիլմ, դա ուղղակի Warner Brothers-ի ևս մեկ նախագիծն էր։ Ֆիլմն անշուշտ «А դասակարգի է». Բոգարտը, Բերգմանը, Հենրեյդը արդեն կայացել էին որպես աստղեր, և դժվար կլիներ հավաքել, երկրորդ պլանի դերասանների, ավելի լավ համույթ քան՝ Լորրեն, Հրինսթրիթը, Ռեյնսը և Ուիլսոնը։ Բայց սա բյուջետային ֆիլմ էր, որից մեծ հաջողություններ չէին սպասում վարձույթում։ Բոլոր նրանք, ովքեր մասնակցություն էին ունեցել «Կասաբլանկայի» ստեղծման գործում, արդեն նկարահանվել էին և հետագայում էլ կնկարահանվեն, տասնյակ այսպիսի ֆիլմերում։ «Կասաբլանկայի» փառքը, մեծապես պայմանավորված էր, հանգամանքների երջանիկ համընկնությամբ։

- Ռոջեր Էբերթ

Քաղաք Կասաբլանկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասաբլանկա քաղաքը 1920-ական թվականներին

«Կասաբլանկա» ֆիլմի գործողությունը կատարվում է Աֆրիկյան նույնանուն քաղաքում։ Ֆիլմում օգտագործվում են պատմական իրադարձություններ, կապված այդ շրջանի հետ։

Կասաբլանկա քաղաքը գտնվում է արևմտյան Մարոկկոյում։ Նրա նավահանգիստը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, մայրաքաղաք Ռաբաթից ոչ հեռու։ Այդ տարածաշրջաններում, այն ամենաբնակվող շրջանն է։ Ֆրանսիացիները, ինչպես ցույց է տրվում ֆիլմում, այստեղ հաստատվել էին 1907 թվականին։ Ֆրանսիական ղեկավարման ժամանակ, քաղաքն արագությամբ զարգանում էր։ Նոր քաղաքը կառուցվում էր, հին մավրական քաղաքի շուրջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այս քաղաքը, այն երեք կետերից էր, որտեղ վայրէջք էին կատարում Խորհրդային զորքերը։ 1943 թվականի հունվար ամսին, այստեղ տեղի ունեցավ, հայտնի «Կասաբլանկայի ժողովը», որին մասնակցում էին ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Շառլ դը Գոլը։ Հենց այդ ժամանակ, որոշվեց խորհրդային զորքերի վայրէջքը Սիցիլիա, և այստեղ որոշվեց հետաձգել Ֆրանսիայի հյուսիսային երկրորդ ճակատի բացումը։

