Կառլ Վյոզե
| Կառլ Վյոզե | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 15, 1928[1][2] |
| Ծննդավայր | Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ |
| Մահացել է | դեկտեմբերի 30, 2012[1][2] (84 տարեկան) |
| Մահվան վայր | Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ամհերստի քոլեջ (1950)[3], Դիրֆիլդի ակադեմիա և Եյլի համալսարան (1953)[3] |
| Մասնագիտություն | մանրէաբան, կենսաբան և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեոպոլդինա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Կառլ Ռիչարդ Վյոզե (անգլ.՝ Carl Richard Woese, //ˈwoʊz//, հուլիսի 15, 1928[1][2], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 2012[1][2], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մանրէաբան, մոլեկուլային ֆիլոգենետիկայի հիմնադիր։ Նա առաջարկեել է «վերնաթագավորութուն» տերմինը և կենդանի աշխարհը բաժանել է երեք վերնաթագավորության, որոնցից առանձին վերնաթագավորություն է առանձնացրել արքեաներին[7]։ Այս քայլը կարգաբանության մեջ հայտնի է որպես Վյոզեի հեղափոխություն։ Նա առաջ է քաշել ՌՆԹ աշխարհի գոյության գաղափարը և ներմուծել է «պրոգենոտ» հասկացությունը՝ որպես բոլոր կենդանի օրգանիզմների առաջին նախահայրը։
Վյոզը ցույց է տվել, որ ռիբոսոմային ՌՆԹ-ի (16S ռՌՆԹ) նուկլեոտիդների հաջորդականությունը պահպանողական է բջջային կյանքի բոլոր ձևերի մեջ։ Նրա իրականացրած համընդհանուր պահպանողական մոլեկուլի ֆիլոգենետիկ այս վերլուծությունը չափազանց տեղեկատվական է եղել։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ռՌՆԹ-ն էվոլյուցիոն ընթացքում փոխվում է գրեթե հաստատուն արագությամբ՝ ենթարկվելով մոլեկուլային ժամացույցի մոդելին։ Սա նրան հանգեցրել է կյանքի երթագավորյան ծառի բացահայտմանը, որը դարձել է էվոլյուցիոն կենսաբանության նոր էջ։ Այդ ծառի երրորդ վերնաթագավորությունը, բակտերիաներից և էուկարիոտներից բացի, Վյոզեի բացահայտած արքեաների վերնաթագավորություն է[7][8]։
Կենսագրոթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյոզեն ծնվել է գերմանական ծագմամբ ընտանիքում։ 1928 թվականի հուլիսի 15-ին ծնվել է Նյու Յորքի նահանգի Սիրաքյուս քաղաքում։ 1950 թվականին Ամհերսթ քոլեջում ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան։ Վյոզեն այնտեղ որպես լրացուցիչ առարկա ուսումնասիրել է կենսաքիմիա և, իր խոսքերով, «գիտական որևէ հետաքրքրություն չի ունեցել բույսերի և կենդանիների նկատմամբ»։ Սակայն նրա դասախոսներից Ուիլյամ Ֆեյրբանքը խորհուրդ է տվել նրան զբաղվել կենսաֆիզիկայով՝ այդ ժամանակ համեմատաբար նոր գիտական ուղղությամբ[9][10]։
1953 թվականին նա Եյլի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի (Ph.D.) աստիճան կենսաֆիզիկայի ոլորտում, որտեղ իր դոկտորական հետազոտությունները կենտրոնացած էին վիրուսների ինակտիվացման վրա՝ ջերմության և իոնացնող ճառագայթման ազդեցությամբ[11][12]։ Դոկտորականից հետո հետազոտությունները նվիրված են եղել բակտերիալ սպորների ուսումնասիրմանը[13]։ 1960-1963 թվականներին աշխատել է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հետազոտական լաբորատորիայում՝ Սքենեկտադի քաղաքում։
