Կառլ Էբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Էբերտ
գերմ.՝ Karl Joseph Eberth
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1835(1835-09-21)
ԾննդավայրՎյուրցբուրգ, Բավարիա
Մահացել էդեկտեմբերի 2, 1926(1926-12-02) (91 տարեկան)
Մահվան վայրHalensee, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Ազգությունգերմանացի
ԿրթությունՎյուրցբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունախտաբան, համալսարանի դասախոս, անատոմ, մանրէաբան և գիտնական
ԱշխատավայրՑյուրիխի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
ԱնդամությունԼեոպոլդինա
Karl Joseph Eberth Վիքիպահեստում

Կառլ Էբերտ (գերմ.՝ Karl Joseph Eberth, սեպտեմբերի 21, 1835(1835-09-21), Վյուրցբուրգ, Բավարիա - դեկտեմբերի 2, 1926(1926-12-02), Halensee, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի մարդաբան, հյուսվածաբան և մանրէաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Էբերտը բժշկություն է սովորել Վյուրցբուրգի համալսարանում[1]։

1859 թվականին դարձել է բժշկական գիտությունների դոկտոր, իսկ 1865 թվականին հրավիրվել է Ցյուրիխ` որպես պաթոլոգիական անատոմիայի պրոֆեսոր, որտեղ 1874 թվականից անասնաբուժական ուսումնարանում դասախոսել է պաթոլոգիա, հյուսվածաբանություն և սաղմնաբանություն[1]։

1881 թվականին տեղափոխվել է Հալլե-Վիտենբերգյան համալսարան` որպես համեմատական հյուսվածաբանության և անատոմիայի պրոֆեսոր, որտեղ 1895 թվականից դասախոսել է պաթոլոգիական անատոմիա և պաթոլոգիա և եղել է Պաթոլոգիական ինստիտուտի տնօրենը[1]։

Էբերտի գիտական աշխատանքները վերաբերում են առավելապես հյուսվածաբանությանը և պաթոլոգիական անատոմիային[1]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ueber den Bau und die Entwicklung der Blutcapillaren» (2 ч., «Würzb. naturw. Zeitschr.», 1866-67 թվականներ)
  • «Ueber den feineren Bau der Lunge» («Zeitschr. f. wiss. Zool.», 1865 թվական)
  • «Untersuchungen über die Leber der Wirbelthiere» («Arch. f. micr. Anat.», 1867 թվական)
  • «Die Trombose» (Շիմմելբուշի հետ, Շտուտգարտ, 1888 թվական)
  • «Die Elemente der quergestreiften Muskeln» («Arch. f. path. Anat. u. Phys.», 1866 թվական)
  • «Ueber Kern- und Zelltheilung» («Arch. f. path. Anat. u. Phys.», 1876) և շատ ուրիշներ։
  • Untersuchungen über nematoden, (Leipzig : W. Engelmann, 1863).
  • Zur Kenntnis der Bacteritischen Mykosen, (Leipzig : Engelmann, 1872).[2]
  • Zur kenntniss der blutplättchen bei den niederen wirbelthieren, (Leipzig, Engelmann, 1887).
  • Die männlichen Geschlechtsorgane, (Jena, Fischer, 1904).[3]

Բացի այդ, Էբերտը հրատարակել է Ֆրիդլենդերի «Mikroskopische Technik» չորրորդ հրատարակչությունը։ 1890 թվականից Կուրսախմանի հետ խմբագրել է «Fortschritte der Medicin» ամսագիրը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Аделунг Н. Н. (1890–1907)։ «Эберт, Карл-Йозеф»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  2. IDREF.fr bibliography
  3. The Online Books Page published works

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]