Կառլ Հագլունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Հագլունդ
Carl Haglund.jpg
 
Կուսակցություն՝ Շվեդիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Hanken School of Economics?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն
Ծննդյան օր մարտի 29, 1979(1979-03-29) (41 տարեկան)
Ծննդավայր Էսպոո, Ուուսիմաա, Uusimaa Province, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Flag of Finland.svg Ֆինլանդիա
 
Կայք՝ callehaglund.fi
 
Պարգևներ

Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան

Կառլ Քրիստոֆեր «Կալլե» Հագլունդ (ֆին.՝ Carl Christoffer ”Calle” Haglund, մարտի 29, 1979(1979-03-29), Էսպոո, Ուուսիմաա, Uusimaa Province, Ֆինլանդիա), ֆինն քաղաքական գործիչ: Եվրախորհրդարանի (2009-2012) անդամ, Ֆինլանդիայի Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ (2012-2016), Ֆինլանդիայի պաշտպանության նախարար (2012-2015)[1], Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ (2015-2016):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Հագլունդը ծնվել է 1979 թվականի մարտի 29-ին, Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում: Ստացել է բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Էսպոոյի Մաթլիդենս գիմնազիայում ավարտել է միջազգային բակալավրիատ կրթական ծրագիրը, այնուհետև ուսումը շարունակել է Սիդվաստիս պոլիտեխնիկում (այժմ՝ Կիրառական գիտությունների նովիա համալսարան), որտեղ եղել է ուսանողների միության գլխավոր քարտուղար: Ավելի ուշ հանրային կառավարում է ուսանել Աբո ակադեմիական համալսարանում, 2007 թվականին տնտեսագիտության մագիստրոսի կոչում է ստացել Հանկեն տնտեսագիտության դպրոցից:

2009 թվականի հուլիսից մինչև 2012 թվականի հուլիսի 5-ը եղել է Եվրախորհրդարանի անդամ Ֆինլանդիայից: 2012 թվականի ապրիլին Հագլունդը հայտարարեց Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ առաջադրվելու իր մտադրության մասին: 2012 թվականի հունիսի 9-10-ը Կոկկոլայում անցկացված կուսակցության համագումարում, նա առաջ անցավ Աննա-Մայա Հենրիկսոնից[2] (144 ձայն, 106-ի դիմաց) և ընտրվեց կուսակցության նոր ղեկավարը[3]: Այս ընտրությունների կապակցությամբ հայտարարվեց, որ Հագլունդը պետք է փոխարինի կուսակցության նախկին նախագահ Ստեֆան Վալլինին` որպես Ֆինլանդիայի պաշտպանության նախարար:

2012 թվականի հուլիսի 5-ին նա երդում տվեց և ստանձնեց Ֆինլանդիայի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ գոհունակություն հայտնելով կառավարության ծրագրի ներկայիս ձևակերպման կապակցությամբ, ըստ որի Ֆինլանդիան պահպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու տարբերակը, բայց մտադրություն չունի անդամակցության դիմում ներկայացնել ներկայիս կառավարության գործունեության ընթացքում: Անձամբ, որպես նախարար, նա գերադասում էր հյուսիսային համագործակցության զարգացումը:

2013 թվականի հունիսին` կուսակցության հաջորդ համագումարում, Հագլունդը վերընտրվեց Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ: 2015 թվականի հունիսին նա նորից վերընտրվեց, բայց 2016 թվականին հայտարարեց կուսակցության նախագահ մնալու իր մտադրության մասին և կենտրոնանալու ընտանիքի և խորհրդարանում գործունեության վրա: Ըստ Հագլունդի, նա կորցրեց հավատը ռացիոնալ քաղաքականության նկատմամբ[4]:

Հունիսին Հագլունդը հայտարարեց, որ հեռանում է խորհրդարանից և ստանձնում Sunshine Kaidi New Energy Group կենսաէներգետիկ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը և պատասխանատու կլինի Եվրոպայում ընկերության ներդրումային ռազմավարության համար: Հագլունդը հրաժարական տվեց որպես Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ 2016 թվականի հուլիսի 31-ին[5]: 2018 թվականին Հագլունդը միացավ Accenture-ին որպես բանկային և ապահովագրական բիզնեսի ղեկավար[6]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Հագլունդն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]