1964 թվականից, իր խոսքերով, աշխատել է «տիպիկ մոլեկուլային կենսաբանի» նման, իսկ ավելի ուշ՝ որպես պրոֆեսոր Իլինոյսի համալսարանի (Ուրբանա-Շամպեյն) միկրոբիոլոգիայի ֆակուլտետում՝ ուսումնասիրելով գենետիկական կոդը, տրանսլյացիան և մոլեկուլային էվոլյուցիան[9][14][15]։
Կարլ Վյոզեն մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացրած բարդությունների հետևանքով[16][17]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակուցի սինթեզը տեղի է ունենում ռիբոսոմներում, և կորիզավորների ու նախակորիզավորի ռիբոսոմներում առկա է տարբեր ռՌՆԹ մոլեկուլային կազմ[18]։
Սկզբում Վյոզեն ուսումնասիրել է 5S ռՌՆԹ-ն։ Նա հայտնաբերել է բավականաչափ հոմոլոգիաներ, որոնք կարող էին օգտակար լինել ֆիլոգենետիկ ծառի կառուցման համար, սակայն 5S-ը բաղկացած է ընդամենը 121 նուկլեոտիդից, ինչն այն դարձնում է չափազանց քիչ ինֆորմատիվ[10][18]։
Այնուհետև նա ուշադրություն է դարձրել 16S ռՌՆԹ-ին։ Պարզվել է, որ այս մոլեկուլում կա կոնսերվատիվ հատված, որը չի փոփոխվում։ Եթե այդ հատվածում տեղի է ունենում փոփոխություն, սպիտակուցի սինթեզն այլևս չի իրականացվում։ Մնացած հաջորդականությունը բաղկացած է փոփոխվող հատվածներից։ 16S ռՌՆԹ-ն պարունակում է 1500 նուկլեոտիդ և շատ հարմար է նուկլեոտիդային հաջորդականությունների համեմատության և հարազատական կապերի որոշման համար։ Մոլեկուլային տվյալների հիման վրա պարզվել է, որ բոլոր օրգանիզմները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ արքեաներ (արքեբակտերիաներ), բակտերիաներ (էուբակտերիաներ) և կորիզավորներ։ Այս տվյալների հիման վրա կառուցված ֆիլոգենետիկ ծառը Կարլ Վյոզեն հրապարակել է 1985 թվականին։ Այսօր այդ գաղափարը շարունակում է զարգանալ, սակայն առկա տվյալները դեռևս բավարար չեն «իրական» ֆիլոգենիան և դրա վրա հիմնված միկրոօրգանիզմների ու այլ կենդանի գոյացությունների դասակարգումը հստակեցնելու համար։
1967 թվականին Կարլ Վյոզեն առաջինն առաջ է քաշել Երկրի վրա կյանքի առաջացման ընթացքում ՌՆԹ աշխարհի փուլ գոյություն ունեցած լինելու գաղափարը[19]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին Վյոզեի և Ջ. Է. Ֆոքսի համահեղինակությամբ հրապարակված «Պրոկարիոտների վերնաթագավորություն ֆիլոգենետիկ կառուցվածքը. հիմնական թագավորություններ» («Phylogenetic structure of the prokaryotic domain: the primary kingdoms») հոդվածը համարվում է միկրոբիոլոգիայի պատմության մեջ կարևորագույններից[20] և կենսաբանության պատմության ամենամեծ գիտական աշխատանքներից մեկը՝ շարքում Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» գրքի և 1953 թվականի «Նուկլեինաթթուների մոլեկուլային կառուցվածքը» հոդվածի հետ[21][22][23]։
Վյոզեն եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1988)[24], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (2006)[25], ԱՄՆ Ազգային գիտական մեդալի դափնեկիր (2000)։ 2003 թվականին Շվեդիայի գիտությունների ակադեմիան նրան շնորհել է Կրաֆորդի մրցանակը։ Նաև արժանացել է միկրոբիոլոգիայի բնագավառում բարձրագույն պարգևների՝ Լևենհուկի մեդալին (1992) և Զելման Վաքսմանի մրցանակին (1995)։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Woese, C. R. Bacterial evolution(անգլ.) // Microbiol Rev. — 1987. — Т. 51. — № 2. — С. 221—271.