Ֆիլմում ներկայացված է նացիստական Ֆրանսիայի փախստականների ճակատագրերը, Կասաբլանկայում։ Իսկապես, երկրորդ աշխարհամարտի տարիներին, մարդիկ Ֆրանսիայից փախչելով, անցնում էին հսկայական ճանապարհ. Փարիզից մինչև Մարսել, հետո Միջերկրական ծովով դեպի Աֆրիկյան՝ Օրան քաղաքը, հետո հյուսիսային Աֆրիկայով, դեպի Մարոկկոյի մոտ գտնվող Կասաբլանկայի ֆրանսիական տարածք։ Բոլոր փախստականները, ցանկանում էին հայտնվել Լիսաբոնում, որն այն ժամանակ, տարբեր տեղափոխումների վայր էր։ Այնտեղից մարդիկ կարող էին մեկնել Ամերիկա։ Սակայն Կասաբլանկայից Լիսաբոն տեղափոխվելը, այնքան էլ հեշտ բան չէր։ Հարկավոր էին արտոնագրեր (վիզաներ), որոնց բարդ էր ճարել։ Որոշները կաշառում էին պաշտոնյաներին, կամ ծանոթության միջոցներով էին ձեռք բերում արտոնագրերը։ Ովքեր, որ չէին կարող, տարիներով ստիպված էին մնալ Կասաբլանկայում։ Այդ ամենը լավ պատմվում է ֆիլմում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համֆրի Բոգարտ
Ինգրիդ Բերգման
Փոլ Հենրեյդ
  • Ֆիլմի սցենարիստներ Ջուլիուս և Ֆիլիպ Էփշթեյնները, զույգ եղբայրներ էին, որոնք չէին համագործակցում միմյանց հետ, մինչև 1938 թվականը։
  • Ֆիլմի երրորդ սցենարիստը Հովարդ Քոհը, «Աշխարհների պատերազմներ» աղմկոտ ռադիո բեմադրության հեղինակն էր, որը միլիոնավոր ամերիկացիների մոտ մեծ խուճապ առաջացրեց, ստիպելով նրանց հավատալ, որ աշխարհի վրա հարձակվել են այլմոլորակայինները։
  • Էփշթեյն եղբայրներն ավարտեցին ֆիլմի սցենարը, նկարահանումներից երեք օր առաջ, որը սկսել էր Մայքլ Քերթիսը 1942 թվականի մայիսի 25-ին։ Իսկ Հովարդ Քոհն ավարտեց իր սցենարի տարբերակը, նկարահանումները սկսվելուց, երկու շաբաթ հետո։
  • Սցենարի վրա աշխատելու ժամանակ, Էփշթեյնները և Քոհը գտնվում էին տարբեր տեղերում։
  • Ֆիլմի ավարտը չէին կարող հնարել, մինչև նկարահանումների վերջը։
  • 1980-ական թվականներին, հումորի համար, ֆիլմի սցենարը ուղարկվել էր բոլոր կինոընկերություններ, իր առաջին անվանումով։ Շատերը չճանաչեցին «Կասաբլանկան» և համարեցին, որ սցենարը թույլ է նրա համար, որ իր հիմքով ֆիլմ ստեղծեն։
  • Նացիստների դերակատարների մեծամասնությունը հրեաներ էին։
  • Ֆիլմի ավարտի հորինման, ձգձգումների պատճառով, Ինգրիդ Բերգմանը հարցրել էր ռեժիսորին, թե ում է սիրահարված իր հերոսուհին։ Քերթիսը առաջարկեց Բերգմանին, խաղալ այնպես, իբր թե իր հերոսուհին, տատանվում է երկու տղամարդկանց միջև։
  • Warner Brothers կինոընկերությունը պնդում էր, որ 34 ազգության մարդիկ էին աշխատում ֆիլմի վրա։
  • Ռիկի հայտնման առաջին տեսարանում, նա խաղում է շախմատ։ Դա Համֆրի Բոգարտի ամենասիրած խաղն էր։
  • Ինգրիդ Բերգմանը, որպեսզի պատրաստվեր Համֆրի Բոգարտի հետ աշխատանքին, բազում անգամ դիտել էր «Մալթյան բազե» ֆիլմը, որի ռեժիսորը Մայքլ Քերթիսն էր։
  • Բոգարտը ստիպված էր պլատֆորմե կոշիկներ հագնել, որպեսզի խաղար Բերգմանի հետ։
  • Երբ ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, վերադարձավ Ուինսթոն Չերչիլի հետ տեղի ունեցած ռազմական կոնֆերենսիայից, Կասաբլանկայում, նա խնդրեց ֆիլմը ցուցադրել Սպիտակ տանը։ Իսպաներեն լեզվով «casa blanca» նշանակում է «սպիտակ տուն»։
  • Ինգրիդ Բերգմանը և Փոլ Հենրեյդը, առաջին անգամ հայտնվում են, ֆիլմից 24 րոպե անց։
  • Ըստ հաղորդագրությունների, ֆիլմում երևացող ստվերներից շատերը, նկարված էին նկարահանման հրապարակում։

Հայտնի մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա, նայիր քեզ, փոքրիկ
Մենք միշտ կունենանք Փարիզը
Ձերբակալեք սովորական կասկածյալներին
Նվագիր դա Սեմ, նվագիր «Անցած օրերի մասին»
Լուի, իմ կարծիքով սա գեղեցիկ ընկերության սկիզբն է
Աշխարհի բոլոր քաղաքների ճանապարհներով, նա քայլում է դեպի հանք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]