Կառլ Քլինթոն Վան Դորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Քլինթոն Վան Դորեն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1885(1885-09-10)[1][2][3]
ԾննդավայրHope, Illinois, Վերմիլիոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 18, 1950(1950-07-18)[1][2][3] (64 տարեկան)
Մահվան վայրTorrington
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Կոլումբիայի համալսարան և UIUC College of Media?
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, կենսագիր և լրագրող
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
ԱմուսինIrita Bradford Van Doren?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Carl Van Doren Վիքիպահեստում

Կառլ Քլինթոն Վան Դորեն (անգլ.՝ Carl Clinton Van Doren, սեպտեմբերի 10, 1885(1885-09-10)[1][2][3], Hope, Illinois, Վերմիլիոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 18, 1950(1950-07-18)[1][2][3], Torrington), ամերիկացի քննադատ և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։

Նա քննադատ և ուսուցիչ Մարկ Վան Դորենի եղբայրն էր և Չարլզ Վան Դորենի հորեղբայրը։

1939 թվականին Վան Դորենը «Բենջամին Ֆրանկլին» աշխատության համար Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակ է ստացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ.Ք. Վան Դորենը ծնվել է Հոուփ գյուղում, Վերմիլիոն շրջան, Իլինոյս նահանգ, 1885 թվականի սեպտեմբերի 10-ին բժշկի ընտանիքում և մեծացել է ընտանեկան ֆերմայում։ 1907 թվականին ստացել է արվեստի բակալվարի աստիճան Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանում և դասավանդել է այդտեղ մինչև 1930 թվականը։ Վան Դորենը համաշխարհային ֆեդերալիստ էր և մի անգամ նա ասել է. «ակնհայտ է, որ համաշխարհային կառավարության ճանապարհին ընկած ոչ մի դժվարությունն չի կարող համեմատվել աշխարհի վտանգվածությանը առանց դրա»[5]։ 1939 թվականին ստացել է Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակ «Բենջամին Ֆրանկլին» աշխատության համար[6]։

Վան Դորենի 1921 թվականին հրապարակված The American Novel հետազոտությունը սովորաբար դիտարկվում է որպես Հերման Մելվիլին որպես գրականության առաջնակարգ վարպետի քննադատողական կարգավիճակի վերականգնման գործի մեջ կատարած ներդրում[7]։ 1920-1922 թվականներին Վան Դորենը The Nation շաբաթաթերթի գրքերի բաժնի խմբագիրն էր[8]։

1912-1935 թվականներին Վան Դորենը ամուսնացած էր New York Herald Tribune թերթի խմբագիր Իրիտա Բրեդֆորդի հետ, իսկ 1939-1945 թվականներին՝ Ջեյն Ռայթ Գորմանի հետ։

Վան Դորենը սերտորեն աշխատում էր Հովարդ Հենրի Փեքհամի հետ նրա «Ամերիկյան հեղափոխության գաղտնի պատմությունը» (1941) աշխատության վրա, որը հետագայում արժանացել է Պուլիցերյան մրցանակի, ինչպես նաև Վան Դորենն աշխատանք է կատարել Քլինթոնյան փաստաթղթերի (Clinton Papers) հետ, որոնք առաջին անգամ վկայել են Բենեդիկտ Առնոլդի դավաճանության փաստը[9]։

Վան Դորենը մահացել է 1950 թվականի հուլիսի 18-ին՝ Թորրինգտոնում, Կոնեկտիկուտ[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի ուսանողական հանրակացարանը անվանակոչված է Կառլ Քլինթոն Վան Դորենի հիշատակին։

Publications[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/222
  5. Van Doren, Carl (1948). «Preface». The great rehearsal: the story of the making and ratifying of the Constitution of the United States. Viking.
  6. Pulitzer Prize for Biography or Autobiography Official Listings.
  7. Chapter 3, The American Novel
  8. vanden Heuvel, Katrina, ed. (1990). The Nation: 1865-1990. New York: Thunder's Mouth Press. էջ 70. ISBN 1560250011.
  9. University of Michigan Faculty History Project
  10. Carl Van Doren dies in Connecticut
  11. «Review of Benjamin Franklin by Carl Van Doren». Kirkus Reviews. 1938 թ․ հոկտեմբերի 7.