- Woese, C. R., Kandler, O., Wheelis, M. L. Towards a natural system of organisms: proposal for the domains Archaea, Bacteria, and Eucarya(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences. — National Academy of Sciences, 1990. — Т. 87. — № 12. — С. 4576—4579. —
- Woese, C. R., Goldenfeld N. How the Microbial World Saved Evolution from the Scylla of Molecular Biology and the Charybdis of the Modern Synthesis(անգլ.) // Microbiology and molecular biology. — 2009. — Т. 73. — № 1. — С. 14—21. —
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Craine A. G. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.macfound.org/fellows/218/
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/waksman-award-in-microbiology.html
- ↑ https://www.crafoordprize.se/news/the-crafoord-prize-2003/
- ↑ https://web.archive.org/web/20060819181903/http://www.royalsociety.org/page.asp?tip=1&id=4700
- ↑ 7,0 7,1 Кунин Е. В. Логика случая. О природе и происхождении биологической эволюции / Пер. с англ = The Logics of Chance. The Nature and Origin of Biological Evolution. — М: ЗАО Издательство Центрполиграф, 2014. — С. 58—61. — 527 с. — ISBN 978-5-227-04982-7
- ↑ Jim Barlow (2019 թ․ հունիսի 5). «U. of I. microbiologist Carl Woese elected to Royal Society» (անգլերեն). NEWS BUREAU. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 9,0 9,1 Carl R. Woese Q & A(անգլ.) // Current Biology. — Cell Press, 2005-02-22. — В. 4. — Т. 15. — С. R111–R112. — ISSN 0960-9822. —
- ↑ 10,0 10,1 «Физик, подаривший биологам царство». indicator.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «The School of Molecular and Cellular Biology | University of Illinois at Urbana-Champaign». web.archive.org. 2010 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Sapp, Jan. The new foundations of evolution : on the tree of life. — Oxford: Oxford University Press, 2009. — 1 online resource (xvi, 425 pages) с. — ISBN 9780199734382, 0199734380
- ↑ Carl R. Woese Phage Induction in Germinating Spores of Bacillus megaterium // Radiation Research. — 1960-12. — В. 6. — Т. 13. — С. 871. —
- ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Visionary UI biologist Carl Woese, 84, dies» (անգլերեն). www.news-gazette.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Carl R. Woese: 1928 – 2012 | The Institute for Genomic Biology». web.archive.org. 2013 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Yardley, William (2012 թ․ դեկտեմբերի 31). «Carl Woese, Dies; Discovered Life's 'Third Domain'». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 18,0 18,1 Woese C., Kandler O., Wheelis M. (1990). «Towards a natural system of organisms: proposal for the domains Archaea, Bacteria, and Eucarya» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Woese C. R. The genetic code: The molecular basis for genetic expression. — New York: Harper & Row, 1967. — 186 p.
- ↑ Most important paper ever in microbiology? Woese & Fox, 1977, discovery of archaea – Jonathan Eisen's Lab
- ↑ Horizontal and vertical: The evolution of evolution | New Scientist
- ↑ Ncbi | Nlm | Nih
- ↑ Как Появилась Жизнь И При Чем Тут Луна? - Youtube
- ↑ «Member Directory - NAS». www.nasonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Woese; Carl Richard (1928—2012) Արխիվացված է Մարտ 14, 2022 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Персональная страница Карла Вёзе на сайте School of Molecular and Cellular Biology (MCB), University of Illinois at Urbana-Champaign(անգլ.) (Ստուգված է 7 օգոստոսի 2010)
- Русский перевод статьи Карла Вёзе How the Microbial World Saved Evolution from the Scylla of Molecular Biology and the Charybdis of the Modern Synthesis(անգլ.)
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 2012 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի կենդանաբաններ
- Ամերիկացի մանրէաբաններ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Գենետիկայի պատմություն
- Թոքի քաղցկեղից մահացածներ